Հանրապետությունում զգալի աշխատանքներ է իրականացնում «Երմիք» կազմակերպությունը:Ինչպես հայտնի է սանիտարահիգենիկ վիճակի պահպանման և անցանկալի համաճարագներից խուսափելու նպատակով ՀԱԿ-ն է (Համաշխարհային առողջապահական կազմակերպություն) տարեկան միլիոնավոր դոլարներ է փոխանցում աշխարհում առողջապայության պահպանման նպատակով:Սակայն մեր երկրում տեղական (լոկալ) բնույթ է կրում վնասատուներից, կրծողներից ու զանազան միջատներից ազատվելու գործընթացը: Այդ նպատակով երկար տարիներ շարունակ, մեծածավալ մասնագիտական աշխատանքներ է իրականացնում ոլորտի առաջատար, հասրակության մեջ վստահություն և բարի համբավ վաստակած «Երմիք» ՍՊԸ: Կրծողներից, ինչպես նաև տարբեր վնասակար միջատներից ու սողացող…
Կարդալ ավելինՏնտեսություն
BRICS-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 6-7-ը Ռիո դե Ժանեյրոյում
BRICS-ի գագաթնաժողովը, որը 2025 թվականին կնախագահի Բրազիլիան, կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով միավորման մամուլի ծառայությանը։ «Հաստատվել են 2025 թվականին BRICS-ի գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը և վայրը։ Այն տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը»,- ասված է հաղորդման մեջ Բրազիլիան BRICS-ի նախագահությունը ստանձնել է հունվարի 1-ից։ 2024 թվականին միավորումը նախագահում էր Ռուսաստանը։ Նրա նախագահության ընթացքում առանցքային իրադարձությունը դարձավ Կազանի գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-24-ը, որտեղ որոշում կայացվեց գործընկեր պետությունների կատեգորիա…
Կարդալ ավելինՄՊՀ-ն առաջարկել է մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր իրականացնել բարեխիղճ տնտեսավարողների համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում մրգային օղիների շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրների և ոլորտի առողջացմանն ուղղված հանձնաժողովի առաջարկների քննարկման նպատակով։ Քննարկմանը մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն այս շուկայում ուսումնասիրությունն իրականացրել է ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության առաջարկով` դիտարկելու 2023 թվականին իրականացված օրենսդրական փոփոխության ազդեցությունը ոլորտում գործող տնտեսավարողների գործունեության վրա։ Իրականացված փոփոխության համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու նպատակով, մրգային օղիների…
Կարդալ ավելինԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է.ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է ձկնամթերք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է ինչպես Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի արտահանման կայուն աճի դինամիկան պահպանելու կարևորությունը, այնպես էլ՝ դեպի ԵՄ երկրներ հայկական ձկան արտահանման հնարավորության հարցը: Կողմերն անդրադարձել են ձկնաբուծական ֆերմաների սանիտարահիգիենիկ պայմանների, կենդանիների առողջության, բուժման համար օգտագործվող դեղամիջոցների ու դրանց մնացորդային քանակների, կերի որակի խնդիրներին ու այդ գործընթացների նկատմամբ վերահսկողությանը: Արմեն Դանիելյանը նշել է, որ Տեսչական մարմնի կողմից արտահանման վարչարարության ժամանակը կհասցվի…
Կարդալ ավելինՍպառողական նվազագույն զամբյուղը հասանելի չէ ՀՀ քաղաքացիներից շատերին, հատկապես թոշակառուներին. պատգամավոր
2024 թվականի վերջին եռամսյակում մեկ անձի համար սպառողական զամբյուղի արժեքը Հայաստանում կազմել է 78 811 դրամ։ Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ դիմելով կառավարության անդամներին։ Միաժամանակ, նվազագույն աշխատավարձը, առանց հարկերի, 75 հազար դրամ է, որը ցածր է նվազագույն սպառողական զամբյուղի ինքնարժեքից։ «Միջին կենսաթոշակը 73 տոկոսով ցածր է նվազագույն սպառողական զամբյուղից։ Միևնույն ժամանակ, նվազագույն կենսաթոշակն ավելի քան երկու անգամ ցածր է»,- ասաց Ավետիսյանը։ Սրան ի պատասխան աշխատանքի և…
