«Պռոշյանի կոնյակի գործարան» -ը խաղողը մթերում է բարձր գնով և պատշաճ.Այգեգործ(Տեսանյութ)

«Պռոշյանի կոնյակի գործարան» -ը խաղողը մթերում է բարձր գնով և պատշաճ.Այգեգործ(Տեսանյութ)

Արարատի մարզում  այս տարի խաղողի բերքի մթերումը  մեկնարկել է ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ  գործարանը՝«ԱՅԳԵՍՏԱՆ »մասնաճյուղը ,  տեխնիկապես վաղուց է պատրաստվել, որ  պատշաճ կերպով  իրականացնի մթերման հանձված խաղողը , այգեգերծները նախապես  հերթագրվում են և խաղողը բերում տեղում հանձնում և  սահմանված ժակետում բերքի գումարը ստանում. պատմում է գործադիր տնօրեն ՎԱՐՈՒԺԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: Գործարանն այս տարի խաղողի բերքը մթերում է  կիլոգրամը 150 դրամով , որը նախորդ տարիների համեմատ բարձր է և մթերումն իրականացնում է առանց սահմանափակումների կախված քանակից և որակից/շաքարայնություն/: Գործարանը…

Կարդալ ավելին

Նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ

Նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Այցի ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացվել են թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման և նորոգման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատմանն ուղղված աշխատանքները: Հստակեցվել են շինաշխատանքների ավարտի ժամկետները. շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության պատասխանատուները նշել են՝ աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսածի: Ժաննա…

Կարդալ ավելին

Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԲՊՀ բակում տեղի ունեցավ «Լեզուների եվրոպական օր 2025» միջոցառումը

Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԲՊՀ բակում տեղի ունեցավ «Լեզուների եվրոպական օր 2025» միջոցառումը

Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԲՊՀ բակում տեղի ունեցավ «Լեզուների եվրոպական օր 2025» միջոցառումը: Լեզուների եվրոպական օրը հռչակվել է 2001 թ․-ին Եվրոպայի Խորհրդի կողմից, որի նպատակն է` խրախուսել բազմալեզվությունը: Միջոցառման հիմնական թիրախը ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտներն էին, քոլեջների ուսանողները: Միջոցառման ընթացքում ներկայցվեցին համալսարանում դասավանդվող լեզուները, մասնագիտությունները, միջազգային ծրագրերի հնարավորությունները: Ողջույննի խոսքով միջոցառումը բացեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դ. Գյուրջինյանը: Նա մաղթեց մասնակիցներին բեղմնավոր և հետաքրքիր ուսանողական կյանք և հետագա աշխատանքային վերելք: Միջոցառմանը յուրահատուկ շունչ հաղորդեց Երևանի…

Կարդալ ավելին

Իջևանն ապրում է․ գինի ու իտալական երաժշտություն մեկ վայրում

Իջևանն ապրում է․ գինի ու իտալական երաժշտություն մեկ վայրում

Իջևանն ապրում է․ գինի ու իտալական երաժշտություն մեկ վայրում Գինին այն է, ինչ ստիպում է ստեղծել հիշողություններ, ապրել ու վայելել պահը։ Հենց այս «բանաձևով» միջոցառում տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ին Իջևանի գինու գործարանում, որտեղ գինու համտեղման ուղեկցում էր իտալական երաժշտությունը։ Հենց այդ օրը «Flying to Sanremo» համերգաշարը առաջին անգամ Հայաստան բերեց իր հետ Sanremo փառատոնի ոգին, այն էլ, կենդանի կատարմամբ։ Լավագույն իտալական հիթերը՝ Volare, Felicità, L’italiano, Sarà perché ti amo և տասնյակ այլ երգեր գրավեցին հանդիսատեսի…

Կարդալ ավելին

Մեկնարկում է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» նախագիծը

Մեկնարկում է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը կանցկացվի «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» ծրագիրը: Այն կմեկնարկի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում: Ծրագրի շրջանակում նախատեսված Գիտության փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ն Ազատության հրապարակում, իսկ ապակենտրոնացված միջոցառումները՝ դպրոցներում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 20-ը։ Ծրագրի իրականացմանն ընդառաջ՝ սեպտեմբերի 19-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և «Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և…

