Արտաշատի համայնքապետարանում այսօր կայացավ այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը

Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է , որում մասնավորապես համայնքապետ Կառլեն Մկրտչյանը ասում է ՝ «Բոլորին շնորհավորել եմ ամանորյա տոների առթիվ, մաղթել որպեսզի 2023 թվականը հաջող ու արդյունավետ տարի լինի բոլորիս համար:Անդրադարձել եմ բոլոր ոլորտներին՝ կարևորելով առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները՝ միաժամանակ անդրադառնալով աշխատանքային կարգապահությանը և օպերատիվ աշխատանքին:Նշել եմ, որ այս տարի ևս անելիքները շատ են, բոլորս մեր տեղերում պետք է աշխատենք սրտացավորեն՝ ի շահ համայնքի ու նրա բնակչի:Խորհրդակցությանը քննարկել ենք նաև կրթության, սոցիալական, քաղաքաշինության, գնումների, գյուղատնտեսական և այլ ոլորտների վերաբերող հարցեր:Առանձնահատուկ ուշադրություն եմ հրավիրել մանկապարտեզներում ջերմաստիճանի և սննդի նորմերի պահպանման, արվեստի, երաժշտական դպրոցներում աշխատանքների պատշաճ կազմակերպման, համայնքապետարանում և ենթակա կազմակերպություններում փաստաթղթաշրջանառության ճիշտ կազմակերպման, փողոցների լուսավորության, գնումների ընթացակարգին:

Ընթացիկ մյուս հարցերի վերաբերյալ տվել եմ հանձնարարականներ»-հավելում է համայնքապետը:

Spread the love