Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջագայության եզրափակիչ փուլից առաջ հետևել է նվագախմբի փորձին, հետաքրքրվել հոբելյանական համերգային ծրագրով, ստեղծագործական և աշխատանքային այլ մանրամասներով: Հոբելյանական ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: ՀՊՖ տնօրեն Արտյոմ Նաղդյանը նախարարի տեղակալին հանգամանորեն ներկայացրել է ծրագրի վերջին փուլին առնչվող տեղեկությունները: Դանիել Դանիելյանի նշմամբ՝ Շառլ Ազնավուրի անունը շատ պարտավորեցնող է….
Կարդալ ավելինԿրթություն
Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին
Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ադրբեջանաբնակ այդ շրջանում ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը։ Ավանդաբար Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում քվեարկում են իշխող ուժի օգտին։ Սակայն, ի տարբերություն ազգային այլ…
Կարդալ ավելին«Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը կանցկացվի «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» խորագրի ներքո
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2024 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Փառատոնն այս տարի անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսով։ Նոյեմբերի 28-ին մամուլի ասուլիսով ազդարարվել է փառատոնի մեկնարկը: Մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանը, Հայաստանի…
Կարդալ ավելինՀաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող միևնույն համապատասխան որակավորումը: Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար ապահովվում են ընդունելության…
Կարդալ ավելինՄեծարման երեկո՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների
Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 և Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակների հոբելյաններին: Հոբելյանական միջոցառումը ուղեկցվել է նաև Երվանդ Քոչարի` Պոմպիդու կենտրոնում պահպանվող երկու ստեղծագործությունների ցուցադրությամբ: Միջոցառումն ընթացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորեն Լե Բոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Ք. Ռեյի, Երվանդ Քոչարի հարազարտների և այլ հյուրերի մասնակցությամբ:
Կարդալ ավելինԸնթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Արագածոտնի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը, խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 2.110.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները հետևել են ընթացիկ աշխատանքներին՝ հուշարձանապատկան, զարդանախշ բեկորների վերաշարման, ատամնավոր քիվերի վերաշարման և նորով լրացման ընթացքին: Հաջորդ կանգառը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն էր, որի տարածքում (պետ. ցուցիչ՝ 2.25.5, հանրապետական նշանակության) աշխատակիցները ծանոթացել են ամրոցի հիմքերի ամրակայման…
Կարդալ ավելինԴրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով(ԿԳՄՍՆ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 157 932 000 (հարյուր հիսունյոթ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է հատկացվել առավելագույնը 26 322 000 ՀՀ դրամ (քսանվեց միլիո երեք հարյուր քսաներկու հազար): Նախատեսվող գումարները ներառում են բոլոր հարկերն ու տուրքերը։ Առաջարկվող երիտասարդական կենտրոնի տարածքը կարող է լինել ինչպես համայնքապատկան, այնպես էլ մասնավոր կամ սեփական տարածք:…
Կարդալ ավելինՈր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում ՞
Մեգա աստղ բրիտանացի արտիստ Քրեյգ Դեյվիդը կներկայացնի իր հանրահայտ, ցնցող TS5 շոուն, որով նա հանդես է եկել աշխարհի խոշոր դահլիճներում՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, «Գլաստոնբերի»-ից մինչև O2 Academy Brixton։ Համերգի ընթացքում Քրեյգ Դեյվիդը կկատարի “7 Days”, “Fill Me In”, “Walking Away” հիթերը՝ զուգակցված բացառիկ DJ ռեմիքսներով։ Երեկոն մեզ համար ավելի թեժ կդարձնեն ամենապահանջված արտիստներից DJ Smoke-ը, D’ Litte-ը և LEAH-ը՝ խոստանալով հանդիսատեսին փոխանցել բարձր տրամադրություն և անսպառ էներգիա։ Դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում…
Կարդալ ավելինՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են երիտասարդական և վաղ մանկության զարգացման ծրագրերի ուղղությամբ առաջնահերթությունները.ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային: Հանդիպման առանցքում եղել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ 2026-2030 թվականների գործունեության շրջանակի` առավելագույնս համապատասխանեցումը ԿԳՄՍՆ առաջնահերթություներին, մասնավորապես՝ վաղ մանկության զարգացման և երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին և ընդգծել՝…
Կարդալ ավելին«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան եզրափակիչ համերգով
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» կազմակերպությունը նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կանցկացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ծրագրի ղեկավարը՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը: «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը ինքնատիպ ստուգատես է, որի ընթացքում հանրագումարի կբերվի 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքը: Ծրագրի պատանի երաժիշտ-կատարողներին ևս մեկ անգամ հնարավորություն կտրվի տոնական մթնոլորտում…
Կարդալ ավելին









