Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի երեք մասնակից։ Պատանի հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 52 կգ աշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը հաղթել է բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը ուժեղ է եղել իռլանդացի Ջոն Հարթիից, իսկ Երանոս Օհանյանը պարտության է մատնել Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին։
Կարդալ ավելինՍպորտ
Կրամնիկ․ Վստահ եմ, որ Կարլսենը դեռ կմասնակցի տիտղոսի համար պայքարին
Շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը մեկնաբանել է աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի որոշումը հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ մրցամարտից հրաժարվելու վերաբերյալ։ «Մենք սովորել ենք, որ աշխարհի չեմպիոնն ու վարկանիշով առաջատարը Մագնուս Կարլսենն է, բայց միշտ չէ այդպես եղել։ Այո, սկզբում անսովոր կլինի, բայց որեւէ խնդիր շախմատային աշխարհում չի առաջացնի։ Հույս ունեմ, որ Յան Նեպոմնյաշչին կհաղթի Դին Լիրենին եւ կդառնա աշխարհի չեմպիոն։ Կարլսենը հրաժարվել է տիտղոսից եւ ունի…
Կարդալ ավելինՄահացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը
93 տարեկան հասակում մահացել է Վրաստանից ազգությամբ հայ լեգենդար ծանրորդ, 1952 թվականի օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը, հայտնում է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Օլիմպիական չեմպիոնի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Ցավով եմ ապրում անվանի ծանրորդ Ռաֆայել Չիմիշկյանի մահը։ Նրա մարզական նվաճումները Ռաֆայել Չիմիշկյանին դարձրին վրացական սպորտի իսկական լեգենդ, համաշխարհային ծանրամարտի կարկառուն դեմքերից մեկը։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում պարոն Ռաֆայելի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- ասել է վարչապետը։ Նշենք, որ Չիմիշկյանին շնորհվել է…
Կարդալ ավելինԱԱ. Արթուր Ալեքսանյանը կպայքարի իր չորրորդ ոսկե մեդալի համար (ֆոտո)
Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը նվաճեց եզրափակիչի ուղեգիր եւ կպայքարի աշխարհի չեմպիոնի չորրորդ տիտղոսի համար: 97 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի եռակի չեմպիոնը մրցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով: Գոտեմարտի մեկնարկից մեկ րոպե անց գորգի մրցավարն Արթուր Ալեքսանյանին պասիվություն տվեց եւ իրանցի ըմբիշին վերեւից աշխատելու հնարավորություն տվեց: Աշխարհի գործող չեմպիոնը չկարողացավ Արթուրին պոկել եւ…
Կարդալ ավելինՀայազգի ըմբշամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, Արսեն Հարությունյանը՝ Վբեթի ամբասադոր
Հայազգի ըմբիշ Արսեն Հարությունյանը վերջերս կնքել էր պայմանագիր Վբեթի հետ, որի համաձայն մարզիկն արդեն ներկայանում է, որպես Վբեթ բրենդ ամբասադոր: Արսենը սպորտով զբաղվում է 5 տարեկանից և բազմակի անգամներ, ինչպես Հայաստանում էգրավել պատվավոր հորիզանականներ, այնպես էլ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններիժամանակ բարձր է պահել Հայաստանի դրոշը: Հայ ըմբիշի ձեռքբերումների, բնավորության և մյուս հետաքրքիր մանրամասների վերաբերյալպատմում են Արսենի հարազատները: հգ Արսեն Հարությունյանի սպորտային ձեռքբերումներին, Վբեթի հետ համագործակցության և նորնախաձեռնություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
Կարդալ ավելինԿոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկի» խաղացանկը H խմբում
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարը կսկսի Շվեյցարիայում՝ սեպտեմբերի 8-ին հյուրընկալվելով «Բազելին»։ Հաստատվել է H խմբի խաղացանկը։ Խմբում ընգդրկված են նաեւ Լիտվայի «Ժալգիրիսը» եւ Սլովակիայի «Սլովան Բրատիսլավան», որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Սեպտեմբերի 8 «Բազել» – «Փյունիկ» Սեպտեմբերի 15 «Փյունիկ» – «Սլովան Բրատիսլավա» Հոկտեմբերի 6 «Փյունիկ» – «Ժալգիրիս» Հոկտեմբերի 13 «Ժալգիրիս» – «Փյունիկ» Հոկտեմբերի 27 «Սլովան Բրատիսլավա» – «Փյունիկ» Նոյեմբերի 3 «Փյունիկ» – «Բազել»
Կարդալ ավելինՀայաստանը՝ Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն
Շախմատի Հայաստանի հավաքականը նվաճեց Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը՝ վաստակելով 19 միավոր։ Չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Ուզբեկստանի հավաքականը, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Նիդեռլանդների հավաքականին եւ նույնպես վաստակեց 19 միավոր։ Ուզբեկստանի թիմի առաջատարն արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովն է։ Երրորդ տեղեը գրավեց Հնդկաստանի երկրորդ թիմը՝ 18 միավոր։ Վերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ալեքսեյ Շիրովի հետ եւ հաղթանակի հասավ 49-րդ քայլին։ Մանուել Պետրոսյանը ոչ…
Կարդալ ավելինԱրմեն Բաբալարյանն ամփոփել է ԵԱ-ն․ Արդյունքները գոհացնող են, բայց ոչ լիարժեք
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ասուլիսում ամփոփել է հունիսի 27-29-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացված երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմում ոսկե մեդալակիր է դարձել 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, արծաթե մեդալակիր՝ Աշոտ Խաչատրյան (67 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Վիգեն Նազարյան (87 կգ) եւ Ալբերտ Վարդանյան (130 կգ): «Արդյունքները գոհացնող են, բայց ոչ լիարժեք: Սուրեն Աղաջանյանը բարձրակարգ…
Կարդալ ավելինԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում։ B լիգայի առաջին խմբի առաջին տուրի խաղում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Իռլանդիայի հավաքականին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Առաջին խաղակեսում հյուրերը զգալի տարածքային առավելություն ունեին՝ գնդակին տիրելով ժամանակի 66 տոկոսը։ Իռլանդիայի թիմը Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ 6 հարված կատարեց։ Հայաստանի թիմը 1 հարված կատարեց մրցակցի դարպասին։ Երկրորդ խաղակեսի սկզբում Հայաստանի հավաքականը կարողացավ ճնշում գործադրել մրցակցի նկատմամբ։…
Կարդալ ավելինՍամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշայինների պայքարում Հայաստանի թիմի առաջատարներից, 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը չկարողացավ ոսկե մեդալ նվաճել: Գյումրեցի ծանրորդը երկամարտի 390 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն՝ 2 կգ հետ մնալով չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Դավիթ Ֆիշերովից: Պոկում վարժությունում Գասպարյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 172 կգ, երկրորդ փորձից հետո նոր հաջողությամբ պոկեց 176 կգ ծանրաձողը: Այս վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Գասպարյանը կատարեց բոլոր երեք մոտեցումները:…
Կարդալ ավելին