Սիրիան պատրաստ է Ռուսաստանին հնարավորություն տալ պահպանել իր ռազմակայանները Միջերկրական ծովի ափին՝ Տարտուսում և Խմեյմիմում, եթե Դամասկոսի շահերին ծառայելուն ուղղված համաձայնություն ձեռք բերվի։ The Washington Post պարբերականին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան։
«Եթե մենք դրանից Սիրիայի համար օգուտ ենք քաղում, ուրեմն այո»,- լրագրողի համապատասխան հարցին արձագանքել է նա:
«Նման կերպ Աբու Քասրան ընդգծել է այն պրագմատիկ մոտեցումը, որը որդեգրում է սիրիական նոր կառավարությունը՝ ծրագրելով նոր դաշինքներ և վերանայելով նախկին վարչակարգի ձևավորած դաշինքները», -գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։