«Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մարմնի արդյունավետության բարձրացման» մենթորական ծրագրի շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել էր Իտալիայի մրցակցային մարմնի պատվիրակությանը Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի հարցերով (ICPEN) համակարգող Անտոնիո Մանչինիի գլխավորությամբ։ «Այս ծրագիրը լավ հնարավորություն է մեզ համար ծանոթանալու դուալ գործառույթներ ունեցող Իտալիայի մրցակցային մարմնի փորձին՝ հաշվի առնելով, որ այժմ մեր երկիրը գտնվում է սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված առանցքային բարեփոխումների փուլում, որի արդյունքում Հայաստանի մրցակցային մարմնին վերապահվելու են սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի…
Կարդալ ավելինՏնտեսություն
FacePass-AMIO դեմքի սքանավորմամբ վճարատեսակը Հայաստանում է(Տեսանյութ)
Ամիօ բանկը և Mastercard-ը Հայաստանում գործարկեցին դեմքի սքանավորմամբ վճարման Facepass-Amio վճարատեսակը։ Նախագծի մեկնարկը տրվեց TIME խանութների ցանցի Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղում։ Հայ սպառողները այլևս կարող են գրանցել իրենց բիոմետրիկ տվյալները FacePass-AMIO հարթակում և կցել ցանկացած Mastercard քարտ` որպես վճարման միջոց։ Պլատֆորմում գրանցվելուց հետո խանութում վճարում կատարելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը մի քանի վայրկյան։ Ամիօ բանկի ներկայացուցիչ, վարչության նախագահի առաջին տեղակալ Լևոն Ռուբինյանը նշեց. «Դեմքի սքանավորմամբ վճարման տեխնոլոգիայի այս հնարավորությունը մեր հաճախորդներին կառաջարկի լրիվ նոր փորձառություն։ Այլևս…
Կարդալ ավելինԱվանդի ձևակերպում ընդամենը 1 րոպեում
Ավանդ ձևակերպելն Ամիօ բանկի հետ պարզ է և շահավետ: Ձևակերպման համար անհրաժեշտ է ընդամենը AMIO Mobile հավելվածը և մեկ րոպե` այդպես կխնայես ոչ միայն գումար, այլև ժամանակ: Ավանդի պայմանները AMIO Mobile հավելվածում. Ավանդի նվազագույն գումար՝ 30,000 ՀՀ դրամ Դրամային ավանդի տարեկան եկամտաբերությունը` մինչև 10,5% Դոլարային ավանդի տարեկան եկամտաբերությունը` մինչև 5% Ավանդատուն կստանա նաև արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում և անվճար տարեկան սպասարկմամբ Visa կամ Mastercard քարտեր (կախված ձևակերպված ավանդի ծավալից տրամադրվում են նաև պրեմիում…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 15-ին, կազմել է 390.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.11 դրամ (աճել է 1.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 517.3 դրամ (աճել է 1.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387-389 դրամով, վաճառվում է 391.5-394 դրամով:
Կարդալ ավելինԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով .Այգ Գրուպ ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ: Ի մասնավորի՝ – պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, – պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, առաստաղին՝ ճաքեր, մետաղական հատվածների վրա՝ կոռոզիայի հետքեր։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը…
Կարդալ ավելինԱվտովարկի նոր պայմաններ Ամիօ բանկի կողմից
Ամիօ բանկը տրամադրում է ավտովարկ` առանց միջնորդավճարների և պարզեցված գործընթացով: Վարկը տրամադրվում է և´ առաջնային, և´ երկրորդային շուկայից ավտոմեքենա ձեռք բերելու համար: Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են` կանխավճար` սկսած 10%-ից տարեկան տոկոսադրույք՝ 13.7%-15% (փաստացի տոկոսադրույք՝ 14.6% -17,1%) Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են՝ կանխավճար` սկսած 20%-ից տարեկան տոկոսադրույք` 14.9%-16% (փաստացի տոկոսադրույք՝ 15.9%-18.4%) Ամիօ բանկով ավտովարկ ստանալու համար պարտադիր չէ ունենալ գրանցված եկամուտ` 50% և ավելի կանխավճարի դեպքում վարկի ձևակերպումը կիրականացվի առանց…
Կարդալ ավելինՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
Էդգար Պետրոսյան ԱՁ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Փափազյան փ․): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԹվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում
17-րդ դարում, երբ առաջին բանկերը սկսեցին կատարել ֆինանսական գործարքներ, և անհատների մոտ անհրաժեշտություն առաջացավ կատարել խոշոր ֆինանսական փոխանցումներ` առանց դրամապանակում մշտապես խոշոր գումար պահելու, տարածում գտավ անկանխիկի առաջին ձևը՝ չեկ (կտրոն) դուրս գրելը: Չեկ դուրս գրելու վճարատեսակի մասին այժմ լսում ենք միայն ֆիլմերում, սակայն այն կարելի է համարել առանց կանխիկի, ապահով և հարմար վճարումների սկիզբը։ 1950 թվականին ստեղծվեց առաջին պլաստիկ քարտը՝ Diners Club-ը, որին հետևեցին այժմ հայտնի Visa-ն և Mastercard-ը։ 2000 թվականի հոկտեմբերին բոլորը լսեցին PayPal-ի`…
Կարդալ ավելինԱմիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին(Տեսանյութ)
Ամիօ բանկը մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Միջոցառման ընթացքում Ամիօ բանկը ներկայացրեց իր «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» վարկը՝ 11․5% շահավետ տոկոսադրույքով։ Այն նախատեսված է բիզնեսի ընթացիկ կարիքների և բիզնեսում ներդրումների ֆինանսավորման համար՝ այսպիսով ապահովելով բիզնեսներին երկարաժամկետ և հարմարավետ ֆինանսավորման հնարավորություն։ Համաժողովը մեկ հարթակում էր համախմբել տեղական և միջազգային ֆինանսական կառույցների, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև ՓՄՁ վարկառուների՝ քննարկելու փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ներկա հնարավորություններն ու ապագա…
Կարդալ ավելինԴոլարը թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 391.78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.77 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 432.41 դրամ (աճել է 5.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501.83 դրամ (աճել է 2.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.56 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387.5-390 դրամով, վաճառվում է 393-394 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 423-427.5 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին