2023 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ կա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գերազանցել ենք 730 հազար թիվն, ու պետք է արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ», – ասաց նա։ Վարչապետի խոսքով՝ տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել։ «Մենք հույս ունենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների՝ աշխատանքի շուկայում ու տնտեսական համակարգում լիարժեք…
Կարդալ ավելինՏնտեսություն
2025-ի հունվարի 1-ից բնակարանի գնի վերջին 5 %-ը շինկազմակերպությունը կստանա բնակարանը գնորդին հանձնելուց հետո. Փաշինյան
2025-ի հունվարի 1-ից գործելու է կարգավորում, որ նոր ձեռք բերվող բնակարանների գնի վերջին 5 տոկոսը շինարարական կազմակերպությունները կստանան բնակարանը արդեն փաստացի գնորդին հանձնելուց հետո, որպեսզի բնակարան ձեռք բերած անձը սեփական աչքերով տեսնի եւ շոշափի եւ արձանագրվի, որ բնակարանի շինարարությունը տեղի է ունեցել պայմանագրի եւ շահառուի ողջամիտ ակնկալիքներին համապատասխան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաջորդ կարգավորումը վերաբերում է նրան, որ 2025-ի հունվարի 1-ից շինկազմակերպությունները քաղաքացիների էսկրո հաշիվների գումարները, ըստ էության,…
Կարդալ ավելինՈրոշակի թվով շահառուներ 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների հաշվին. Փոխվարչապետ
Նոյեմբեր ամսվա 40+10-հազարական դրամների համար 1 միլիարդ հատկացրինք, բայց սկսած նոյեմբերի ամսից՝ միջազգային կազմակերպությունները, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերում են ոչ թե բյուջեին գումար հատկացնելու եղանակով, այլ մենք համագործակցում ենք, որ իրենք վճարումներ են կատարում են իրենց հաշիվներից, բայց մեզ հետ համագործակցաբար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: «Մենք արդեն այս միջոցառման շրջանակներում ունենք պայմանավորվածություններ, որ որոշակի քանակությամբ շահառուներ իրենց 40+10-հազարականները կստանան միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին: Սա կարևոր հանգամանք է, դա…
Կարդալ ավելինՏեղի ունեցավ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ առաջին մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը
Հայաստանյան բանկային համակարգի նոր բրենդի՝ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Կոմիտաս 1 հասցեում գործող «Մերգելյան» մասնաճյուղը վերաբացեց իր դռները հաճախորդների առջև՝ ժամանակակից, հարմարավետ և նորարարական ձևաչափով։ Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, բանկի բազմամյա գործընկերներ և հաճախորդներ, որոնք բարձր գնահատեցին բանկի նոր ձևաչափը՝ մաղթելով Բանկին ֆինանսական կայունություն և հաճախորդների գոհունակության բարձր աստիճան։ Ժամանակակից, թվային և նորարար. Բանկի նպատակն է լինել առաջին ընտրության մանրածախ բանկ՝ առանձնանալով թվային պրոդուկտների գրավիչ պայմաններով: Նոր բրենդի մասին խոսելիս ԱՄԻՕ ԲԱՆԿի Խորհրդի…
Կարդալ ավելինԱռաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանել
Ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում եւ ամրագրել «փակ շրջանառու համակարգ» հասկացությունը: Այս մասին նոյեմբերի 21-ին կայացած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելով օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարեւորել է Արարատյան դաշտում ստորգետնյա խորքային հորերի եւ ջրային պաշարների կառավարումը: Պատգամավորը նկատել է, որ խնդիրը մշտապես արդիական է…
Կարդալ ավելինԱռաջարկվում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները
Գործադիրն առաջարկում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները՝ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի փոխարեն նախատեսելով 5-ից 30 տոկոսի չափով: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գնահատմամբ նպատակն է մեծացնել համայնքային իշխանությունների՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու միջոցով համայնքային բյուջեն կառավարելու հնարավորությունները: «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով սահմանված է, որ վարչական բյուջեից մի դեպքում մինչեւ 20 տոկոս, մյուս դեպքում՝ 5-20 տոկոսի չափով կարելի էր մասհանումներ կատարել…
Կարդալ ավելինՁեռնարկատերերի պետական հաշվառումը եւ իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար կստեղծվեն իրավական հիմքեր
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ՀՀ ԱԺ նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվել է նաեւ…
Կարդալ ավելինԱրարատյան դաշտում գործող ընկերությունները պետք է ջրի շրջանառման փակ համակարգ ներդնեն
Հայաստանում ջրօգտագործող ընկերությունները, որոնք գործում են Արարատյան դաշտում, պետք է ներդնեն ջրի շրջանառման փակ համակարգեր։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Ջրային օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, նոյեմբերի 21-ին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նրա խոսքով, այս միջոցը անհրաժեշտ է այն աղետալի իրավիճակի կարգավորման համար, որն ստեղծվել է Արարատյան դաշտի արտեզյան հորացնքերում։ Պատճառը, նշել է նախարարը, կլիմայի փոփոխությունն է եւ քաղաքացիների ոչ պատշաճ տնտեսվարումը։ «Մասնավորապես, նախատեսված է…
Կարդալ ավելինԸնկույզները եւ հացաբույսերից պատրաստված մթերքներն օգնում են երկարացնել կյանքի տեւողությունը. PubMed
Բերգենի համալսարանի գիտնականները պատմել են, որ երկարակեցության եւ լավ ինքնազգացողության համար պետք է ավելի քիչ օգտագործել երշիկեղեն եւ նրբերշիկներ՝ դրա հետ միաժամանակ ավելացնելով ընկույզների եւ ամբողջահատիկ հացաբույսերից պատրաստված մթերքների օգտագործումը սննդաբաժնում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PubMed National Library of Medicine-ում։ Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը (NHS) մշակել է առողջ սնվելու ուղեցույց՝ The Eatwell Guide։ Այն ուղղված է մարդկանց իրազեկմանը առողջության համար ճիշտ սնվելու օգտակարության մասին։ Ուղեցույցի համաձայն՝ օրական պետք է ուտել մրգերի եւ բանջարեղենների հինգ…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսի հետ քննարկել է Հարավային Կովկասում ձևավորված անվտանգային իրավիճակ
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսին: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանում Կանադայի ներգրավվածության ավելացմանն ուղղված դրական զարգացումները՝ այս համատեքստում ընդգծելով Երևանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումն ու Կանադայի մասնակցությունը ԵՄ մշտադիտարկման առաքելությանը: Երկուստեք ընդգծվել է երկկողմ փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը՝ հաշվի առնելով…
Կարդալ ավելին