Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) մենթորության ծրագրին։ ՄՊՀ նախագահը գոհունակությամբ է խոսել ծրագրի արդյունքներից՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների միջև ինտենսիվ…
Կարդալ ավելինՏնտեսություն
4 նախապայման, որոնք հանգիստդ կդարձնեն անմոռանալի
Ամառային արձակուրդդ պլանավորում ես երկրից դո՞ւրս անցկացնել: Քեզ համար պատրաստել ենք checklist, որպեսզի ոչ մի կարևոր բան չմոռանաս՝ Նախապես ցանկ կազմիր, թե ինչ տեսարժան վայրեր ես այցելելու, Ճամպրուկդ շատ մի ծանրաբեռնիր, վերցրու միայն այն իրերը, որոնք իսկապես օգտագործելու ես, Չմոռանաս վերցնել հարմարավետ կոշիկներ, power bank և ականջակալներ, որ ճամփորդությունդ հարմարավետ անցնի։ Մի բան էլ կա, որ կարող է արձակուրդդ դարձնել ավելի հարմարավետ, հաճելի ու առանց ավելորդ հոգսերի, դա Amio Visa Platinum քարտն է։…
Կարդալ ավելինՀարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ
Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում: Այս մասին, այսօր՝ հունիսի 9–ին, ԱԺ–ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա այդ ընտանիքում, որպեսզի կարողանանք ընդհանուր շահերից բխող գործողություններ անել: «Ես չեմ ասում՝ հարկ վճարելն է երջանկություն, ասում եմ՝ հարկի վճարման արդյունքում մենք հասնում ենք լիարժեք երջանկության ոչ թե առաջին հերթին մեզ համար, այլ բոլորիս համար»,- նշեց ՊԵԿ նախագահը: ՊԵԿ…
Կարդալ ավելինAmio Era-ն վերադառնում է կրկնակի հնարավորություններով, միացի΄ր հիմա
Ամիօ Բանկն ուրախությամբ հայտարարում է Amio Era կրթական բարեգործական ծրագրի երկրորդ շրջափուլի մեկնարկի մասին, որը նախատեսված է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար: 2024 թվականին մեկնարկած Ամիօ բանկի առաջին մասշտաբային Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրն իրապես արդյունավետ էր և հաջողված. 800 դիմորդ, երեք մրցութային փուլ և 25 հաղթող ուսանող: Մեծ արձագանք ստացած և սիրված ծրագիրն այս տարի ընդլայնվում է․ արդեն 50 ուսանող հնարավորություն կունենա ստանալու մեկ տարվա կրթավճարի փոխհատուցում Ամիօ բանկի կողմից: Մրցութային կարգով ընտրվելու են…
Կարդալ ավելինՄրցույթ՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով
«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով հայտարարվել է մրցույթ։ Արդյունքում բաժնետոմսերի կառավարման իրավունքը 25 տարի ժամկետով կհանձնվի հավատարմագրային կառավարչի, իսկ սեփականության իրավունքը պատկանելու է պետությանը։ Մրցույթի նպատակն է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ը վերածել ավելի ժամանակակից և հասանելի առողջապահական հաստատության։ Հավատարմագրային կառավարման մոդելը կծառայի բժշկական կենտրոնի շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական վերազինմանը, ինչպես նաև առաջնային բժշկական օղակի դերի բարձրացմանն ու մատուցվող ծառայությունների ընդլայնմանը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի բուժօգնության բարձր որակի և…
Կարդալ ավելինԱպագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու
Մարդկային կապիտալը կայուն բիզնեսի հիմքն է: Ամիօ բանկը ստեղծել է աջակցող և զարգացող աշխատանքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից զգում է իր կարևորությունն ու ներդրումն ընդհանուր հաջողության մեջ: Ամիօ բանկը ընդգրկված է Հայաստանում լավագույն գործատուների ցանկում: Բանկում կարիերան սկսվում է վստահելի միջավայրում, որտեղ խրախուսվում են նախաձեռնողականությունը, նորարար մտածողությունն ու թիմային համագործակցությունը։ Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացված Կարիերայի տոնավաճառը բանկի համար ևս մեկ կարևոր հարթակ էր՝ ապագա աշխատակիցների հետ ծանոթանալու, նրանց կարիերային ակնկալիքները լսելու և աշխատանքի ու պրակտիկայի…
