Վարչապետի անմիջական հոգածության շնորհիվ թոթափվել են մարզի մի շարք առանցքային խնդիրներ ու դրանք շարունակական են(ֆոտոներ)

Վարչապետի անմիջական հոգածության շնորհիվ թոթափվել են մարզի մի շարք առանցքային խնդիրներ ու դրանք շարունակական են(ֆոտոներ)

Վայոց ձորում կատարված ահռելի աշխատանքի, մեկ տարվա ընթացքում մարզը բազում խնդիրներից ձերբազատելու, Կառավարության աջակցությամբ կատարված ծրագրերի եւ դրանց շարունակականության մասին զրուցել ենք Վայոց ձորի մարզպետ, այլեւս մարզի բնակիչների սերն ու հարգանքը վայելող Կոլյա Միքաելյանի հետ:  -Պարոն Միքաելյան  լրացավ  Ձեր պաշտոնավարման մեկ տարին ,  Վայոց ձորի մարզպետի  պաշտոնում: Ինչպես գիտենք  մարզպետի պաշտոնը կառավարության ներկայացուցիչն է  մարզում , այս տրամաբանության մեջ ի՞նչ աշխատանքներ և  ծրագրեր եք իրականացրել  մարզում: -Արդեն  գիտեք, որ   Վայոց ձորում աշխատել եմ  երկար տարիներ…

Կարդալ ավելին

Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից

Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհրդի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության  միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի հետ ձեռք բերված համաձայնությամբ համատեղ ֆինանսավորման է երաշխավորվել 10 գիտական նախագիծ` 24 ամիս տևողությամբ: «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ԻՀ ԱՀԽ – 2024» միջազգային մրցույթում  երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի 2025 թ. փետրվարից:     ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ…

Կարդալ ավելին

Հաստատվել են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերը

Հաստատվել են 2025 թվականի 1-ին փուլի միասնական քննությունների օրերը

  Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2024/2025 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 25.01.2025՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» 26.01.2025՝ «Քիմիա», «Ռուսերեն» 01.02.2025՝ «Օտար լեզուներ» 02.02.2025՝ «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» 08.02.2025՝ «Մաթեմատիկա» 09.02.2025՝ «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»          

Կարդալ ավելին

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր

  Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում: Նա երրորդ լավագույն արդյունքն է ցույց տվել պարադահուկավազքի 10 կմ ազատ ոճում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այդ խաղերում: Գարիկ Մելքոնյանը խաղերին մասնակցել է ՀՀ դահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են ևս 8 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ և դահուկավազք և մարզաձևերում: Պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ…

Կարդալ ավելին

Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը  «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո  ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը: Համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և այլք: Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի և Թումո լաբերի կրթական ծրագրերի մանրամասները։ Կողմերն…

Կարդալ ավելին

Կառավարությունը հաստատել է ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրության արդյունքները

  ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության արդյունքները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջից, ըստ որի՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է բուհի հիմնադիրը՝ ՀՀ կառավարությունը: 2024 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է…

Կարդալ ավելին

Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից 

Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից 

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը: Որոշմամբ սահմանված են սպորտի ոլորտում բացառիկ նվաճումներ ունենալու հանգամանքները, որոնց առկայության դեպքում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Ըստ հիմնավորման՝ սպորտի բնագավառի առանձնահատկություններով պայմանավորված՝ առկա են մի շարք սպորտային նվաճումներ, որոնք իրենց բնույթով բացառիկ ու եզակի են, և որոնց առկայության պարագայում մարզիկի նվաճումը համարվում է…

Կարդալ ավելին

Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին

Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին

   Հունվարի 23-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Ազգային հերոս, պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին։ Մաեաստրո Չեքիջյանի ղեկավարությամբ կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Ֆանտազիան՝ գրված դաշնամուրի, երգչախմբի և նվագախմբի համար, Ջուզեպ Վերդիի հատված «Նաբուկո» օպերայից, «Աիդա» օպերայի 2-րդ գործողության ֆինալը և Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» օրատորիայի ֆինալը: Որպես մենակատար հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: Հովհաննես Չեքիջյանը ծնվել…

Կարդալ ավելին

ԵՊՀ ուսանողները «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թ. եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։ Ողջունելով ուսանողներին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է նշանակալի հաջողությունների համար՝ ընդգծելով, որ գրանցած արդյունքները բավական ոգևորիչ են: «Ուրախ ենք ԵՊՀ ուսանողների հաջողությունների համար,…

Կարդալ ավելին

Խնկարկելով Սերգեյ Փարաջանովի հիշատակը. այսօր ժողովրդական արտիստի ծննդյան օրն է

  Այսօր՝ հունվարի 9-ին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, մի խումբ արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակին: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված բազմաբովանդակ հոբելյանական միջոցառումններ են կազմակերպվել. «Հոբելյանական տարին անցավ բովանդակալից և հագեցած․ մեր նպատակն է փոխել հուշ երեկոների տրամաբանությունը՝  փարաջանովյան…

Կարդալ ավելին
1 40 41 42 43 44 76