«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է  դպրոցական բաժանորդային ծրագրով

Հայաստանի պատմության թանգարանում գործող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, այսուհետ կարող են դիտել  դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող ՀՀ պետական հանրակրթական դպրոցների  1-12-րդ դասարանների աշակերտները:

Այցելության ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել թանգարան այցից  առնվազն 7 օր առաջ (հեռ.՝ 010582761, 055520691):

Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2025 թվականի մարտի 21-ը:

Հիշեցնենք, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության շրջանակում։ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը:

Spread the love