«Սուիթ օրիեանթ» ՍՊԸ-ին պատկանող շոկոլադի արտադրությունում իրականացրած կրկնակի ստուգայցի արդյունքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Մարիա Յակոբսեն փ․)։ Շոկոլադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՏնտեսություն
Կառավարությունը կսուբսիդավորի 2024-ին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը
Հայաստանի կառավարությունը նախատեսում է հաստատել 2024 թվականին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած տնտեսավարողների գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր։ ախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հարթակում։ Աջակցությունը տրամադրվելու է այն տնտեսավարողներին, որոնց գյուղատնտեսական մշակաբույսերին կամ բազմամյա տնկարկներին հասցված վնասը կազմել է 50-100%, և որոնց վարկային մնացորդը 5 մլն դրամից ավելի է։ Սուբսիդավորումն իրականացվելու է միայն այն վարկերի տոկոսադրույքների համար, որոնք նպատակային օգտագործվել են գյուղատնտեսության ոլորտում։ Սուբսիդավորվելու են վարկերի…
Կարդալ ավելինՀայաստանի կենսաթոշակային հիմնադրամների միջոցների ծավալները հասել են 1 տրլն դրամի. ԿԲ
Կենսաթոշակային ֆոնդերի միջոցների ծավալները շարունակում են ավելանալ՝ պահպանելով բարձր տեմպը։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագծի քննարկման ժամանակ նոյեմբերի 25-ին ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։ Միջոցների ծավալը կենսաթոշակային ֆոնդերում, նրա խոսքով, արդեն հասել է 1 տրլն դրամի։ Եվ դա շատ լուրջ թիվ է։ Ծավալը շարունակում է ավելանալ շատ բարձր տեմպերով։ Կենսաթոշակային հիմնադրամները, ինչպես նշել է ԿԲ փոխնախագահը, բավական…
Կարդալ ավելին2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով.Կառավարություն
Ինչպես տեղեկանում ենք ՝ 2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։ 2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազ. 328 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն…
Կարդալ ավելինՓոփոխություններ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում
Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Մասնավորապես՝ որոշմամբ նոր հավելվածներով սահմանվել են. ՀՀ հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկերը, դրանց նկարագրերը: Կառավարության որոշմամբ վերոնշյալ հաստատությունների…
Կարդալ ավելինՇուրջ 1 մլրդ 964 մլն դրամ՝ մի շարք կրթական օբյեկտների շինարարությանը.ԿԳՄՍՆ
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամ գումարի չափով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշումը հիմնականում անդրադառնում է Կառավարության խոշորագույն՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրին, ինչպես նաև որոշ մարզադահլիճների ու մարզական ենթակառուցվածքների ձևավորմանը: Ըստ նախարարի՝ գումարը կուղղվի Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարությունն ավարտված…
Կարդալ ավելին«Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները Ուրախ ենք հայտարարել «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները․ ահա վերջնական պատկերը՝ 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝ 25,3% Առաջին հորիզոնականում է հենց այս թռչնատեսակը։ Ձեր ձայների մեծամասնությամբ Հայկական որորը ճանաչվեց որպես 2025 թվականի խորհրդանիշ թռչուն: Շատերն են շփոթում այս թռչնատեսակին, բայց Հայկական որորը գալիս է իրազեկելու իր մասին։ 2․ Թխակապույտ աղավնի (Columba livia) 23,2% ՝ Երկրորդ…
Կարդալ ավելին«ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնի մսի արտադրամասի (Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի) արտադրական գործունեությունը: Բացի այն, որ այստեղ թողարկվել է վտանգավոր սննդամթերք, նաև արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին: Այսպես՝ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից թռչնի մսի այս արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի առկա խմբաքանակներից (12.11.2024) և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: Տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետկանչի և ոչնչացման կարգադրագիր: Նաև՝ Արտադրամասն ապահովված…
Կարդալ ավելինԱմիօ բանկի ավանդատուները կստանան Աբու Դաբի շքեղ ուղևորության հնարավորություն
Ամիօ բանկը շարունակում է հանդես գալ հետաքրքիր առաջարկներով և հնարավորություններով: Բանկը առանձնանում է խնայողությունների և ներդրումների լավագույն տարբերակներով, որոնք ակնհայտորեն շահավետ են հաճախորդների համար: Այժմ բացի շահավետ պայմաններից, նոր ավանդատուներին բանկն առաջարկում է նաև մասնակցել մրցույթի, որի հաղթողները կստանան ուղևորություն դեպի Աբու Դաբի: Մրցույթի շրջանակում ավանդների պայմաններն են՝ ՀՀ դրամով` տարեկան մինչև 10.35% եկամտաբերությամբ ԱՄՆ դոլարով՝ տարեկան մինչև 4.35% եկամտաբերությամբ Կախված ձևակերպված ավանդի գումարից և Ամիօ բանկի այլ ծառայություններից օգտվելուց՝ մասնակիցը կկուտակի միավորներ: Առավելագույն միավորներ կուտակած…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել Նորայր Մեհրաբյանին կատարած մեծ աշխատանքի, պարարվեստում ունեցած անգնահատելի ավանդի ու ներդրման համար. «Հնարավոր չէ պատկերացնել պարարվեստի ոլորտն առանց Ձեր ներկայության:…
Կարդալ ավելին