2023 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և ամսվա վերջի դրությամբ կազմել -0,6։ Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։ Նա հավելեց, որ 12-ամսյա բնական գնաճը նույնպես նվազել է՝ հասնելով -0,4-ի։ «Չորրորդ եռամսյակում շարունակվել է բարձր տնտեսական ակտիվությունը՝ պայմանավորված շինարարության և ծառայությունների աճով։ Տարեվերջին զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է աճի տեմպի դանդաղում: Ներքին պահանջարկը մնում է բարձր, իսկ գնաճային միջավայրը՝ ցածր։ Սպասվում է թույլ արտաքին գնանկումային ազդեցություն տնտեսության…
Կարդալ ավելինՏնտեսություն
Պետությանը պատճառվել է 1.8 մլրդ դրամի վնաս. ԲԸՏՄ-ն ներկայացրել է 2023-ի հաշվետվությունը
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտի մասով 2023 թվականի տարեկան հաշվետվությունը: Ըստ այդմ՝ իրականացվել է 78 ստուգում (75 տնտեսվարող սուբյեկտում), արձանագրվել է 543 իրավախախտման դեպք (բոլոր ուղղություններով), նշանակվել է 146 վարչական տույժ, 16.790.000 դրամի տուգանք, 339.912.663 դրամի՝ շրջակա միջավայրին պատճառված վնաս: Հայտնաբերվել է նաև 113 ապօրինի ընդերքօգտագործման դեպք, 2.787.275 խոր. մ՝ ապօրինի հանքանյութի ծավալ, 1.800.918.616 դրամի՝ պետությանը պատճառված վնաս (միայն 20 դեպքով), 2 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն կասեցվել է:…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 29-ին, կազմել է 403.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.92 դրամ (նվազել է 1.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 513.08 դրամ (նվազել է 0.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.51 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 406-407.50 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-435 դրամով,…
Կարդալ ավելինՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները: Նոյեմբերյանի և Դիլիջանի ոլորանները, Լոռու մարզի ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան և Ապարան-Ծիլքար ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար։ Սյունիք…
Կարդալ ավելին2023 թ. դեկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 726. Աճը՝ 5,3 տոկոս
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 726, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 37 306-ով կամ 5.3%-ով:
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 25-ին, կազմել է 404.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.55 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.31 դրամ (աճել է 0.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.68 դրամ (աճել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.56 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-402 դրամով, վաճառվում է 405.50-407.50 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 431-436 դրամով,…
Կարդալ ավելինՎարչապետի գլխավորությամբ քննարկվել է անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2021 թվականին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են NEWS.am-ին, որ մինչ նախագծի ներկայացումը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ Կառավարության նիստում ներկայացրած տվյալներին և նշել. «Միջին ամսական աշխատավարձը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 356 180 դրամ, որը 2018 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 133 399…
Կարդալ ավելինՌԴ-ում Իլ-76 ինքնաթիռի կործանումից հետո տեղի ունեցած ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանման հետևանքով հետաքննվում է ահաբեկչության մասին քրեական գործ, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 2024 թվականի հունվարի 24-ին ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը կործանվել է Բելգորոդի շրջանի Յաբլոնովո գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 6 անդամներ, ռազմական ոստիկանության աշխատակիցներ և ավելի քան 60 գերի ընկած ուկրաինացի զինվորականներ։ Նրանք բոլորը մահացել են։ Այս փաստի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության…
Կարդալ ավելինՆոր ակցիա ԱՄԻՕ ԲԱՆԿԻՑ՝ SWIFT միջազգային փոխանցումների համար
ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներկայացնում է նոր ակցիա՝ դեպի Չինաստան միջազգային փոխանցումների համար: Մինչև մարտի 31-ը ներառյալ փոխանցման սակագինը սահմանվել է 0,1% (նվազագույնը՝ 6 500 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 30 000 ՀՀ դրամ): Փոխանցումները կարող եք իրականացնել ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Թղթակից բանկի բոլոր ծախսերը հոգում է Բանկը: Մանրամասների համար զանգահարեք +374 10 59 20 20 կամ այցելեք amiobank.am: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Новая акция от АМИО БАНКА на международные переводы SWIFT АМИО БАНК представляет новую…
Կարդալ ավելինՀՀ-ում չկա մի ճանապարհ, որտեղ երթևեկելիս չզգաս, որ շինարարը փոխվեց. Այս խնդիրը մի օր պայթելու է. Փաշինյան
Երեկ մենք խոսել ենք ճանապարհների թերությունների վերացման մասին, նախ պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում թերություն վերացնել։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ենթադրենք ճանապարհը կառուցվել է, երեք կամ վեց ամիս հետո փոս է հայտնվել այնտեղ: Շինարարն ասում է՝ կգնամ, թերությունը կվերացնեմ։ Հինգ օրից ուրիշ տեղ էլ է փոս առաջանում, ասում է՝ կգնամ, դա էլ կվերացնեմ, 7 օրից էլի ու մենք ճանապարհների փոխարեն ունենում ենք կարկատանների մի հավաքածու։ Սա…
Կարդալ ավելին








