ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն, սակայն հնարավոր տարբերակները կքննարկվեն մոտ ապագայում, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Օրակարգում է Թուրքիա այցը։ Այն պատրաստվում է, սակայն կոնկրետ ժամկետներ դեռ համաձայնեցված չեն։«Բայց այս այցը օրակարգում է։ Նա մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- լրագրողներին ասաց նա։
Ուշակովը նշել է, որ մոտ ապագայում կքննարկվի Էրդողանի հրավերի իրականացման հնարավոր ժամկետները։