Մարզային կրթօջախի գործունեությունը մշտապես ուղեկցվում է միջոցառումներով

Արարատի պետական քոլեջը շարունակում է իր գործունեությունը հերթական իրադարձությամբ : Վերջերս  Արարատի պետական քոլեջի տնօրեն Էլլա Գասպարյանից «Զրույց»-ի թղթակիցը տեղեկանում է , որ կրթօջախի  աջակից և բարերար  «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան Կրթական Հիմնադրամ» – ի անկախ հանձնախմբի նախագահ Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն Միքայելյանի նախաձեռնությամբ մարտի 22-ին Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցվել է  Սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան արարողություն` «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան կրթական հիմնադրամ» -ի հիմնադիր Անուշավան Աբրահամյանի հոգու խաղաղության համար։ Պատարագիչ քահանան խնկարկեց մեծանուն հայի և հայոց բարերարի հիշատակը։ Արարողակարգին ներկա էին քոլեջի աշխատակազմը և ուսանողները։Տնօրենի խոսքերով՝  Անուշավան Աբրահամյանը հիմնադրամի գործունեությունը ծավալել է 2004 թվականից ԱՄՆ-ում։ Լինելով հայրենիքից հեռու, բայց Հայաստանի արևը սրտում` նա կարևորել է իր հայրենակիցների համար կրթական բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, քանի որ «Երեխաների համար ավելի բարեկեցիկ ապագա ապահովելու միջոցը կրթությունն է»։
  Բարերարը իր գործունեությամբ նպաստել է երիտասարդների կյանքի հարստացմանը` ապահովելով կրթական հնարավորություններ, հատկապես արհեստագործական հմտությունների վերապատրաստմամբ։ Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը մասնավորապես ուղղված են ՀՀ-ի շրջանների երիտասարդության միջին մասնագիտական հմտությունների բարելավմանը, ինչն էլ նոր հնարավորություններ է ստեղծում պատշաճ աշխատանք ունենալու համար։
Մեծ է նաև «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի կատարած ներդրումը ԱՊՔ-ի զարգացման գործում։Ապա շարունակելով մեկնաբանությունները կրթօջախի տնօրենն ասաց,-«Անուշավան Աբրահամյանն անհատականություն էր, մարդկային հատուկ տեսակ, որ չափազանց պետք է այս կյանքին, մեր հայրենիքին և աշխարհին։ Նրա` անբասիր կյանքով ապրած մարդու, հասարակական գործչի, բարերարի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։
Այսօր` մահից հետո, ավելի է ամբողջանում մաքրամաքուր հայորդու դիմագիծը, որն այլևս վերևից է նայելու Հայաստանի վաղվա օրվան»։ Իսկ ինչ վերաբեվում է քոլեջի ակտիվությանը և ներգրավվածությանը կրթական և  տարբեր այլ նախագծերում դա տեսանելի և առարկայական է, արդյունքում վերջերս կրկին
Արարատի պետական քոլեջը իր փայլուն մասնակությունը ունեցավ «Կրթություն և կարիերա EXPO 2024» ցուցահանդեսին:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունն ապրիլի 10-12-ն անցկացնում են «Կրթություն և կարիերա EXPO 2024» ցուցահանդեսը։
Իր փայլուն և ներկայանալի մասնակցությամբ իրադարձությունների կենտրոնում էր նաև Արարատի պետական քոլեջի գեղեցիկ և նորարարական տաղավարը, որը տրամադրում էր այցելուներին հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ կապված քոլեջում ընդունելության կարգի, մասնագիտությունների, ուսանողական կյանքի, քոլեջի կողմից տրվող առավելությունների, զեղչային համակարգի և այլնի մասին։
Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ավանդական 23-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մասնակիցներն էին նաև ՀՀ-ում և արտասահմանում գործող ուսումնական հաստատությունները՝ բուհեր, քոլեջներ, դպրոցներ, ուսումնական կենտրոններ և միջազգային դոնոր կազմակերպություններ:
Հ.Գ. Կրթօջախը պատրաստվում է շուտով հայտարարել մրցույթ  և ընդունել հերթական դիմորդներին: Այս և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք հերթական տեղեկատվությունը:
Պատրաստեց՝  Կարինե  Սարգսյանը
Spread the love