Կարդալ ավելին

Բացվել է «Գաբրիել Սունդուկյան 200» խորագրով ցուցադրությունը և ազդարարվել Մայր թատրոնի նոր խաղաշրջանի մեկնարկը

Բացվել է «Գաբրիել Սունդուկյան 200» խորագրով ցուցադրությունը և ազդարարվել Մայր թատրոնի նոր խաղաշրջանի մեկնարկը

Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Ձմեռային այգում բացվել է «Գաբրիել Սունդուկյան 200» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև ազդարարվել է թատրոնի 104-րդ խաղաշրջանի բացումը: «Գաբրիել Սունդուկյան 200» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։ Ներկայացված են Գաբրիել Սունդուկյանի անձնական իրերը, որոնք թանգարանի հավաքածուի մաս են կազմում։ Հայ մեծ դրամատուրգի ծննդյան 200-ամյակին նվիրված այս ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում այցելուներին ծանոթանալ սունդուկյանական աշխարհին, ինչպես նաև…

Կարդալ ավելին

ԿԱՐԵԿՑԱՆՔ, ԹԵ՞ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅ  ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

ԿԱՐԵԿՑԱՆՔ, ԹԵ՞ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅ  ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Ընթացիկ տարին հոբելյանական է ՄԱԿ/ Միավորված Ազգերի կազմակերպության/ համար: 1945 թվականին հստեղծվեց կազմակերպությունը  և այս տարի՝ ութսունամյակի հետ կապված սպասվում են տարբեր միջոցառումներ  ներկայացնելով տարբեր աշխատանքներ , որոնք իրականացվել են վերջինիս կողմից ըստ ոլորտնիր և առաջնահերթությունների Օրերս կազմակերպությունը  մեր երկրում հարցումներ էր իրականացրել  տղամարդկանց շրջանում  փորձել մի քանի դրվագով  ուսումնասիրել վերջին տարիներին հայ տղմարդու կերպարը և նրա փոփոխությունը: Այս համատեքստում  ՄԱԿ-ի հայաստատնյան գրասենյակը  հրավիրել էր  ԶԼՄ և այլ հասարկական ոլորտի կառույցի ներկայացուցիչների , որպեսզի  ներկայացնի…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԿԳՄՍ նախարարի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ տեղում ծանոթանալու տարածքում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարության ընթացքը՝ նախանշելով առաջիկա անելիքները: Նրանց խոսքով՝ մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների: Նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է ընթացիկ խնդիրներով, կարևորել մասնագիտական քննարկումները՝ հուշարձանային համալիրի  վերակառուցման և բարեկարգման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի…

Կարդալ ավելին

ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ալվարդ Անտոնյանը

ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ալվարդ Անտոնյանը

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ալվարդ Անտոնյանը։ Ալվարդ Անտոնյանը ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է 2022 թվականին: Նա ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարությամբ կատարած աշխատանքները։ Նշված ժամանակահատվածում, ինստիտուտի համար դժվար շրջանում, իրականացվել են գիտական և ենթակառուցվածքի պահպանման բազմաթիվ աշխատանքներ: Այդ ընթացքում ինստիտուտի աշխատակիցները հրապարակել են մոտ 80 գիտական հոդված, որի ավելի քան 70 տոկոսը՝ միջազգային գիտատեղեկատվական…

Կարդալ ավելին

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ռաֆիկ Արամյանը

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ռաֆիկ Արամյանը

  Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Արամյանը:   Ռաֆիկ Արամյանը նշեց, որ ինստիտուտի առաջնահերթություններից է գիտական ուղղությունների պարբերական գնահատումը, արդիական, կիրառական ուղղվածությամբ գիտական հետազոտությունների և մշակումների զարգացումը։   Ներկայացնելով իր ղեկավարության օրոք Մաթեմատիկայի ինստիտուտի վերջին 3 տարիների գործունեությունը՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ բարձրացել է բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում (Scopus, Web of Science) ինստիտուտի աշխատակիցների կողմից…

Կարդալ ավելին
1 13 14 15 16 17 101