ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային ընթրիք է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք է ունեցել նրա հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար:        

Կարդալ ավելին

2024-ին սոցապահովության նպաստների տրամադրմանը կուղղվի պետբյուջեի ծախսերի 5․4%-ը

2024-ին սոցապահովության նպաստների տրամադրմանը կուղղվի պետբյուջեի ծախսերի 5․4%-ը

ՀՀ Կառավարությունը նախատեսում է 2024 թվականին սոցիալական ապահովության նպաստների տրամադրմանն ուղղել 173 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի 5․4%-ը։ Սոցիալական ապահովության նպաստների տրամադրման համար նախատեսված ծախսերի շուրջ 27%-ը կամ 46 միլիարդ դրամ հատկացվելու է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստների տրամադրմանը՝ նպաստներով ապահովելով 105 հազար 994 անձի։ Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների տրամադրմանը նախատեսվում է ուղղել ավելի քան 31 միլիարդ դրամ՝ նպաստով ապահովելով 66 հազար 849 ընտանիքի։ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների տրամադրման համար պետությունը…

Կարդալ ավելին

Լեգիտիմության ենթավերնագիրը պետք է դնենք «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի ներքո. Փաշինյան

Լեգիտիմության ենթավերնագիրը պետք է դնենք «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի ներքո. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Մինչ քննարկումը՝ վարչապետը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ և անկանխատեսելի ուղղություններով փոխվում է, և շատ կարևոր է, ի վերջո, պատասխանել հետևյալ…

Կարդալ ավելին

«Համոզված եմ՝ կօգնեն նորանշանակ մարզպետին». Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին

«Համոզված եմ՝ կօգնեն նորանշանակ մարզպետին». Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին։ Ինչպես  հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Արամ Խաչատրյանին՝ մարզում կատարած աշխատանքի համար։ Նախարարը նշել է, որ Խաչատրյանն արել է հնարավոր ամեն ինչ՝ մարզի և մարզպետարանի ենթակա կառույցների խնդիրները լուծելու համար։ Նախարար Սանոսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին՝ կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Նախարարը շեշտել է՝ Արամ Ղազարյանը երկար տարիներ աշխատելով…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 19-ին, կազմել է 405.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.10 դրամ (նվազել է 0.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.07 դրամ (նվազել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.58 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 402-404 դրամով, վաճառվում է 408-409 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 433-437 դրամով,…

Կարդալ ավելին

Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման դեկտեմբերի ցուցակներում ներառված հերթական համարները

Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման դեկտեմբերի ցուցակներում ներառված հերթական համարները

Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2023 թվականի դեկտեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: Այս մասին տեղեկանում է Միասնական սոցիալական ծառայությունից:        

Կարդալ ավելին

Փոխանցումներ AMIO-ից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ

Փոխանցումներ AMIO-ից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ

Փոխանցիր կամ ստացիր գումար AMIO-ից՝ INTELIEXPRESS արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով և հաշված րոպեների ընթացքում փոխանցումը հասանելի կլինի աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում նաև այժմ Ռուսաստանում՝ արագ և մատչելի: Փոխանցման արժույթ ՌԴ ռուբլի: Միջնորդավճար` 1%: Քեզ համար է նաև ԱՄԻՕ ԲԱՆԿԻ՝ փոխանցում ստանալու նորարար, անվճար և հեռահար տարբերակը: Այսուհետ AMIO MOBILE հավելվածի միջոցով կարող ես ստանալ արագ դրամական փոխանցում՝ լրացնելով «Փոխանցման ստացման հայտը»: Հարկավոր է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ՝ նշելով փոխանցման տվյալները (համակարգ,…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 18-ին, կազմել է 405.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.48 դրամ (աճել է 0.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.18 դրամ (աճել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.58 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 402-404 դրամով, վաճառվում է 408-409 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 433-441 դրամով,…

Կարդալ ավելին

Դեկտեմբերին 140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. Տուգանքը՝ 65.25 մլն դրամ. ՊԵԿ

Դեկտեմբերին  140 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք. Տուգանքը՝ 65.25 մլն դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները. 2023 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 140 հարկ վճարողի մոտ 140 դեպքով արձանագրվել է 261 վարձու աշխատողի չձևակերպման դեպք, տուգանքի չափը կազմել է 65.25 մլն դրամ: Իսկ 3 և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 29.750 մլն դրամով: Դեպքերն արձանագրվել են փաստացի գործունեության 8 ոլորտում։ Մասնավորապես, շենքերի կառուցապատման, շինարարության, ճանապարհաշինության ոլորտում  6 հարկ վճարողի մոտ 6 դեպքով բացահայտվել է 46 չձևակերպված վարձու…

Կարդալ ավելին

Նոր հասցեում՝ նոր գույներով բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գավառ» մասնաճյուղը (ֆոտոշարք)

Նոր հասցեում՝ նոր գույներով բացվել է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ «Գավառ» մասնաճյուղը (ֆոտոշարք)

ԱՄԻՕ ԲԱՆԿԻ վերաբրենդավորված «Գավառ» մասնաճյուղն իր դռները բացեց Հրաչյա Բունիաթյան 6 հասցեում: Մասնաճյուղը ԱՄԻՕ ԲԱՆԿԻ նորարար ծառայություններից օգտվելու լայն հնարավորություն է ընձեռում ամբողջ մարզի համար՝  ներկայանալով հաճախորդների սպասարկման մտերմիկ ձևաչափով, նոր գույներով և լուծումներով։ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանն ու Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը միասին կտրեցին խորհրդանշական ժապավենը: Առանձնահատուկ նշանակություն ունեցող այս մարզում բանկի ծառայությունները մշտապես պահանջված են եղել թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց կողմից: Նորաբաց մասնաճյուղում երևում է ԱՄԻՕԻ նոր…

Կարդալ ավելին
1 57 58 59 60 61 117