Մոսկվայում անցկացվում է մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական
համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրությունը՝ դեկտեմբերի
19-ին Մոսկվայում՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, ընթանում է Մշակույթի
ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը, որին մասնակցում է արվեստի
բնագավառի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը։
Համաժողովի շրջանակում նախատեսվում են զեկույցներ և քննարկումներ արվեստի/մշակույթի
ուսումնական հաստատություններում որակյալ կրթության հանրահռչակում և հասանելիության
բարձրացում, անձնակազմի վերապատրաստում, կրթական միջավայրի բարելավում, տեխնոլոգիաների և
նորարարությունների ներդրում մշակութային բուհերի գործունեության մեջ թեմաներով:
ՀՀ պատվիրակությունը գլխավորում է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի
տեղակալ Մկրտիչ Այվազյանը:
Մշակույթի բնագավառում Հայաստան-Ռուսաստան առաջին կրթական համաժողովը տեղի է ունեցել 2023
թվականի ապրիլի 28-ին, որի ընթացքում կազմակերպվել են զեկույցներ և քննարկումներ մշակութային
կրթության բնագավառում ՀՀ-ՌԴ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների
վերաբերյալ, վարպետության դասեր, ինչպես նաև կինոյին նվիրված ցուցադրություն և ֆիլմի ցուցադրում:

Spread the love