Կարդալ ավելինՀՀ դրամով էլ ավելի շահավետ առցանց ավանդ AMIO Mobile-ում
Ամիօ բանկը հանդես է գալիս հիանալի նորությամբ: Այժմ հնարավոր է AMIO Mobile հավելվածում ընդամենը մի քանի վայրկյանում ձևակերպել ավանդ ՀՀ դրամով մինչև 10,5% տարեկան եկամտաբերությամբ։ Ավանդի պայմաններ՝ ձևակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումար՝ 30․000 ՀՀ դրամ, ամենաբարձր` 10,5% տոկոսադրույքը գործում է 551-ից 730 օր ժամկետի դեպքում, կարող եք ստանալ ավելի բարձր եկամուտ՝ ընտրելով տոկոսագումարների կապիտալացման հնարավորությամբ ավանդատեսակը։ Բանկի ավանդները համալրման հնարավորությամբ են, իսկ տոկոսագումարները հնարավոր է ստանալ նախընտրելի տարբերակով՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, եռամսյակային կամ ավանդի ժամկետի…
Կարդալ ավելինՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%
2025 թվականի փետրվարի 04-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%: Խորհուրդը գնահատում է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 3% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: 2024 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ դեկտեմբերին կազմելով 1․5%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.0%: 2025 թ-ի առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման…
Կարդալ ավելինԱրագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
Ամիօ բանկն առաջարկում է կատարել արագ դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան և ստանալ փոխանցումներ Ռուսաստանից՝ UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով, առանց հաշվի բացման և վայրկյանների ընթացքում: Դեպի ՌԴ փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, իսկ ՌԴ-ից փոխանցումները՝ ՌԴ ռուբլով կամ ՀՀ դրամով: UBPay համակարգով կարող եք կատարել փոխանցումներ նաև ՀՀ տարածքում` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով: Ամիօ բանկում արագ դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումներ ստացող հաճախորդների համար գործում են արտոնյալ փոխարժեքներ: Բոլոր մանրամասներին կարող…
Կարդալ ավելինԻնչո՞վ է ճանաչելի Հայաստանը Շվեյցարիայում. երաժիշտ Սոնա Շաբոյանը մի քանի չափանիշներով է առաջնորդվել
Երաժիշտ Սոնա Շաբոյանն, ով արդեն երկար տարիներ բնակվում է Շվեյցարիայում, սկզբում երաժշտության միջոցով էր այնտեղ ներկայացնում Հայաստանը, իսկ վերջին տարիներին նա սկսեց միավորել տարբեր հարթակներ։ Նա 11 տարի առաջ ստեղծեց Heres մշակութային հիմնադրամը, որի իմաստն այն է, որ կամուրջ լինի Հայաստանի եւ Շվեյցարիայի մշակույթների միջև: Իսկ 7 տարի առաջ նա նախաձեռնեց նաև Heres wine-ը։ Շաբոյանը երաժշտական կրթությունը ստացել է Երևանում, այնուհետ մեկնել Գերմանիա, որից հետո բնակություն հաստատել Ցյուրիխում։ «Շվեյցարիայում բազմաթիվ համերգներ եմ ունեցել, բայց հետո…
Կարդալ ավելինԵրևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասերի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու՝ Երևանի Գայի պողոտա 8/2 հասցեում գործող աղցանների, խոհարարական արտադրանքի և Տիգրան Պետրոսյան 44/1 հասցեում գործող կրեմային հրուշակեղենի և ալրային կիսապատրաստվածքների արտադրամասերի արտադրական գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը: Որոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած ստուգումների ընթացքում։ Մասնավորապես՝ աղցանների, խոհարարական արտադրանքի արտադրամասում՝ սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն. շինությունները սարքավորված…
Կարդալ ավելին









