Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի մրցանակակիրները շարունակում են մարզային համերգաշարը: Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության և համանուն մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: Լոռու մարզի Վանաձոր քաղաքից հետո հաջորդ համերգային կանգառը Արարատի մարզն է: Պատանի կոմպոզիտորները ելույթ կունենան հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ժամը 14:00-ին Արտաշատ համայնքի Բերքանուշի մշակույթի տանը: Համերգին կմասնակցեն այս և նախորդ տարիների հաղթողները: Այն կիրականացվի Բերքանուշ բնակավայրի աջակցությամբ: Նշենք, որ նմանօրինակ…
Կարդալ ավելինԿրթություն
Հատկացումներ` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100 և Ավետիք Իսահակյանի 150-ամյակների միջոցառումներին
ՀՀ կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100 և մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակների հոբելյանական միջոցառումների անցկացման համար: Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և համերգային ծրագրեր: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների անցկացման նպատակով կհատկացվի լրացուցիչ 300 մլն դրամ: Տրամադրված ֆինանսական աջակցությունը կուղղվի հոբելյանական տարվա բացման և փակման միջոցառումների անցկացմանը, «Ֆիլհարմոնիկը մարզերում» նախագծի իրականացմանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերի…
Կարդալ ավելին300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին հատկացված պետական միջոցները 9,6 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: Ըստ հիմնավորման` ծրագրի ֆինանսավորումն ավելացվում է՝ հաշվի առնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, և 2025-2026 թթ.-ին աշխատանքներն իրականացվում են լայն ծավալով` ընդգրկելով ավելի շատ հաստատություններ: Միաժամանակ, կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող հաստատությունների ցանկերը պարբերաբար համալրվում են, ինչպես նաև մեկնարկում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Ծրագրի շրջանակում կառուցվող և հիմնանորոգվող…
Կարդալ ավելինՍտորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շարունակության վերաբերյալ: Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հունգարական կողմից՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հուշագրով նախատեսվում է «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիրը, որը ավելի վաղ կնքված հուշագրի համաձայն գործել է 2023-2025 թթ.,…
Կարդալ ավելինՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Էմիլ Օրդուխանյանը
ՀՀ ԳԱԱ -ն progressarmenia.com-ին փոխանցում է, որ մայիսի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրեցին քաղաքական գիտությունների թեկնածու Էմիլ Օրդուխանյանին։ Էմիլ Օրդուխանյանը ծնվել է 1985թ. հունվարի 20-ին Երևանում: 2001-2006թթ. սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի (այժմ՝ Բրյուսովի անվան պետական համալսարան) oտար լեզուների, ապա լեզվամշակութային հաղորդակցության ֆակուլտետներում ֆրանսերեն լեզու և քաղաքագիտություն մասնագիտություններով։ Այնուհետև, նույն համալսարանի ասպիրանտուրայում՝ «Ռոմանական լեզուներ՝ ֆրանսերեն» մասնագիտությամբ: Զուգահեռ եղել է…
Կարդալ ավելինՆախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Արարատի ավագ դպրոց և Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ հետևելու ավարտական միջոցառումներին: Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցում ստացած գիտելիքների դերը՝ ընդգծելով, որ դրանք հիմք են հետագա կրթության և անձնային զարգացման համար։ «Ամփոփում եք կյանքի շատ կարևոր փուլ: Մուտք եք…
Կարդալ ավելինԿառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող դպրոցների ցանկում ընդգրկվել են նոր հաստատություններ
Գործադիրի այսօրվա նիստում փոփոխություն և լրացում է կատարվել մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ցանկում: Ըստ այդմ՝ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2093-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկվել է Արմավիրի մարզում Ամասիայի կրթահամալիրի կառուցումը: Մեկ այլ փոփոխությամբ՝ Նոյեմբերյանում կկառուցվի հիմնական դպրոց: Լրացումներ են կատարվել նաև վերանորոգվող և հիմնանորոգվող դպրոցների ցանկում՝ ներառելով հետևյալ հաստատությունները. Արագածոտնի մարզ Փարպիի Ղ․ Փարպեցու անվան, Արտենիի թիվ 1 և Ոսկեվազի միջնակարգ դպրոցներ Կոտայքի մարզ Քաղսիի, Առինջի Կ․ Ծառուկյանի…
Կարդալ ավելին«Հայրենասիրության գույները Յանա Զախարովայի արվեստում»
Նրա զենքը՝ էսթետիկան, դիզայնը և կտավներն են, իսկ հաղթանակների ամենակայուն բնորոշիչները՝ մտածողությունը, երևակայությունն ու հավատը սեփական հաջողության հանդեպ։ Յանա Զախարովան՝ կոնցեպտուալ արվեստագետ, դիզայներ, դասախոս և Epactto գործակալության հիմնադիրն է՝ ունենալով ավելի քան տասնհինգ տարվա բացառիկ փորձ տեսողական արվեստի, բրենդ-դիզայնի և կրեատիվ ղեկավարության ոլորտում։ Նա յուրովի վերագտել է իրեն գովազդի և արվեստի աշխարհում։ 1999 թվականին Յանան ավարտել է իրավաբանական լիցեյը Ստավրոպոլ քաղաքում, ինչպես նաև արվեստի դպրոցում՝ ավարտելով յոթ տարվա կրթությունը ջութակի և նկարչության գծով։ Արվեստի դպրոցի…
Կարդալ ավելինՅՈՒՆԵՍԿՕ-ի մարտարվեստի կրթության մրցանակի հայտերի ընդունելություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Երիտասարդների զարգացման և ներգրավման մարտարվեստի միջազգային կենտրոնն (UNESCO ICM) ընդունում է հայտադիմումներ մարտարվեստի կրթության մրցանակի շնորհման նպատակով: Մրցանակը նախատեսված է անհատի, խմբի կամ կազմակերպության համար, որոնք մարտարվեստի ուսուցման միջոցով զգալի ներդրում են ունեցել երիտասարդների և կանանց զարգացման և սոցիալական ներգրավվածության խթանման գործում: Հաղթող մասնակցին նախատեսվում է տրամադրել հավաստագիր և մրցանակ` 10.000 ԱՄՆ դոլար: Մասնակցության հայտադիմումն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (էլ. փոստ՝ international@escs.am ) մինչև 2025 թվականի հունիսի 6-ը:…
Կարդալ ավելինՎարորդական վկայական ստանալու քննություն հանձնելու գործընթացում արագացված ծառայություններ կներդրվեն. ՀՀ տարածքում կթույլատրվի նաև վարորդական վկայականի թվային տարբերակը
Մայիսի 15-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին։ Օրենսդրական նախաձեռնությամբ՝ կթույլատրվեն նաև թվային տարբերակով վարորդական վկայականները, հնարավորություն կստեղծվի արտահերթ մասնակցելու վարորդական իրավունքի վկայականի հաջորդ որակավորման քննությանը՝ որպես քաղաքացիներին մատուցվող արագացված ծառայություն։ Մասնավորապես՝ ✔️արտահերթ ծառայությունների ստացման հնարավորություն կտրվի այն անձանց, որոնք առաջին անգամ մասնակցել են վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական կամ գործնական քննությանը և ստացել են…
Կարդալ ավելին








