Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Կարդալ ավելինՏնտեսություն
Կոտայքի մարզպետը շարունակում է համայնքներում հանդիպումները ազգաբանկչության հետ.(ֆոտո)
Կոտայքի մարզպետի նախաձեռնությամբ շարունակվում են հանդիպումները ազգաբնակչության հետ : Այդ մասին տեղեկացնում է մարզպետարանի պաշտոնական էջը՝ « Մեր մարզի քաղաքացիների ձայնը մշտապես լսելի է։ Նախօրեին Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի, մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտների պատասխանատուների և խորհրդականներիս ուղեկցությամբ այցելել եմ Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայր՝ հանդիպելու բնակիչների հետ և լսելու նրանց կողմից բարձրացված մի շարք մտահոգությունների մասին»-ասվում է հաղորդագրության մեջ։ Մարզպետ Սահակյանը հանդիպում-այցը կազմակերպել է մարզային համապատասխան ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ, որին ներկա են…
Կարդալ ավելինՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է մտցրել. թույլատրվել է Հայաստան արտահանել 28 հազար տոննա
Ռուսաստանում մտցվում է շաքարեղեգի կամ ճակնդեղի շաքարի եւ քիմիապես մաքուր սախարոզայի արտահանման արգելք։ Այս մասին որոշումը ստորագրված է, տեղեկացրել է ՌԴ կառավարության Թելեգրամ-ալիքը։Նշվել է, որ սահմանափակումը գործելու է մինչեւ 2024թ. օգոստոսի 31-ը։ Ընդգծվել է, որ որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունությանն աջակցելուն։ՌԴ կառավարության տեղեկության համաձայն՝ շաքարի մատակարարումները հնարավոր կլինեն ԵԱՏՄ երկրներ որոշակի ծավալներով։ Մասնավորապես, Հայաստան կմատակարարվի 28 հազար տոննա շաքար, Բելառուս՝ 5 հազար տոննա, Ղազախստան՝ 120 հազար տոննա, Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա։ Այս ծավալների…
Կարդալ ավելինMorena Restaurant Complex-ը մարզի պահանջված ռեստորանային համալիրներից է
«Մորենա ռեստորանային համալիր»-ը (Morena Restaurant Complex) Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում ամենահայտնի ռեստորանային համալիրն է:Ըստ հիմնադիր ղեկավար Տիգրան Ղամբարյանի խոսքերով՝ դեռևս տարիներ առաջ նա փորձել է ներդրումներ իրականացնել իր ծննդավայրում, որպեսզի նոր աշխատատեղեր ստեղծի միաժամանակ համայնքի ազգաբնակչությանը իր ուժերի չափով օգնի բարեգործական ծրագրերով:Ինչպես Ղամբարյանն է ասում,- «Մեր ընտանեկան բիզնեսը հիմնադրել ենք մեր ծննդավայրում չնայած շատ այլ առաջարկներ և հնարավորություններ ունեյինք դրսում կազմակերպելու, սակայն մենք ցանկանում ենք մեր հայրենիքն ու ծննդավայրը շենացնել մեր գործերով»,-նշել էր հիմնադիրը և…
Կարդալ ավելինԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2024 թվականի մայիսից մեկնարկելու է Ամիօ բանկի կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը՝ ներդրումային նոր և շահավետ հնարավորություններ առաջարկելով իր հաճախորդներին, հանրությանը և ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցներին: Առաջիկա 12 ամսվա ընթացքում բանկը հանդես է գալու ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերի մի քանի հրապարակային առաջարկներով: Ծրագրային ազդագիրն արդեն գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, այն կարելի է գտնել հետևյալ հղումով: ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով: Բանկը վերահսկվում է…
Կարդալ ավելին545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների կիրառման արդյունքում նախկինում զրոյական գործարքներ գրանցած հարկ վճարողների մոտ իրականացվել է հարկային վարչարարություն։ Ստուգում է իրականացվել 1038 հարկ վճարողի մոտ, որի արդյունքում վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն չի ապահովել 545 հարկ վճարող և արձանագրված խախտումը կազմել է 169․3 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը: Կոմիտեն հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային…
Կարդալ ավելին«Միջոցառման այս տարվա ուղղվածությունը՝ զեղծարարության, խարդախության դեմ գրագետ պայքարն է».Կենտրոնական բանկ
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կենտրոնական բակի կողմից կազմակերպված ամենամյա Ֆինանսատնտեսագիտական և ձեռնարկատիրական խաղ-մրցույթը, որին մասնակցում էին հանրապետության տաս մարզերը և մայրաքաղաքից դպրոցականների թիմը:Եզրափակիչ անցած երեք թիմերից մեկը՝ Արարատի մարզը ներկայացնող Մասիսի տարածաշրջանի Այնթապի դպրոցն էր , աշակերտները մեծ սիրով և նվիրումով էին եկել և մասնակցել միջոցառմանը:«Մեր ֆինանսական և տնտեսական գիտելիքները ավելի է զարգացնում: Ստանում ենք կրթություն հետագայում մեր ռեսուրսները ճիշտ օգտագործելու և ֆինանսները ճիշտ տնօրինելու հնարավորություն, որ ունենանք եկամուտ ՝ ոչ թե հակառակը»,- ասացին այնթապցի…
Կարդալ ավելինԱմիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Ապրիլի 27-ին և 28-ին Ամիօ բանկը կարիերայի քաղաքում մասնակցեց լավագույն գործատուների փառատոնին, որը մեկ հարթակում համախմբում է հարյուրավոր ընկերությունների և հազարավոր մարդկանց։ Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին, մասնակցեցին ֆինանսական գրագիտության թեմաներով խաղ-քուիզին և շահեցին հետաքրքիր նվերներ: Ի դեպ, CCF-ի ընթացքում մեր տաղվարի բոլոր այցելուները ծանոթացան Amio Era կրթական բարեգործական ծրագրին, որը մեկնարկելու ենք շատ շուտով: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Amio Bank…
Կարդալ ավելինԱրժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղեր. ԱՍՀ նախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ «Սիրելի՛ քաղաքացիներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Լավագույնս գիտակցելով աշխատանքի դերը և՛ քաղաքացու ինքնիրացման, և՛ երկրի զարգացման գործում՝ պետությունը շարունակում է ոլորտային քաղաքականության առանցքում դիտարկել արժանապատիվ աշխատանքի իրավունքի ու զբաղվածության ապահովումը։ Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ, պատշաճ կատարել իր քաղաքացիական պարտավորությունները, զարգացնել տնտեսությունն ու ենթակառուցվածքները, աշխատանքի արդյունքում կուտակվող հարկերից՝ վճարել կենսաթոշակ, ստեղծել…
Կարդալ ավելին2024 թվականի առաջին եռամսյակում 12 ամսյա գնաճը շարունակում է նվազել.ԿԲ նախագահ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք այսօր ԿԲ նախագահը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն, որը վերաբերվում է ընթացիկ տարվա գնաճի նվազմանը ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել, մարտին արձանագրվել է գնանկում՝ 1,2%։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա հավելեց, որ 12-ամսյա բնական գնաճը նույնպես նվազել է, մարտին արձանագրվել է 0.7% գնանկում։ «2024 թ-ի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը…
Կարդալ ավելին