FacePass-Amio դեմքի բիոմետրիկ ինֆորմացիայի վրա հիմնված վճարաեղանակը դառնում է ավելի հասանելի, այժմ դեմքով վճարման փորձառություն կարող եք ունենալ ավելի շատ հասցեներում։ Հիշեցնենք, որ ի տարբերություն վճարման արդեն տարածված մեթոդների, FacePass-AMIO վճարատեսակով վճարելիս պետք չէ կանխիկ գումար, ֆիզիկական քարտեր և նույնիսկ հեռախոս: Վճարման համար բավարար է միայն ձեր դեմքը։ Բացի նորարարական փորձառությանը դեմքի բիոմետրիկ համակարգով վճարողները կստանան 10%* զեղչ հենց գնման պահին, որը կգումարվի խանութներում արդեն իսկ գործող զեղչերին: Ստորև այն հասցեները, որտեղ…
Կարդալ ավելինՏնտեսություն
Visa Signature Business․ քարտ Ձեր բիզնեսի համար
Ամիօ բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին առաջարկում է Visa Signature Business պրեմիում դասի վճարային քարտը, որն ունի մի շարք առավելություններ` ի համեմատ ստանդարտ վճարային քարտերի, որոնք նպատակաուղղված են բիզնեսի զարգացմանը։ Այս քարտը, բացի ցանկացած բանկային գործարք իրականացնելը, հնարավորություն է տալիս նաև՝ 🔹 անվճար մուտք գործել օդանավակայանների բիզնես սրահներ, 🔹 շրջանցել հերթերը՝ Fast Track ծառայության շնորհիվ, 🔹 ապահովագրել ճամփորդությունները, 🔹 օգտվել Visa Concierge ծառայությունից, որը 24/7 կլինի Ձեր կողքին։ Ինչպես նաև քարտի միջոցով կարող եք…
Կարդալ ավելին2024–ին աճել են ինչպես տնային տնտեսություններին, այնպես էլ բիզնեսին տրամադրված վարկերը. ԿԲ
2024 թվականին ՀՀ ֆինանսական համակարգը ապահովել է ֆինանսական միջնորդության անընդհատությունը՝ երաշխավորելով ֆինանսական ծառայությունների անխափան մատուցումը բնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին: Տարվա ընթացքում բանկային համակարգի վարկային և ավանդային պորտֆելներն աճել են։ Աճել են ինչպես տնային տնտեսություններին, այնպես էլ բիզնեսին տրամադրված վարկերը։ Ընդ որում, աճ արձանագրվել է վարկավորման գրեթե բոլոր հիմնական ուղղություններում։ Բարձր աճի տեմպեր շարունակել են գրանցվել հատկապես սպառողական, հիպոտեկային և շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մասով։ Ավանդների աճը մեծապես պայմանավորվել է ռեզիդենտներից ներգրավված ավանդների աճով։ ԿԲ հրապարակած…
Կարդալ ավելինԱջափնյակում բացվել է Ամիօ բանկի նոր հարմարավետ մասնաճյուղը
Ամիօ բանկի նոր վերանորոգված և ընդարձակ ՙԱջափնյակ՚ մասնաճյուղն արդեն բաց է և սպասում է իր հաճախորդներին ք․ Երևան, Աջափնյակ համայնք, Գ. Բաշինջաղյան 192/5 հասցեում: Այժմ բանկի հաճախորդները կարող են օգտվել Ամիօ բանկի ամբողջական ծառայություններից առավել հարմարավետ պայմաններում՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել սպառողական վարկերի շահավետ պայմաններից, ձեռք բերել երազանքի մեքենան, իրականացնել խոշոր բիզնես ներդրումներ և բազմաթիվ այլ գործարքներ: ՙԱջափնյակ՚ մասնաճյուղն ունի նաև ինքնասպասարկման գոտի՝ 24/7 հասանելիությամբ, որտեղ ինքնուրույն հնարավոր է կատարել բանկային գործարքների մեծ մասը:…
Կարդալ ավելինՄՊՀ-ն և Իտալիայի մրցակցային մարմինն ակտիվորեն համագործակցում են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) մենթորության ծրագրին։ ՄՊՀ նախագահը գոհունակությամբ է խոսել ծրագրի արդյունքներից՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների միջև ինտենսիվ…
Կարդալ ավելին4 նախապայման, որոնք հանգիստդ կդարձնեն անմոռանալի
