Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տեղեկացնում է , որ իրենց մագիստրատուրայում 2024 թվականի սեպտեմբերից գործելու է համաշխարհային կինոյի լավագույն ռեժիսորների ցանկում ընդգրկված կինոյի վարպետ Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցը: Արվեստանոցի ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնելու հումանիտար առարկաների ուսումնասիրությանը, հայոց պատմությանն ու մշակույթին։ Առանձնահատուկ կշեշտադրվի միջազգային համատեքստում ազգային բնավորության և ինքնության հետ աշխատանքը, որն էլ դառնալու է ապագա ֆիլմերի հիմքը: Արվեստանոցում կդասախոսեն հայ և միջազգային առաջատար մասնագետներ: Դասընթացները կընթանան հայերեն և ռուսերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Հաշվի առնելով դիմորդների…
Կարդալ ավելինԿրթություն
ԳԹԿ-ն մեկնարկել է բուհերում թափուր մնացած տեղերի համար հայտագրման գործընթացը
Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի համար) հայտագրման գործընթացը: Dimord.am կայքում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած, սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ լրացուցիչ մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված երկու միասնական քննությունից դիմորդն ունի դրական միավորներ՝…
Կարդալ ավելինԱկադեմիական քաղաքի նախագծի իրականացումը կարող է տևել 20-30 տարի և կարժենա 5,7 միլիարդ դոլար
Ժամանակ կպահանջվի Ակադեմիական քաղաքի իրագործումն ամբողջությամբ ավարտելու համար, այն կարող է տևել 20 կամ 30 տարի՝ կախված նրանից, թե ինչ ենք հասկանում «ավարտում»: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը մշակած gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ «Առաջին հերթին մենք նախատեսում ենք կառուցել այն օբյեկտները, որոնք ունեն ոչ միայն կրթական, այլև ավելի լայն սոցիալական նշանակություն։ Վերջնական հատակագծի հաստատումը սպասվում է մինչև տարեվերջ, իսկ առաջին շենքը կավարտվի…
Կարդալ ավելինԱշխատանքից ազատման նամակը ստացա. «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյան
«Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԳՈՅ»-ում եմ… «Լոնդոն Բլյուզ» ներկայացմանը… Դեռ չգիտեի, որ առաջին կարգի դերասան եմ, երեկ աշխատանքից ազատման նամակը ստացա ու էդ նամակի մեջ էր գրած, որ առաջին կարգի եմ, հիմա էդ լավ ա, թե չէ,) առավել ևս, որ աշխատանքից ազատվելուց ես իմանում, քանի որ մինչ այդ հետաքրքիր էլ չէր»: Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու…
Կարդալ ավելին89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը
Այսօր 89 տարեկան հասակում մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։Այս մասին հայտնում են Չարենցի տուն-թանգարանից: «Եղիշե Չարենցի տուն-թանգարանի անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Չարենց ընտանիքին, մտերիմներին, չարենցասեր հանրույթին մեծ կորստի համար»,-ասվում է գրառման մեջ։
Կարդալ ավելինԲյուրականի Աստղադիտարանի վերջերս արձանագրած ձեռքբերում-նորությունները ամփոփ նկարագրությամբ
Հայտնի են դարձել 2024-2027թթ Միջազգաին աստղագիտական միության (ՄԱՄ) բաժանմունքների նոր ղեկավար մարմինների (SC) և հանձնաժողովների կազմկոմիտեների (OC) կազմերը։ Բաժանմունքների և հանձնաժողովների ընտրությունները տեղի են ունենում երեք տարին մեկ անգամ և համընկնում ՄԱՄ Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) տարվա հետ: Այս ընտրությունները շատ կարևոր են ՄԱՄ կառույցների նորացման համար։ C բաժանմունքի՝ Կրթություն, հանրայնացում և ժառանգություն ղեկավար մարմնի կազմի անդամ է ընտրվել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Այս բաժանմունքն ունի ավելի քան 2686 ակտիվ անդամ: Այն անդրադառնում է թե՛ ֆորմալ…
Կարդալ ավելինԶառա Մխեյանը «Ախթամար. Լեգենդ սիրո մասին»
Զառա Մխեյանը զբաղվել է նաև այնպիսի նախագծերի պրոդյուսինգով, ինչպիսիք են «Երաժշտության շաբաթ Երևանում»՝ Music Week in Yerevan, «Հայկական ուրվագիծ», «To see trees where the others see only poles» անվանումով Ֆեյշն ֆիլմ-նախագիծ ՀՀ-ում` F.TV-ով ցուցադրելու համար։ Եղել է ռուսաստանաբնակ երգչուհի Սոնայի պրոդյուսերը, ինչպես նաև կազմակերպել է 1000-ից ավելի համերգներ Ռուսաստանի Դաշնության աստղերի մասնակցությամբ։ Զառա Մխեյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի «Ձյունե թագուհին» յուրօրինակ հեքիաթը սառույցի վրա : -Սիրելի Զառա, մեզ հայտնի է, որ դուք նոր սառցե…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը՝ տնօրեն Օֆիկ Աբրահամյանի գլխավորությամբ: Հայտնումեն ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարը նախ ցավակցություն է հղել բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Անուշավան Աբրահամյանի մահվան կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում տարիներ շարունակ վերջինիս ներդրած ջանքերը, բարեգործական ներդրումներն ու մեծ ավանդը կշարունակվեն թե՛ պետության, թե՛ բարերարի ընտանիքի կողմից: «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի…
Կարդալ ավելինԿայացավ պատանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Էդուարդ Գևորգյանի առաջին մենահամերգը
Հունիսի 17-ին կայացավ պատանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Էդուարդ Գևորգյանի առաջին մենահամերգը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Էդուարդ Գևորգյանը Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: 2021թ.-ից ի վեր Է. Գևորգյանը հանդիսանում է ՛՛Երաժշտություն հանուն ապագայի՛՛ հիմնադրամի կրթաթոշակակիր: Համերգային ծրագիրը բաղկացած էր երկու բաժիններից, որի առաջին բաժնի ընթացքում հնչեցին Բեթհովենի թիվ 17-րդ սոնատը, Դեբյուսիի ՛՛Image” ստեղծագործության 1-ին գիրքը, Վերդի-Լիստի Ռիգոլետտո օպերայի թեմաներով պարաֆրազը:…
Կարդալ ավելին«Բնական արհավիրքից տուժած Ալավերդիում առանձնակի կարևոր է երիտասարդական կյանքի ակտիվացումը». Արթուր Մարտիրոսյան
Նախարարության փոխանցմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Երիտասարդ օրակարգ» ծրագրի շրջանակում իրականացված Ալավերդու երիտասարդական քաղաքականության ֆորումին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի «Երիտասարդների համար քաղաքացիական ներգրավվածության նպաստավոր միջավայրի բարելավում» բաղադրիչի համակարգող Արմեն Բեժանյանը, համայնքի մի շարք բնակավայրերի դպրոցների տնօրեններ, համայնքի երիտասարդներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր…
Կարդալ ավելին








