Նախորդ շաբաթվա համեմատ տոմսային համակարգում վավերացումների թվի մոտ 43 հազարով աճ կա

Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 439 հազար 525, որից տրոլեյբուսներում՝ 92.151, մետոպոլիտենում՝ 509.514, ավտոբուսներում՝ 1 մլն 837 հազար 860:

Նախորդ շաբաթվա համեմատ վավերացումների թվի մոտ 43 հազարի աճ կա: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ ապրիլի 7-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Spread the love