Ադրբեջանական ուժերը կրակ են բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա

Ադրբեջանական զինուժը Արցախի Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից։

Այսօր՝ ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությանբ։

Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։

Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը տվյալները փոխանցել է ռուս խաղաղապահներին։

Spread the love