ԿԳՄՍ նախարարության տեղեկատվությամբ ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի» պահանջներին համապատասխան:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական և համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև իրենց կանոնադրությամբ ամրագրված կրթության ոլորտում վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային կազմակերպություններ, որոնք ունեն`
1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,
2) վերապատրաստման չափորոշչի և ծրագրի բովանդակությանը համապատասխան մոդուլ, ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) միջոցներ, սարքավորումներ,
ա) բարձրագույն մասնագիտական համապատասխան կրթություն (ըստ ծրագրի բաժինների) ունեցող վերապատրաստող մասնագետներ («նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրություն» բաժնի մասնագետի համապատասխան մասնագիտական կրթությունը պարտադիր պայման չէ),
բ) նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում վերջին 5 տարում առնվազն 2 տարվա փորձ ունեցող առնվազն 80% վերապատրաստող մասնագետներ:
Վերապատրաստում իրականացնելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի համապատասխան ձևի հայտ /ձևանմուշը կցվում է/, որը ներառում է`
- դիմում,
- կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,
- անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),
- վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի վերջիններիս կրթության և փորձառության վերաբերյալ ինքնակենսագրական տվյալներ,
- կազմակերպության` ղեկավար կամ մանկավարժական աշխատողների վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),
- տվյալներ` ուսումնական գույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով կազմակերպության ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,
- հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,
- վերապատրաստման ծրագիրը կամ դրա որևէ բաժինը, որը ցանկանում է իրականացնել կազմակերպությունը,
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N1704-Ա/2 հրամանով հաստատված (փոփոխություն՝ 17.10.2024թ. 1963 Ա/2) վերապատրաստման չափորոշչին և ծրագրին համապատասխան մշակված` 90-ժամյա վերապատրաստման թեմատիկ մոդուլ:
Եթե կազմակերպությունը դիմում է երաշխավորվելու ոչ թե վերապատրաստման ամբողջ ծրագրի, այլ դրա մեկ կամ մի քանի բաժնի համար, ապա թեմատիկ պլանում արտացոլվում են միայն տվյալ բաժինը կամ բաժինները՝ համապատասխան ժամաքանակով:
Դասընթացը երաշխավորելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտ (ձևանմուշը կցվում է), որը ներառում է՝
- դիմում,
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N1704-Ա/2 հրամանով հաստատված (փոփոխություն՝ 17.10.2024թ. 1963 Ա/2) վերապատրաստման չափորոշչին և ծրագրին կամ դրա մի մասին դասընթացի համապատասխանության հիմնավորում,
- դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն),
4.դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում,
5.դասընթացը վարող մասնագետների վերաբերյալ տվյալներ։
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները պետք է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը դիմեն ԿԳՄՍ նախարարություն՝ հայտ ուղարկելով secretariat@escs.am էլ. փոստին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն, հեռ.՝ 010-599619: