Օրերս գործարկվել է Տուն-թանգարանի նոր կայքը: Կայքի համար մշակվել է նոր դիզայն, թարմացվել է նաև առկա տեղեկատվությունը՝ պայմանավորված կառուցվածքային փոփոխություններով։ Կայքն առանձնանում է նաև իր բացառիկ երաժշտական ձևաչափով: Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանը հետևորդներին նորովի ներկայանալու հիանալի առիթ է: Վստահ ենք, որ նոր կայքի շնորհիվ աճելու է մեր հետևորդների թիվը։ Նոր կայքը նախկինից տարբերվում է ավելի կատարելագործված և գեղեցիկ դիզայնով, իսկ գործառութային առումով տրված են առավել ժամանակակից լուծումներ, որոնք հետագայում լայն հնարավորություններ կստեղծեն…
Կարդալ ավելինԿրթություն
ԳԻՆՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԻՑ (տեսանյութ)
Պրեմիերա . Գինու Համբույրից. Խոսքերի հեղինակ` Անի Հերունի Սաջյան Երաժշտությունը` Վահագ Ռաշի Երգը յուրահատուկ տեղ ունի իմ երգացանկում։ Երբ Անին ուղարկեց խոսքերը, միանգամից հասկացա, որ այն երգ է դառնալու։ Քանի որ այդ ժամանակահատվածում հոգեվիճակս շատ նման էր երգի խոսքերին։ Երևի բոլորի մոտ լինում են պահեր, երբ փորձում ես միայնակ մնալ ու կտրվել աշխարհից` մեկ գավաթ գինու հետ։ Այ հենց այդպես էլ ստեղծվեց երաժշտությունը, որը տևեց ընդամենը 5-10 րոպե։ Երգը երկար մնաց իմ երգադարակում, երբ մի…
Կարդալ ավելինՀամերգներ
«MAGIC CRYSTAL»-ը՝ Վարդանյան եղբայրների Ամանորյա կրկեսային նոր շոու-ծրագիրը
Վարդանյան եղբայրները հանդես կգան Ամանորյա կրկեսային աննախադեպ շոու-ծրագրով Ուզո՞ւմ եք հայտնվել կախարդանքի եւ հեքիաթների աշխարհում, ուրեմն ժամանակն է դիտելու «MAGIC CRYSTAL»-ը՝ Վարդանյան եղբայրների Ամանորյա կրկեսային նոր շոու-ծրագիրը։ Ակրոբատներ Վարդանյան եղբայրներից բացի հետաքրքիր համարներով կներկայանան կրկեսի այլ աստղերը եւս՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց, դանակ նետողներ և աճպարարներ։ «MAGIC CRYSTAL» (« Կախարդական բյուրեղ») շոուն հագեցած եւ գունեղ է, ներկայացվում է մի քաղաքի պատմություն, որտեղ բյուրեղն իրենց երջանկության հիմքն է, բայց մի օր հարկավոր է լինում պայքարել դրա…
Կարդալ ավելինՀԱՅԿԱԿԱՆ ԴՈՒԴՈՒԿԻ ԼԵԳԵՆԴԸ. ՎԱՐՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Համերգ՝ նվիրված Ջիվան Գասպարյանի ծննդյան 95-ամյակին Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի 95-ամյակը կնշանավորվի հոբելյանական գալա-համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երեկոյին կհնչի հայկական ժողովրդական երաժշտությունը, հայկական դուդուկի ջերմաշունչ մեղեդիները, էթնո-ջազային կոմպոզիցիաներ, հանրահայտ ֆիլմերի սաունդթրեքեր։ Երաժշտական բազմաժանր ստեղծագործությունների կատարումներով երջանկահիշատակ Ջիվան Գասպարյանին իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Ջիվան Գասպարյան կրտսերը (դուդուկ), Արտո Թունչբոյաջյանը (երգիչ, թմբկահար), Արտյոմ Մանուկյանը (թավջութակահար), Գարեգին Առաքելյանը (ստեղնաշարային գործիքներ, «Գաթա» բենդ)։ Համերգին կմասնակցի նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, որի կազմում…
Կարդալ ավելինՀայկական ջազի եվ շախմատի երեկո
Ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 20:00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։ Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։ Համերգային ծրագիր 1. «Ֆանտազիա Ա. Այվազյանի երգերի մեղեդիներով» (մշ՝ Մ.Մավիսակալյան) 2. «Մեղեդի» (Ա. Բաբաջանյան/ մշ.՝ Ա….
Կարդալ ավելին« բաց չթողնեք ապրելու և ապրեցնելու մենահամերգը» դեկտեմբերի 28–ին ժամը 19։00 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ նվիրված պարի պետական անսամբլի 65 ամյակին
2023-ը հոբելյանական տարի է պարային լեգենդար համույթի, անվանի ու ճանաչված Պարի Պետական անսամբլի համար։ Իսկ ահա Պարի պետական անսամբլն իր 65 ամյակի մեծ մենահամերգին սկսել էր նախապատրաստվել շրջագայություններով, այսպես ասաց անձամբ հրավիրելու դեկտեմբերի 28-ին ՕՊերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք մեծ, մասշտաբային, ժամանակակից լուծումներով մենահամերգին։ Պետք է նշել, որ անսամբլի նոր ղեկավար՝ Ասատուր Քալաշյանի նշանակումից հետո երիտասարդական, թարմ ու նոր լիցք է հաղորդվել, որի շնորհիվ արդիականացվել է Պարի պետականի նվագախումբը (ժողգործիքներին ավելացել են…
Կարդալ ավելինԴեկտեմբերի 6 ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բացառիկ հանդիպում Վիտտորիո Մեցցայի հետ. մանրամասները ՝ ստորև
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահ ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում են «Armeno a meta’» (Կիսով չափ հայ) ջազ երեկոն՝ իտալացի հանրահայտ ջազմեն, դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ: Համերգին մասնակցում են նաև Դավիթ Գեոդակյանը (կոնտրաբաս) և Տիգրան Հարությունյանը (շեփոր): Համերգի հատուկ հյուր՝ Սոֆյա Թումանյան (մեցցո-սոպրանո): Կհնչեն իտալացի կոմպոզիտորների հայտնի երգերի գործիքային կատարումներ: Տոմսերի արժեքը՝ 4000-10000 դրամ:
Կարդալ ավելինՉարենցավանի գետնանցումը «բանտիկով» նվիրո՞ւմ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 10 –ին տեղի ունեցավ Չարենցավան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի թիվ 3 հերթական նիստը, ու քանի –որ այդ օրը նշվում էր նաև ՏԻՄ ձևավորման 27 –րդ ամյակը ՝ համայնքի ղեկավար Շահգալդյանն մեկնել էր միջոցառման, իսկ վարչական ղեկավարները պատահաբար՝ թե ոչ նույնպես ներկա չէին նիստին: Հակոբ Շահգալդյանի փոխարեն ավագանու նիստը բացեց և վարեց առաջին տեղակալ Սևակ Վարդանյանը: Նիստն անցավ լարված մթնոլորտում: Օրակարգում ընդգրկված էր 7 հարցեր, սակայն անհամաձայնությունը մեծ էր առաջարկվող հարցերի և դրանից բխող խնդիրների…
Կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայաստանյան բուհերում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ շրջաբերականում նշված է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է այդ ուսանողներին, իրենց դիմումների համաձայն, ներգրավել ուսումնական գործընթացներում՝ կցագրելով համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսերում: Ուսանողները պետք է կցագրվեն՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից,…
Կարդալ ավելին









