Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ղեկավար կազմի եւ շահառուների խնդրանքին ի պատասխան՝ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ: Հանդիպմանը միավորման նախագահ Մարինե Հարությունյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թույլ լսողների եւ խուլերի համայնքին առնչվող օրենսդրական կարգավորում պահանջող որոշ խնդիրներ, որոնց շտկման արդյունքում թույլ լսողների հաղորդակցումն առավել կհեշտանա: Ներկայացված հարցերի առանցքում են եղել նաեւ երիտասարդ խուլերի մասնագիտական կողմնորոշման հարցում պետական հոգածության մակարդակի բարձրացումը, հավասար մեկնարկային պայմանների…
Կարդալ ավելինՏնտեսություն
Բժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար
Բժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծում փոփոխություններ չեն կատարվել, գործադիրն առաջարկություններ չի ներկայացրել: Օրինագծի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանն ու Էմմա Պալյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության…
Կարդալ ավելինՔննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
Աշխատանքային այցով Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 19-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նիյազ Բարզանիի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դաբան Շադալայի, Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում իշխող երկու կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Զանա Մալա Խալիդի եւ «Քուրդիստանի հայրենասիրական միություն» խմբակցության ղեկավարի տեղակալ Լուքման Վարդիի ու խմբակցության անդամների հետ: Անդրադարձ է…
Կարդալ ավելինՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ ԱՋԱԿԻՑ
Հայկական բեմերից՝ միջազգային հարթակներ. 15 տաղանդավոր պատանիների հիացմունքի արժանի կատարումները ջերմ արձագանք ստացան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած ամփոփիչ համերգին: «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ՙՏալենտում՚ կրթական և զարգացնող ծրագրի կրթաթոշակառուների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Նարեկացու, Չայկովսկու, Ռախմանինովի, այլ հանճարների ստեղծագործություններ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին, աջակցություն է ցուցաբերել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամին՝ նպաստելով Հայաստանի պատանի տաղանդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է ազգային և մշակութային արժեքների պահպանմանն ուղղված…
Կարդալ ավելինՏաքսու ուղեւորը 15 րոպե ճանապարհի համար վճարել է 39 000 դոլար
Անգլիայում տաքսու ուղեւորը 15 րոպե տեւողությամբ ճանապարհի համար վճարել է 39 հազար դոլար, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը. պարզվել է, որ վարորդը Մանչեսթերը շփոթել է Ավստրալիայի մեկ այլ քաղաքի հետ։ Երբ 22-ամյա Օլիվեր Կապլանը տաքսի է պատվիրել, ագրեգատորը հաշվարկել է, որ ճանապարհորդությունը կարժենա 10 դոլար, սակայն հաջորդ առավոտյան մարդն արթնացել է եւ պարզել, որ իր բանկային հաշվից փորձել են քաշել 39.000 դոլար։ Փորձելով կարգավորել իրավիճակը՝ բրիտանացին զանգահարել է աջակցության ծառայություն։ Պարզվել է, որ վարորդը…
Կարդալ ավելինՍտեփանակերտում քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը (ֆոտո)
Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին: Քաղաքացիները պնդում են, որ այլ պաշտոնյայի բացատրությունները իրենց պետք չեն, իրենց մտահոգություններին պետք է անձամբ նախագահը պատասխանի: Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում:
Կարդալ ավելինՕտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են՝ մոտ 80 տոկոսով. Բաբկեն Թունյան
Օտարերկրյա ուղղակի ներդրումները կտրուկ աճել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ հոսքերը կազմել են 76.55 մլրդ դրամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Այսինքն՝ ՕՈՒՆ-ների համախառն ներհոսքը ավելի մեծ է։ Համեմատության համար նշեմ, որ 2021 թվականի առաջին կիսամյակում ՕՈՒՆ զուտ հոսքերը կազմել են 42.68 մլրդ դրամ։ Նախորդ տարվա…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կազմել է 405.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.79 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 402.62 դրամ (աճել է 0.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 461.32 դրամ (նվազել է 0.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.80 դրամ (նվազել է 0.10 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 404-409 դրամով, վաճառվում է 414-421 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 392-401 դրամով,…
Կարդալ ավելինԴոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կազմել է 406.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 402.22 դրամ (աճել է 4.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 461.33 դրամ (աճել է 6.08 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.90 դրամ (նվազել է 0.19 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 405-407 դրամով, վաճառվում է 416-420 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 392-402 դրամով,…
Կարդալ ավելինԻնչպե՞ս կանդրադառնա Ռուսաստանից միգրանտների հոսքը Հայաստանի աշխատաշուկայի վրա
2022 թվականի փետրվարի վերջին Ուկրաինայի հակամարտության սկսվելուց հետո Ռուսաստանից քաղաքացիների լուրջ հոսք սկսվեց Հայաստան։ Մասնավորապես, այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստան ժամանած 588 000 զբոսաշրջիկների 54,5 տոկոսը (աճը՝ 3,1 անգամ) Ռուսաստանից է եղել։ Այս միտումն ուժեղացել է ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո։ Միգրանտների առաջին ալիքը Ռուսաստանից միգրանտները, որոնք ժամանել են դեռեւս մինչեւ մասնակի մոբիլիզացիայի հայտարարումը, ներկայացված չեն արդյունաբերական ոլորտներում, նրանք աշխատանքի համար չեն դիմում արդյունաբերական ձեռնարկություններ, նման միտում չկա։ Նույնը վերաբերում է սպասարկման ոլորտին։…
Կարդալ ավելին





