ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի եկավար ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ պաշտոնական գրառումից տեղեկանում ենք, որ այսօր ՝«Աշտարակ Կաթ», «Արզնի Կաթ» և «ԱՊԳ» ապրանքային նշաններով բուսական յուղի առկայությամբ ապրանքները «թթվասեր» մակնշմամբ իրացնելու առնչությամբ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել:Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր վարույթներ է հարուցել «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի, «Արբան» և «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ների նկատմամբ բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու առնչությամբ, ինչն առերևույթ կարող է պարունակել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:Մասնավորապես լաբորատոր փորձաքննության արդյունքում բուսական յուղ է հայտնաբերվել «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 18% յուղայնությամբ «Թթվասեր Դասական» անվանումով, «ԱՊԳ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 15% յուղայնությամբ «Թթվասեր» անվանումով և «Արզնի Կաթ» ապրանքային նշանով 400 գրամ քաշով, 20% յուղայնությամբ «Սերով Թթվասեր» անվանումով ապրանքատեսակներում, ինչն առերևույթ չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով «թթվասեր» ապրանքին ներկայացվող պահանջներին: Այսինքն՝ բուսական յուղի առկայության պայմաններում հիշյալ կանոնակարգի իմաստով ապրանքը չի կարող ներկայացվել որպես թթվասեր:
Հ.Գ . Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը «Սպառողների Ասոցիացիա» ՀԿ -ն ստացել էր բազմաթիվ (ահազանգ եվ հարցեր) սպառողներից՝ կապված «Արզնի Ձու» ԷԿՈ մակնշման առնչությամբ, որը մոլորեցնող քայլ էր ինչպես սպառողների այնպեն էլ անառողջ մրցակցային պայմաններ ստեղծում գործընկերների նկատմամբ: Ժամանակին այդ մասին ահազանգեց ՀԿ նախագահ ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ :
Հոդվածը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