Ամառային արձակուրդդ պլանավորում ես երկրից դո՞ւրս անցկացնել: Քեզ համար պատրաստել ենք checklist, որպեսզի ոչ մի կարևոր բան չմոռանաս՝ Նախապես ցանկ կազմիր, թե ինչ տեսարժան վայրեր ես այցելելու, Ճամպրուկդ շատ մի ծանրաբեռնիր, վերցրու միայն այն իրերը, որոնք իսկապես օգտագործելու ես, Չմոռանաս վերցնել հարմարավետ կոշիկներ, power bank և ականջակալներ, որ ճամփորդությունդ հարմարավետ անցնի։ Մի բան էլ կա, որ կարող է արձակուրդդ դարձնել ավելի հարմարավետ, հաճելի ու առանց ավելորդ հոգսերի, դա Amio Visa Platinum քարտն է։…
Կարդալ ավելինՀարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ
Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում: Այս մասին, այսօր՝ հունիսի 9–ին, ԱԺ–ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա այդ ընտանիքում, որպեսզի կարողանանք ընդհանուր շահերից բխող գործողություններ անել: «Ես չեմ ասում՝ հարկ վճարելն է երջանկություն, ասում եմ՝ հարկի վճարման արդյունքում մենք հասնում ենք լիարժեք երջանկության ոչ թե առաջին հերթին մեզ համար, այլ բոլորիս համար»,- նշեց ՊԵԿ նախագահը: ՊԵԿ…
Կարդալ ավելինAmio Era-ն վերադառնում է կրկնակի հնարավորություններով, միացի΄ր հիմա
Ամիօ Բանկն ուրախությամբ հայտարարում է Amio Era կրթական բարեգործական ծրագրի երկրորդ շրջափուլի մեկնարկի մասին, որը նախատեսված է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար: 2024 թվականին մեկնարկած Ամիօ բանկի առաջին մասշտաբային Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրն իրապես արդյունավետ էր և հաջողված. 800 դիմորդ, երեք մրցութային փուլ և 25 հաղթող ուսանող: Մեծ արձագանք ստացած և սիրված ծրագիրն այս տարի ընդլայնվում է․ արդեն 50 ուսանող հնարավորություն կունենա ստանալու մեկ տարվա կրթավճարի փոխհատուցում Ամիօ բանկի կողմից: Մրցութային կարգով ընտրվելու են…
Կարդալ ավելինՄրցույթ՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով
«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100 % պետական բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով հայտարարվել է մրցույթ։ Արդյունքում բաժնետոմսերի կառավարման իրավունքը 25 տարի ժամկետով կհանձնվի հավատարմագրային կառավարչի, իսկ սեփականության իրավունքը պատկանելու է պետությանը։ Մրցույթի նպատակն է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ը վերածել ավելի ժամանակակից և հասանելի առողջապահական հաստատության։ Հավատարմագրային կառավարման մոդելը կծառայի բժշկական կենտրոնի շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական վերազինմանը, ինչպես նաև առաջնային բժշկական օղակի դերի բարձրացմանն ու մատուցվող ծառայությունների ընդլայնմանը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի բուժօգնության բարձր որակի և…
Կարդալ ավելինԱպագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու
Մարդկային կապիտալը կայուն բիզնեսի հիմքն է: Ամիօ բանկը ստեղծել է աջակցող և զարգացող աշխատանքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից զգում է իր կարևորությունն ու ներդրումն ընդհանուր հաջողության մեջ: Ամիօ բանկը ընդգրկված է Հայաստանում լավագույն գործատուների ցանկում: Բանկում կարիերան սկսվում է վստահելի միջավայրում, որտեղ խրախուսվում են նախաձեռնողականությունը, նորարար մտածողությունն ու թիմային համագործակցությունը։ Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացված Կարիերայի տոնավաճառը բանկի համար ևս մեկ կարևոր հարթակ էր՝ ապագա աշխատակիցների հետ ծանոթանալու, նրանց կարիերային ակնկալիքները լսելու և աշխատանքի ու պրակտիկայի…
Կարդալ ավելին