Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության բարեփոխումների համատեքստում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված ծրագրերը։ «Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, ըստ այդմ՝ թարմացվել են այդ դասարանների համար դասագրքերը։ Նախարարությունը կարևորում է բովանդակության արդիականությունն ու հարստությունը, բայց միաժամանակ մեծ է այն արդյունավետ դասավանդելու դերը։ Այդ նպատակով մենք բաց ենք համագործակցության համար՝ հարստացնելու վերապատրաստումների նյութերը նաև ֆինանսական կրթության թե՛ բովանդակային, թե՛…
Կարդալ ավելինՍպորտ
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». առցանց քվեարկություն՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի քվեարկությունը: Այս անվանակարգում քվեարկությունն իրականացվում է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Ներկայացված 2 անվանացանկերն անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջական ցանկ և քվեարկել միայն մեկ մարզիկի օգտին: Հաղթող կճանաչվի ամենից շատ ձայներ հավաքած մասնակիցը: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարում են 15 մարզիկներ՝ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը, թենիսիստ Էլինա Ավանեսյանը, մարմնամարզիկներ…
Կարդալ ավելինՀայտնի են ուսուցիչների կամավոր ատեստավորման այս տարվա արդյունքները
Ամփոփվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման 2024 թվականի արդյունքները՝ ներառյալ նաև բողոքարկումից հետո կատարված փոփոխությունները։ Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի առաջին անգամ կազմակերպվել է էլեկտրոնային ձևաչափով, որին մասնակցության համար դիմել է 6260 ուսուցիչ, որոնցից 572-ը՝ որպես չաշխատող անձ: Հայտագրվածներից ատեստավորմանը մասնակցել են 4982-ը, որոնք ցուցաբերել են հետևյալ արդյունքները՝ 60-69% արդյունք ցուցաբերել է 1073-ը․ նրանք ունենալու են միայն դրույքաչափի փոփոխություն /200 հազար դրամ՝ 1 դրույք զբաղվածության համար/ 70-79% արդյունք են ցուցաբերել 1158-ը (հավելավճարը կտրվի մանկավարժական…
Կարդալ ավելինՄոսկվայում անցկացվում է մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրությունը՝ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, ընթանում է Մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը, որին մասնակցում է արվեստի բնագավառի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը։ Համաժողովի շրջանակում նախատեսվում են զեկույցներ և քննարկումներ արվեստի/մշակույթի ուսումնական հաստատություններում որակյալ կրթության հանրահռչակում և հասանելիության բարձրացում, անձնակազմի վերապատրաստում, կրթական միջավայրի բարելավում, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրում մշակութային բուհերի գործունեության մեջ թեմաներով: ՀՀ պատվիրակությունը գլխավորում…
Կարդալ ավելին«ԴասA» ծրագրին 2024 թ. մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 11300 աշակերտներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2024 թվականին մասնակցել են Երևանի 30 և մարզային 6 հանրակրթական դպրոցներ: Ստեղծագործական խումբն այցելել է Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզեր. հանդիպումներին մասնակցել են ավելի քան 11300 աշակերտներ, որոնք հնարավորություն են ունեցել ներկա լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 համերգի։ Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ավագ դպրոցներում, իսկ 2024 թ․-ից ծրագրում ներառվել են հիմնական և միջնակարգ դպրոցները՝ նպատակ ունենալով վաղ հասակից դպրոցականներին ծանոթացնել դասական երաժշտությանը, հանրահռչակել այն, ձևավորել…
Կարդալ ավելին«Որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա կրթությունից». Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության բովանդակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են ուսումնառության արդյունքների բարելավմանը: Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շնորհիվ՝ կրթության որակի բարելավման դրական դինամիկա է արձանագրվել: Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արտաքին գնահատման արդյունքներով 2 տարում գրանցվել է կրթական արդյունքի 6-ամսյա ավելացում: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է «Պետական ֆինանսների II ուսումնասիրություն (PFR II), հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարելավում» խորագրով Համաշխարհային բանկի զեկույցի ներկայացման շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը: 4-րդ դասարանի աշակերտները…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը. ԱԺ լսումներ
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված խորհրդարանական լսումներում: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախագծի հիմնական ուղղությունները: Իր խոսքում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական լսումների կազմակերպման համար՝ կարևորելով Կառավարության կողմից նոյեմբերին հաստատված նախագծի վերաբերյալ ԱԺ քննարկմանն ընդառաջ հանրային լսումները՝ հատկապես երիտասարդների մասնակցությամբ։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության…
Կարդալ ավելինՁեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. նախարարն ընդունել է Դելփյան խաղերի մրցանակակիրներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանը: 2024 թվականին անցկացվել են երկու Դելփյան խաղեր: Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում, իսկ նոյեմբերի 22-26-ը Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել…
Կարդալ ավելինՀունաստանի մշակույթի նախարարը Հայաստանում է. քննարկվել են համագործակցության ուղիները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում: «Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական հարաբերություններն ունեն պատմական ակունքներ, և մենք պատրաստակամ ենք խորացնել կապերը հատկապես մշակույթի ոլորտում՝ համատեղ նոր ծրագրերի…
Կարդալ ավելինՀայ գրականությունը՝ չինարեն. ԿԳՄՍՆ
Շարունակվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՉԺՀ ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրով նախատեսված աշխատանքները: Հուշագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է իր երկրում թարգմանաբար հրատարակի և տարածի մյուս կողմի դասական գրականությունը: Ծրագրի շրջանակում վերջին մեկ տարում հայերենից չինարեն են թարգմանվել և հրատարակվել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Մովսես Խորենացու «Հայոց պատմություն», Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ», Գրիգոր Զոհրապի «Պատմվածքներ»…
Կարդալ ավելին







