ԱԺԲ-ն այսօր կրկին ակցիա անցկացրեց ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ

ԱԺԲ-ն այսօր կրկին ակցիա անցկացրեց ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ

Ազգային-ժողովրդավարական բևեռը Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ այսօր` հունվարի 15-ին,  իրականացվեց «Շրջափակում հանուն ապաշրջափակման» բողոքի ակցիան։ Ռուսական ռազմաբազայի մոտ մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել: Ակցիայի մասնակիցները ռազմաբազայի մոտ ելույթ ունենալուց հետո երթ են անցկացնում Գյումրիում: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ  իրենց նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ ճնշում գործադրել ռուսական կողմի վրա Բերձորի միջանցքը բացելու համար:        

Կարդալ ավելին

Կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առեւտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործառույթները

2022 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն: Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի այդ առանձնահատկությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Կառավարության հեղինակած ««էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական…

Կարդալ ավելին

Ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու դեպքում կկիրառվի լրացուցիչ վարչական տույժ

Ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու դեպքում կկիրառվի լրացուցիչ վարչական տույժ

Առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաեւ կիրառել լրացուցիչ վարչական տույժ՝ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավմամբ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի…

Կարդալ ավելին

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ փոխգործակցության, հարթակի ներդրման, ինչպես նաեւ ծրագրային լուծման նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, որի արդյունքում նախատեսվում է լիցենզիաների, թույլտվությունների ստացման հայտերը, ինչպես նաեւ դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել եւ ներբեռնել էլեկտրոնային եղանակով: Քննարկվող նախագծի ընդունմամբ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հնարավորություն է տրվում տեղեկացումը կամ անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկումն իրականացնել նաեւ համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ (swis.trade.gov.am)» համակարգի միջոցով: Օրենքի նախագծի ուժի մեջ…

Կարդալ ավելին

Հայաստանում չարտադրվող հումքն ու նյութերը, որոնք անհրաժեշտ են արտադրության մեջ, կազատվեն ներմուծման ԱԱՀ-ից. հարցը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

Հայաստանում չարտադրվող հումքն ու նյութերը, որոնք անհրաժեշտ են արտադրության մեջ, կազատվեն ներմուծման ԱԱՀ-ից. հարցը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

Այսօր Խորհրդարանը տնտեսական մշտական հանձնաժողովում քննարկեց մի շարք օրինագծեր: Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հունվարի 11-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ: Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի մաքսային տարածքը հատելիս այդ ապրանքները գանձվում են ավելացված արժեքի հարկով, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է…

Կարդալ ավելին

Թուրքիայի ՍԴ–ն Մուսա լեռան հայկական գյուղերի ունեցվածքը տերերին վերադարձնելու որոշում է կայացրել

Թուրքիայի ՍԴ–ն Մուսա լեռան հայկական գյուղերի ունեցվածքը տերերին վերադարձնելու որոշում է կայացրել

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հակօրինական է ճանաչել Սամանդաղի շրջանում հայկական եկեղեցուն պատկանող կալվածքները պետությանը փոխանցելու որոշումները։ Ստամբուլի հայկական «Ակոս»–ի հետ զրույցում Թուրքիայի միակ հայկական գյուղ Վագըֆի  եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը նշել է, թե իրենք մեծ ուրախությամբ են ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը, քանի որ այն ոչ միայն եկեղեցուն պատկանող կալվածքների վերադարձի մասին է, այլ նաեւ Մուսա լեռան հայկական գյուղերի մի շարք կալվածքների։ Նա շեշտել է, որ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա սկսում են 27 կալվածքի…

Կարդալ ավելին

«Աշտարակ Կաթ», «Արզնի Կաթ» և «ԱՊԳ» ապրանքային նշաններով բուսական յուղի առկայությամբ ապրանքները «թթվասեր» մակնշմամբ իրացնելու առնչությամբ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել

ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի եկավար ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ պաշտոնական գրառումից տեղեկանում ենք, որ այսօր ՝«Աշտարակ Կաթ», «Արզնի Կաթ» և «ԱՊԳ» ապրանքային նշաններով բուսական յուղի առկայությամբ ապրանքները «թթվասեր» մակնշմամբ իրացնելու առնչությամբ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել:Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր վարույթներ է հարուցել «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի, «Արբան» և «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ների նկատմամբ բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու առնչությամբ, ինչն առերևույթ կարող է պարունակել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:Մասնավորապես լաբորատոր փորձաքննության արդյունքում…

Կարդալ ավելին

Արարատի մարզի մի քանի գյուղերում ջրանջատում է սպասվում

Արարատի մարզի մի քանի գյուղերում ջրանջատում է սպասվում

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 4-ին ժամը 10:00-23:00 կդադարեցվի Արարատի մարզի Մարմաշեն, Արեւաբույր, Ջրահովիտ գյուղերի  ջրամատակարարումը: Այս մասին հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:        

Կարդալ ավելին

Հայաստանում խոզի գրիպից գրանցվել է 2 մահվան դեպք. Ռոմելլա Աբովյան

Հայաստանում խոզի գրիպից գրանցվել է 2 մահվան դեպք. Ռոմելլա Աբովյան

Հանրապետությունում գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վարակից գրանցվել է 2 մահվան դեպք։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։  Ըստ նրա, պացիրենտներից մեկը 35 տարեկան է եղել, ունեցել է խրոնիկ հիվանդություններ, չորրորդ աստիճանի ճարպակալում։ Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում։ Նա նշեց, որ հանրապետությունում այս պահի դրությամբ դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն։ «Եվրոպական…

Կարդալ ավելին

Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են

Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 4-ին, նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով եւ կազմում է 394.49 դրամ: Այս NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքն աճել է 3.34 դրամով եւ կազմում է 418.95, ռուբլին նվազել է 0.06 դրամով եւ կազմում է 5.51 դրամ: Բրիտանական ֆունտի արժեքն աճել է 6.07 դրամով եւ կազմել է 476.07 դրամ:        

Կարդալ ավելին
1 … 140 141 142 143 144 … 172