Խ. Աբովյանի անվան մանկավար ժական համալսարանի գրադարանում կկայանա Լալիկ Խաչատրյանի գրքի շնորհանդեսը

Խ. Աբովյանի անվան մանկավար ժական համալսարանի գրադարանում կկայանա Լալիկ Խաչատրյանի  գրքի շնորհանդեսը

2025 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14.30-ին, Խ. Աբովյանի անվան մանկավար ժական համալսարանի գրադարանում (Տիգրան Մեծի 17) կկայանա բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդի կայի ամբիոնի երկարամյա նախկին վարիչ, ապա Լեզվաբանական հետազոտություն ների լաբորատորիայի նախկին վարիչ, քսաներեք անուն գրքերի և շուրջ երկու հարյուր հոդվածի հեղինակ Լալիկ Խաչատրյանի «Լեզվաբանական ավանդույթներ, նոր և նորագույն ուղղություններ» (մ.թ.ա . IV հազարամյակից մինչև XXIդ.) գրքի շնորհանդեսը։ Պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի այս վերջին գիրքը հրատարակվել է հետմահու․․․ Լեզվաբանության պատմությունը…

Կարդալ ավելին

Հայաստանը ներկայացնում է աշխարհին

Հայաստանը ներկայացնում է աշխարհին

Տաթևը և Որոտանի կիրճը՝ Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու 2025 թվականի մայիսի 12-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) հաջողությամբ անցկացվեց գիտագործնական աշխատաժողով՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների տարածքների համալիր կառավարմանը։ Ուշադրության կենտրոնում էին Տաթևի վանական համալիրը և Որոտանի կիրճը՝ եզակի պատմամշակութային և բնական համադրություն, որը 1995 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Նախագիծը պատրաստվել է «ՌԵ-Դպրոց» գիտակրթական նախագծի՝ մշակութային ժառանգության պահպանման և վերարժևորման ոլորտի մասնագետների կողմից։ Միջոցառման կազմակերպիչներն են «301. Իմաստության երկիր»…

Կարդալ ավելին

ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է «Ֆրանկոֆոնիան բեմում և նկարահանման հրապարակում» ծրագիրը

ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է «Ֆրանկոֆոնիան բեմում և նկարահանման հրապարակում» ծրագիրը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտից progressarmenia.com-ին տեղեկացնում են, որ  և Բուխարեստի Ի․Լ․ Կարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանի ուսանողների համար նախատեսված փոխանակման ծրագրի երկրորդ փուլը Երևանում մեկնարկել է մայիսի 5-ին՝ «Ներքին փոթորիկ» եռալեզու ներկայացմամբ։ Ներկայացման կոնցեպտը Ստեֆանա Սամֆիրայինն է, իսկ հայկական էտյուդների բեմադրիչն Իննա Հախնազարյանն է։ Փոխանակման ծրագրի առաջին փուլը տեղի էր ունեցել 2024-ի աշնանը՝ Բուխարեստում։ Հայ և ռումինացի ուսանողները համատեղ ներկայացմամբ հանդես են եկել նաև Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից…

Կարդալ ավելին

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու  վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:              

Կարդալ ավելին

Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններում

Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններում

 Մի շարք հուշարձաններում մշտադիտարկում կատարելու և ընթացիկ խնդիրները տեղում քննարկելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Դդմաշեն գյուղի Սբ Թադևոս եկեղեցու տարածքում էր, որտեղ տեղացի բարերարի նախաձեռնությամբ նախատեսվում են եկեղեցու նորոգման, ծածկասալերի վերականգնման և ամրակայման աշխատանքներ: Վերականգնման համար անհրաժեշտ քարի տեսակի և գույնի ընտրությունից հետո ընթացիկ 2025 թվականին աշխատանքները կմեկնարկեն բարերարի հատկացրած միջոցներով: Կնորոգվեն նաև եկեղեցու շքամուտքերը, քիվերը և ուշ շրջանում իրականացված ոչ պատշաճ միջամտությունները: Մասնագետներն այցելել են նաև…

Կարդալ ավելին

Անցկացվել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը

Անցկացվել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը

   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անցկացրել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 80 մարզիկ, այդ թվում՝ 8 աղջիկ, 72 տղա՝ Հայաստանի տարբեր մարզերից: Այն անցկացվել է՝ համաձայն Հայաստանի և աշխարհի բազկամարտի ֆեդերացիաների կանոնակարգի։ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունն անցկացվել է՝ ըստ տարիքային խմբերի, քաշային կարգերի՝ ձախ և աջ ձեռքերով: Առաջնության հաղթողներից կձևավորվի Հայաստանի հավաքական թիմ, որը կմասնակցի 2025 թ. մայիսի 30-ից հունիսի 9-ը…

Կարդալ ավելին

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով:   Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում են կամրջի պարապետների և սալահատակի նորոգման և վերականգնման աշխատանքները:   Տեղում քննարկվել է կամրջի հարավային հատվածում հնարավոր սենյակի առկայության…

Կարդալ ավելին

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ՝ ՊՐՈՖԵՍՈՐ ԿՐԱՍՈՏԻՆԱՅԻՑ

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ՝ ՊՐՈՖԵՍՈՐ ԿՐԱՍՈՏԻՆԱՅԻՑ

Արդեն երկրորդ տարին է Primavera Foundation of Armenia հիմնադրամը, ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահի աջակցությամբ, կազմակերպում է ‹‹Կամերային երաժշտության դպրոց››: Այս տարի դպրոցի պարապմունքները կտևեն մայիսի 5 – 8-ը:  Դպրոցը կեզրափակվի մայիսի 9-ին կայանալիք գալա-համերգով, որը տեղի կունենա ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահում, համերգի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: Այս տարի դպրոցն անցնում է ‹‹Արմբրոկ›› ներդրումային ընկերության հովանու ներքո:   Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ‹‹Կամերային երաժշտության դպրոց››-ը կանցնի Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա…

Կարդալ ավելին

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

  ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլn անհրաժեշտ  է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։  Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։ Առաջին փուլ Հունիսի 9-ից…

Կարդալ ավելին

ԳՈՒԳԱՐՔԻ «ԵՐԱԶԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

ԳՈՒԳԱՐՔԻ «ԵՐԱԶԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

«Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, գ․ Գուգարք): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։              

Կարդալ ավելին
1 20 21 22 23 24 76