ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 28-ի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը 22 ծրագրի իրականացման համար 2021թ. հատկացվել էր 214,7 մլրդ դրամ, ծախսվել է 202,4 մլրդ դրամը, կատարողականը կազմել է 94,3 տոկոս: Ըստ նախարարի` սա լավ ցուցանիշ է, քանի որ…
Կարդալ ավելինՏնտեսություն
Արցախում գազամատակարարումը վերականգնվում է
Արցախում գազամատակարարումը վերականգնվում է, NEWS.am–ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Այո, վերականգնվել է, հիմա ես գրասենյակում եմ, մեզ մոտ էլ կա»,–ասաց նա։ Հարցին, թե ամբողջակա՞ն վերականգնման մասին է խոսքը, Արցախի ՄԻՊ–ը նշեց․ «Գիտեք, եթե խոսքը վերաբերում է մայր գազատարին, այսինքն՝ այս պահին անգամ որոշ մասերում չկա, ապա հերթով գալու է, այսինքն՝ հերթով վերականգնվելու է»։ Ճշտող հարցին, թե արդյոք խոսքն առհասարակ Արցախում գազամատակարարման ամբողջական վերականգնման մասին է, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց․«Այո, ճիշտ եք…
Կարդալ ավելինՀայաստանում անասնաբուծության ոլորտում ծանր խնդիրներ են առաջացել
Հայրենական անասնաբուծությունը, որը նախկինում եւս չէր առանձնանում հատուկ ձեռքբերումներով, այսօր գտնվում է ծանր վիճակում։ Վերջերս հրապարակված տվյալների համաձայն՝ խոշոր եղջերավոր անասունների (ԽԵԱ) գլխաքանակը մեկ տարում նվազել է 8,8 տոկոսով, այդ թվում՝ կովերի գլխաքանակը՝ 7,4 տոկոսով։ Վերջին հանգամանքը բացասաբար կանդրադառնա վերարտադրության գործընթացի վրա եւ կդժվարացնի խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի վերականգնումը։ Բայց հիմա պետք է մտածենք ոչ թե վերականգնման, այլ գոնե անասնաբուծության ոլորտի հետագա փլուզումը դանդաղեցնելու մասին։ Նկատենք, որ ԽԵԱ գլխաքանակը վերջին 12 տարում նվազել է՝ հասնելով…
Կարդալ ավելինԻնչպիսի՞ն է Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը․ էկոնոմիկայի նախարարության տվյալները
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված օպերատիվ վերլուծության հիման վրա 2021թ․ ցորենի ինքնաբավության մակարդակը կազում է շուրջ 26.4 տոկոս: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների 2021թ․ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունը կազմել է 123 314 հեկտար, որից ցորենինը՝ 58 967 հեկտար, իսկ ըստ մարզպետարաններից ստացված օպերատիվ տեղեկատվության 2021թ․ աշնանը կատարվել է շուրջ 53 335 հեկտար մակերեսով աշնանացան ցորենի ցանք։ 2021թ․ ՀՀ մարզպետարաններից ստացված…
Կարդալ ավելինԱրցախում ադրբեջանական կողմի միջամտությամբ 3–րդ օրն է՝ դադարեցված է գազի մատակարարումը
Արցախում երրորդ օրն է՝ դադարեցված է գազի մատակարարումը։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական կողմի հետ բանակցությունները։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Բալայանը։ Ձյան առատ տեղումների պայմաններում Արցախի շուրջ 120 000 բնակչությունը զրկված է կենսական նշանակություն ունեցող գազից։ Արցախում գազի մատակարարումը դադարեցվել էր դեռ մարտի 8–ին, երբ ժամը 1։00–ի սահմանում, ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվել էր մայրուղային բարձր ճնշման գազատարը։ Ադրբեջանական…
Կարդալ ավելին2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում. Տիգրան Խաչատրյան
2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Հնարավոր է մինչև 1.5 տոկոսի շեղում։ ԿԲ-ն հայտարարել է, որ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի: Չնայած այն ժամանակավոր դժվարություններին, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում՝ պայմանավորված հատկապես սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և տարեվերջին ունենալու ենք օրենքի շրջանակում փաստացի արձանագրված գնաճ», – ասաց նախարարը։ Նա ընդգծեց, որ…
Կարդալ ավելինԿվերադառնա արդյոք Ռուսաստանում ամերիկյան դոլարի փոխարժեքը իր ելման դիրքին
Ուկրաինայում փետրվարի 24-ին սկսված եւ հետագայում ընդլայնված ռուսական ռազմական գործողությունից հետո Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների միջեւ առճակատումը կտրուկ սրվեց։ Մեկը մյուսի հետեւից հաջորդեցին Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ Եվրամիության (ինչպես նաեւ նրանց միացած մի շարք այլ պետությունների) պատժամիջոցների փաթեթները։ Մասնավորապես, արտասահմանում «սառեցվեց» Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների գրեթե կեսը (մոտ 300 մլրդ դոլար), ռուսական մի շարք բանկեր արտաքին աշխարհից մեկուսացման մեջ հայտնվեցին, խնդիրներ առաջացեան երկիր արտարժույթի ներհոսքի հետ եւ այլն, եւ այլն: Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների լուրջ սրումը…
Կարդալ ավելինԲնական գազն արդեն մատակարարվում է Արցախ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ վերականգնվել է գազամատակարարումը Արցախ։ Հայտարարությունում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։ Հայտնում ենք, որ այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից»։
Կարդալ ավելինԿոտայքի մարզում մեծածավալ աշխատանքները շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջից ծանոթանում ենք՝ Պետական բյուջեի աջակցությամբ Հրազդանում այս տարի սուբվենցիոն 8 ծրագիր կյանքի կկոչվի, իսկ Բյուրեղավանում՝ 6 ծրագիր Կոտայքի մարզից ՏԿԵՆ ներկայացված սուբվենցիոն ծրագրերի փաթեթից մարզկենտրոն Հրազդանից 8 սուբվենցիոն ծրագրային հայտ է հավանության արժանացել ոլորտային գերատեսչությունների կողմից: Ըստ այդմ, Կհիմնանորոգվեն և կվերանորոգվեն Հրազդանի թիվ 11, թիվ 6, թիվ 8 մանկապարտեզների շենքերը և թիվ 4 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի միջանցքը, ինչպես նաև կկառուցվի թիվ 15 մանկապարտեզի կոյուղու ցանցը (պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 70 %)…
Կարդալ ավելինՍպառողների իրավունքների պաշտպանության օրը ամփոփվեց նոր համագործակցությամբ
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է ՝ Իմ ելույթը սպառողների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ։ Արցախի հանրապետության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հարգելի ընկերներ, դեսպանությունների, միջազգային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, գիտության և կրթության ոլորտի հարգելի ընկերներ, հասարակական կազմակերպությունների, ասոցացիաների հարգելի բարեկամներ, գործընկերներ : Յուրաքանչյուրս հանդիսանում ենք սպառող, հետևաբար այսօր մեր իրավունքների պաշտպանության օրն է։Ողջունում եմ բոլորիդ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա 60-րդ տարեդարձին նվիրված միջոցառման կապակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում միջոցառմանը մասնակցելու և սպառողների իրավունքները կարևորելու…
Կարդալ ավելին