ՀՀ դրամով էլ ավելի շահավետ առցանց ավանդ AMIO Mobile-ում

Ամիօ բանկը հանդես է գալիս հիանալի նորությամբ: Այժմ հնարավոր է AMIO Mobile հավելվածում ընդամենը մի քանի վայրկյանում ձևակերպել ավանդ ՀՀ դրամով մինչև 10,5% տարեկան եկամտաբերությամբ։

Ավանդի պայմաններ՝

  • ձևակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումար՝ 30․000 ՀՀ դրամ,
  • ամենաբարձր` 10,5% տոկոսադրույքը գործում է 551-ից 730 օր ժամկետի դեպքում,
  • կարող եք ստանալ ավելի բարձր եկամուտ՝ ընտրելով տոկոսագումարների կապիտալացման հնարավորությամբ ավանդատեսակը։

Բանկի ավանդները համալրման հնարավորությամբ են, իսկ տոկոսագումարները հնարավոր է ստանալ նախընտրելի տարբերակով՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, եռամսյակային կամ ավանդի ժամկետի վերջում:

Բարձր տոկոսադրույքից բացի Ամիօ բանկի ավանդատուն կստանա՝

  • անվճար տարեկան սպասարկմամբ Visa կամ Mastercard քարտեր (կախված ձևակերպված ավանդի ծավալից տրամադրվում են նաև պրեմիում դասի քարտեր),
  • արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում։

Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%։

Ավանդների մանրամասներին ծանոթացե´ք հետևյալ հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Spread the love