ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ, ԺԱՄԸ 19-ԻՆ, ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆ ՋԱԶ-ՔԱՌՅԱԿ․ «ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԱՄԵՐԳ – ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, ԵՐԵՔ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐՈՎ․ ԱԼԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ, ՆԱՐԵԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՍՏԵՓԱՆ ՂԱՄԲԱՐՅԱՆ։ Շառլ Ազնավուրը ուղիղ թելով կապված է ջազի հետ: Նրա ստեղծած արվեստի լեզվով խոսել են բազմաթիվ ջազ կատարողներ։ Լեգենդար արտիստի մահից հետո Գարի Քյոսայան ջազ քառյակը որոշում է իր հարգանքի տուրքը մատուցել Շառլ Ազնավուրին` ջազի նոտաներով ներկայացնելով շանսոնյեին առաջին քայլերից մինչև փառքի ճամփան: Սա բացառիկ համերգ-ներկայացում է, որտեղ Ազնավուրի ստեղծագործությունները մատուցվել են ջազային լուծումներով գործիքային և վոկալ մեկնաբանությամբ` համեմված դերասանական խաղով` դիալոգներով ու պատումներով։ ԳԱՐԻ ՔՅՈՍԱՅԱՆԻ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱՆԵՐԻ ՆՎԱԳԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ՅՈՒՐՈՎԻ ԵՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՄԵԾ ՇԱՆՍՈՆԵԻ ԿՅԱՆՔԻ ՀՈՒԶԱԽՐՈՎ ԱԿՆՆԹԱՐԹՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԵԼՔԻ ԲԱՐԴ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԼԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ։ Բեմականացման հեղինակ `Ալլա Սահակյան Բեմադրությունը `Նարինե Գրիգորյանի Պարերը `Ինեսսա Գործիքավորումը `Գարի Քյոսայանի https://cloud.mail.ru/stock/7hxx3bD8UaUiXPBtUBeKM4sV