ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են ՀՀ բուհերում 2025-2026 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ բուհերում վճարովի ընդունելությանը համար հատկացված 10 000 տեղերը բաշխվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա ընդունելության արդյունքները և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը: Ըստ այդմ՝ 9322 տեղ հատկացվել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, 24 տեղ տրվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական…
Կարդալ ավելինՄշակույթ
ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թ․ գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները
ԳԱԱ-ն progressarmenia.com-ին տեեկացնում է որ ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2024- 2025թ․կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Համլետ Գևորգյանի, Յուրի Սարգսյանի, Լևոն Թավադյանի և Ալբերտ Ղուլյանի, թղթակից անդամներ Նիկոլայ Հովհաննիսյանի, Սուրեն Մխիթարյանի, Հայրապետ Գալստյանի հիշատակը։ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, դեսպաններին, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներին, գիտնականներին, հյուրերին: 2024թ․ ԳԱԱ համակարգում աշխատում է 3595 մարդ, որոնցից 2306-ը…
Կարդալ ավելինՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ (ACT ՔՈԼԵՋ) ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Նոր կրթական հաստատություն է բացվում Հայաստանի երիտասարդների համար, որի նպատակն է ձևավորել ապագայի տեխնոլոգիական և ստեղծարար առաջնորդներ։ Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը (ACT Քոլեջ) հիմնադրվել է՝ նպատակ ունենալով առաջարկել նորարարական, գործնական և մրցունակ կրթություն՝ ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում։ ACT Քոլեջը պետականորեն լիցենզավորված մասնագիտական ուսումնական հաստատություն է, որը կրթություն է առաջարկում երեք հիմնական մասնագիտությունների գծով՝ Համակարգչային գիտություն, Ինժեներություն և արտադրություն, ինչպես նաև Թվային արվեստ։ Այս ոլորտներն այսօր մեծ պահանջարկ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում։ ACT…
Կարդալ ավելին«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ընդլայնվել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ընդլայնվել է «ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը: Ընդլայնելով աշխարհագրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող փորձարարական կրթական ծրագրում 2025/26 ուսումնական տարվանից ընդգրկված կլինեն ՀՀ մարզերի և Երևանի 26 հանրակրթական ուսումնական հաստատություններ: Արհեստական բանականության ոլորտի գիտնականի կրթական ուղին ստեղծելու նպատակով իրականացվող ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և հնարավորություն է…
Կարդալ ավելինԿհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Որպես մենակատարներ հանդես կգան Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս): Բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, գլխավոր խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան): Համերգը կղեկավարի Հայաստանի…
Կարդալ ավելինԻսկ դուք պատրա՞ստ եք ճամփորդել դեպի հայ մշակույթի, պատմության և պարի աշխարհ
«Հայաստան. պատմությունը պարերում» պարային ներկայացման ընթացքում կանցնեք հայոց պատմության տարբեր դարաշրջաններով՝ Նոյից մինչև մեր օրեր, մեծագույն պատերազմներից մինչև հարսանեկան շքեղ տոնախմբություններ: Ձեզ սպասվում են. «Քոչարի», «Բերդ», «Յարխուշտա» և այլ ազգային պարեր՝ առաջատար հայ պարողների/պարային խմբի կատարմամբ։ Դուդուկ, զուռնա, քանոն և այլ հայկական ժողովրդական գործիքների կենդանի հնչողությամբ ազգային մեղեդիներով հարուստ երեկո Պարը համամարդկային լեզու է, ընկալելի բոլորի համար, հասանելի կլինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն ենթագրեր / տիտրեր Հայկական ավանդական հարսանիքի մասնակցության հրավեր, ուրախ տոնակատարության հյուրը դառնալու…
Կարդալ ավելինԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանը սիրով հրավիրում է իր հյուրընկալ համերգասրահ «Les chemins de l’amour / Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 26-ին, ժամը՝ 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սիրով հրավիրում է իր հյուրընկալ համերգասրահ «Les chemins de l’amour / Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին: Կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ճանաչված ստեղծագործություններ՝ մեներգեր և զուգերգեր: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/, ինչպես նաև՝ երիտասարդ, շնորհալի երգչուհիներ Աննա Գաբրիելյանը /սոպրանո/ և Լիանա Սիմոնյանը /սոպրանո/:…
Կարդալ ավելին4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում
Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ միջազգային բաց օլիմպիադայում։ Օլիմպիադային մասնակցել է 56 երկրի 219 աշակերտ: Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով /յուրաքանչյուրում` 3-ական առաջադրանք/։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանը, 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե Սմբատյանը, 10-րդ դասարանի աշակերտուհի Մանե Երիցյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինա Հայրապետյանը: Հայաստանի թիմը ղեկավարել են Նարեկ Մկրտումյանը և Վաչագան…
Կարդալ ավելինԱլմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով
Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը,…
Կարդալ ավելինՄահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է կյանքի 89-րդ տարում։ Ֆրանցիսկոս պապը մահացել է երկուշաբթի առավոտյան, տեղեկացրել է կարդինալ Քեւին Ֆերելը, տեղեկացրել է AP-ը։ «Առավոտյան ժամը 7.35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձել է Տիրոջ տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջը եւ նրա Եկեղեցուն ծառայությանը»,- ասել է Ֆարելը հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Հռոմի պապը նախօրեին Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։
Կարդալ ավելին








