ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ճանաչողական այցով մեկնել էր Բրազիլիա՝ ծանոթանալու Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) բրազիլական փորձին: ՀՀ պատվիրակության կազմում են եղել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, տարբեր պետական կառույցների՝ Արտաքին գործերի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների…
Կարդալ ավելինԿրթություն
Ցե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակի շնորհիվ Արցախից տեղահանված երեխաները ստանում են լավագույն կրթությունը Հայաստանում
Ինչպես տեղեկանում ենք Ցե-Կվադրատ ներդրումային կազմակերպությունից, որ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հայտարարված կրթաթոշակի շրջանակներում առաջին 14 աշակերտները, ովքեր հաղթահարել են ավագ դպրոցի ընդունելության քննությունները սկսել են ուսուցանել Հայաստանի լավագույն ավագ դպրոցներում։ Այս տարվա շահառու աշակերտները ընդունվել են UWC Դիլիջան քոլեջ, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոց, Այբ դպրոց և ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց։ Ծրագիրը շարունակվում է և հասանելի է Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք 2025 թվականին կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Դպրոցների ցանկը՝…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին:Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառությունը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով, որ նրա աշխատանքը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համագործակցության զարգացմանը և նոր նախաձեռնությունների իրականացմանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ գերմանական առաջատար ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ արդեն…
Կարդալ ավելին«Արևմտյան Ադրբեջան»՝ կեղծ թեզի տարածման նպատակով, հերթական միջոցառումը Լեհաստանում
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է Ադրբեջանի հերթական կամայականությունը ՀՀ նկատմամբ: Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած «Արևմտյան Ադրբեջան»՝ կեղծ թեզի տարածման նպատակով, հերթական միջոցառան վրա: Որտեղ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խոսնակ Ուլվիյյա Զուլֆիգարը ներկայացրել է 20-րդ դարում «արևմտյան ադրբեջանցիների» փուլային տեղահանության և «Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիներին պատկանող ժառանգության» ոչնչացման մասին կեղծ թեզերը։ Վերջինիս խոսքով «արևմտյան ադրբեջանցիները», ովքեր «բռնի ուժով հեռացվել են իրենց պապենական հողերից», այսօր ապրում են հայրենիքի կարոտով և ունեն իրավունք վերադառնալու։ «Արևմտյան Ադրբեջան» թեզը առավել ակտիվորեն շահարկվում…
Կարդալ ավելինՇուտով կլինեմ 73 տարեկան, որի բոլոր տարիները եղել են և երջանիկ, և լարված, լավ և վատ օրեր բազմաթիվ.Ստեղծագործող
Կյանքիս այս վերջին օրերի անակնկալը Մարիամ Կարապողոսյան-Կարապետյան Շուտով կլինեմ 73 տարեկան, որի բոլոր տարիները եղել են և երջանիկ, և լարված, լավ և վատ օրեր բազմաթիվ: Բայց այն, ինչ եղավ հոկտեմբերի վերջին 20 օրերին ինձ զարմացրեց և անչափ ուրախացրեց: Ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ, 38 տարի աշխատել եմ սկզբում ՀՍՍՀ Ճանապարհների նախագծման և շահագործման նախարարության հաշվողական կենտրոնում: Տարիների ընթացքում հասել եմ ծրագրավորման բաժնի բյուրոյի վարիչի պաշտոնին, այնուհետ աշխատել եմ նույն հիմնարկում ՀՀ, բայց տարբեր անուններով: Այս վերջին…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 20-ին Մանկության Ակադեմիայում տեղի ունեցավ Բերքահավաքին նվիրված տոնակատարություն
Ինչպես գիտեք, Մանկության Ակադեմիան անչափ կարևորում է հայեցի դաստիարակությունը և մշտապես քարոզում է մոտ լինել բնությանը։ Մեր նպատակն էր մեկ անգամ ևս հետ հայացք ձգել մեր ազգային ավանդույթներին, սովորություներին, դարձնել օրը ընտանեկան տոն, ինչպես դա արել են մեր նախնիները դարեր շարունակ ՝ խաղողօրհնեքի, հացօրհնեքի ժամանակ։ Մանկության Ակադեմիայի այգում ներկայացված էին հացի, խաղողի և գինու, մրգի և բանջարեղենի տաղավարները, որտեղ տոնակատարության մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև հացի և գինու պատմությանը։ Ըստ Աստվածաշնչի, մարդկությունը բացահայտել է գինու…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը.ԿԳՄՍՆ
Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունը ՝ ԿԳՄՍՆ եվ ՀՀ Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով օտար լեզուների դասավանդմանը հատուկ կարևորություն է տրվում։ Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը, գործընկեր տարբեր կառույցների հետ համագործակցությամբ, մասնագիտական զարգացման…
Կարդալ ավելինՍերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին և 22-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:Այդ մասին տեղեկացնում է նախարարությունը: Կինոյի մեծ ու ինքնատիպ վարպետին նվիրված երեկոն յուրօրինակ է իր ձևով և բովանդակությամբ․ կազմակերպվելու է փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի հուշային պատառիկներով, մտքերով ու ձայնով։ Ազատության հրապարակում, օպերային թատրոնի նախասրահում և կտուրի հատվածում նախատեսվում են արտ-ինստալյացիաներ, իսկ բուն ներկայացումը կցուցադրվի թատրոնի…
Կարդալ ավելինՔննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն իսկ սահմանված տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը։ Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են որոշակի առաջարկներ, այդ թվում՝…
Կարդալ ավելինԿամերային նվագախումբը 6 երկրի 9 քաղաքում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը hոկտեմբերի 16-31-ը հանդես է գալիս համերգային բացառիկ շրջագայությամբ՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Այդ մասին տեղեկացնում է նախարարությունը: Համերգային շրջագայությունն ընդգրկում է 6 երկիր և 9 քաղաք, որոնցում տեղի կունենա 9 համերգ: Համերգներ կկայանան Իտալիայում, Անգլիայում, Ուելսում, Բելգիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում։ Կհնչեն Ազնավուրի ստեղծագործությունները՝ նոր մշակումներով և գործիքավորումներով: Կամերային նվագախմբի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 17-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Համերգների ծրագրերում…
Կարդալ ավելին