Կարդալ ավելինԱմբողջահատիկները, ընկույզները եւ բանջարեղենները 15 տոկոսով նվազեցնում են սրտի հիվանդությունների վտանգը. ASN
Հարվարդի հանրային առողջության դպրոցի ամերիկացի գիտնականները բացահայտել են սնուցման հիմնական սկզբունքը՝ սիրտն առողջ պահպանելու համար։ Մի քանի տասնամյակների ընթացքում մոտ 200 հազար մարդու տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ սիրտը պաշտպանելու բանալին ոչ թե ածխաջրերի կամ ցածր յուղայնությամբ դիետայի ընտրությունն է, այլ սննդամթերքների որակը: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Օռլանդոյի Սննդի ամերիկյան միության (ASN) համաժողովում։ Թիմը համեմատել է տարբեր սննդակարգերի ազդեցությունը սրտի կորոնար հիվանդության ռիսկի վրա: Պարզվել է, որ դիետաների առողջ տարբերակները (շեշտը դնելով ամբողջահատիկների, բանջարեղենների, ընկույզների վրա) ռիսկը նվազեցրել են 15 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, զտված ածխաջրեր եւ ավելորդ ճարպեր պարունակող անառողջ տարբերակները մեծացրել ենն հիվանդության վտանգը: Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել ամբողջական մթերքների՝ բանջարեղենի, մրգերի, հատիկաընդեղենի տեսակարար կշիռը, ինչպես նաեւ նվազագույնի հասցնել վերամշակված մսի եւ քաղցր ըմպելիքների օգտագործումը: Գիտնականները նախատեսում են ուսումնասիրել գենետիկայի եւ ապրելակերպի ազդեցությունը դիետաների արդյունավետության վրա, ինչպես նաեւ դրանց կապը դիաբետի եւ քաղցկեղի հետ։ Այդ տվյալները կօգնեն ստեղծել անհատականացված սնվելու վերաբերյալ առաջարկներ:
Կարդալ ավելին«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
2025 թվականի մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի արտահանել բարձրորակ ձուկ և ձկնամթերք (սև խավիար և ձկնկիթ) Եվրոպական Միության անդամ պետություններ։ Այսօր, Եվրոպական Միությունը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և Եվրոպական Հանձնաժողովի Առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինության (DG SANTE) հետ, պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի ձկնաբուծության ոլորտի արտադրանքի ԵՄ արտահանմանն ուղղված կարողությունների զարգացում» ուսումնական ծրագիրը Երևանում։ Հնգօրյա ուսումնական ծրագրի նպատակն է ուժեղացնել հայկական պետական կառույցների և ձկնամթերք արտադրողների կարողությունները՝ բավարարելու…
Կարդալ ավելինՔո էլեկտրամեքենան՝ բացառիկ 9% տարեկան տոկոսադրույքով
Ամիօ բանկը, համագործակցելով El Motors ավտոսրահի հետ, առաջարկում է շահավետ պայմաններ BYD էլեկտրամեքենաների ամենապահանջված մոդելների գնման համար։ Այժմ BYD E2, BYD Yuan Up և BYD Seagull մոդելները El Motors ավտոսրահից հնարավոր է ձեռք բերել հետևյալ պայմաններով․ տարեկան 9% տոկոսադրույք (փաստացի՝ 9.36-11.35%) մինչև 60 ամիս մարման ժամկետ ընդամենը 10% կանխավճար Սա կատարյալ հնարավորություն է ժամանակակից, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար և տեխնոլոգիապես զարգացած մեքենա ձեռք բերելու համար՝ առավել հասանելի ֆինանսական պայմաններով։ Հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտը,…
Կարդալ ավելինՈրոշ ծառայությունների ժամանակավորապես դադարեցում.ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկանում ենք , որ մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ցանցային ենթակառուցվածքում իրականացվելու են մի շարք տեխնիկական աշխատանքներ, որի պատճառով հասանելի չեն լինի ԿԲ կայքը և ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը: Ռեեստրի աշխատանքի ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների…
Կարդալ ավելին