«Գիտելիքը ուժ է» բազմակի ինտելեկտի տեսության վրա հիմնված ծրագրի առաջին փաթեթը

Գիտելիքը ուժ է, զարգացած երեխան լուսավոր ապագա … Մեկնարկեց «Գիտելիքը ուժ է» բազմակի ինտելեկտի տեսության վրա հիմնված ծրագրի առաջին փաթեթը, որը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար։ Առաջինը փուլը դերառում է թվով 64 անգլերեն դաս։ Բացման արարողությանը ներկա են ավելի քան 33 մանկապարտեզների տնօրեններ, մի քանի տասնյակ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ԿԻՊ կրթության և վերապատրաստման կենտրոնը Հայաստանում զբաղվում է կրթական նոր ավելի արդյունավետ ծրագրերի մշակմամբ:

Կենտրոնի նպատակն է լուծել կրթական ոլորտի արմատական խնդիրները։ Կրթության և վերապատրաստման կենտրոնի կողմից ներկայումս իրականացվում է Հարվարդի համալսարանի ինտելեկտի տեսության և 5 զգայարանների ինտեգրմամբ կրթական ծրագրերի մշակումն ու կիրառում։ Սա կրթական մոդելի նոր մեխանիզմ է, որն մտածված է ուսումնական կենտրոնների և ուսուցիչների բեռը թեթևացնելու համար․ անգլերեն զարգացման կրթական ծրագրեր, մասնագետների վերապատրաստում բազմակի ինտելեկտի տեսության հենքով, երեխայի վարքագծի կանոների և կրթական հոգեբանության ինտեգրում։

Լրատվություն

Spread the love