ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՅՆՔԱՆ ԳՈՐԾ ԵՆՔ ԱՐԵԼ , ՈՐ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐՈՒՄ ՉԷՐ ԱՐՎԵԼ. ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

  Հանրապետության  սակավաթիվ  փոքր համայնքներից է , որտեղ համայնքային նշանակության այնպիսի աշխատանքներ են իրականացվել, որտեղ ըստ համայնքի ղեկավար ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ նախկին 30 տարիներին  այդպիսի աշխատանքներ չի իրականացվել:

 Թեպետ վերջին շրջանում շատ է խոսվել Վայք համայնքի ու նրա ղեկավարի կողմից իրականացված  աշխատանքներին և  նրա թերացումներին: Մենք դեռևս կանդրադառնանք այդ թեմային առաջկայում շրջելով գյուղական բնակավայրերում և հանդիպել գյուղացիներին:

/Զրույց/ թերթը և progressarmenia.com-ը պարբերաբար հանդիպում և զրուցում է մարզերում ապրող մեր հայրենակիցներին և լուսաբանում  համայնքային նշանակության խնդիրները:

Այս անգամ մեր  զրուցակիցն է Վայք համայնքի ղեկավար ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, ով ներկայացրեց նախորդ տարվա  կատարած աշխատանքները և ընթացիկ տարում սպասվող համայնքային աշխատանքների փաթեթը , որն  ուղղված է  խմելու և ոռոգման ջրի ցանցի վերականգնմանը և  կառավարության սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատման աշխատանքներին:

-Պարոն ՄԱԹԵՎՈՍՅԱՆ  նախորդ տարի ի՞նչ աշխատանքնր եք իրականացրել, որոնք էական նշանակութուն են ունեցել  համայնքի և բնակչության համար:

-Գիտեք պետք է նշեմ, որ աշխատանքները շատ են և նրանց ծավալները նույնպես, քանի-որ  գյուղական 15 բնակավայրերում  պարբերաբար խնդիրներ են լինում  և մենք ընթացիկ աշխատանքներով փորձում ենք լուծել, որոնք ոչ պակաս կարևոր են քան գլոբալ աշխատանքների իրականացումը:Սակայն ի ուրախություն մեր  համայնքի ազգաբնակչության նախորդ տարի զգալի ծավալների աշխատանքներ ենք իրականացրել  խմելու և ոռոգման համակարգերի, ներքին  և արտաքին ցանցերի կառուցման և որոշ տեղերում էլ  համակարգի  մասնակի կառուցման աշխատանքներ, որի արդյունքում խնայվում է ջրի կորուստները և բարելավել է ջրի մատակարարումը մեր  բաժանորդներին:  Մասնավորապես Բարձրունի և Սերս գյուղական բնակավայրերում նախարդ տարի ամբողջությամբ ավարտեցինք  ջրագծերի կառուցման աշատանքները , որն աննախադեպ էր  վերջին տարիներին նման ծավալի աշխատանքների համատեքստում:

Բացի այդ նախորդ տարի Վայք քաղաքի կենտրոնական հատվածը՝ Շահումյան փողոցը շուրջ 2 կմ ասֆալտապատեցինք:Ի դեպ փողոցների  բարեկարգման և ասֆալտապատման , լուսավորության, բազմաբնակարան շենքերի տանիքների փոխման  և բակերի  բարեկարգման ուղղությամբ տարվող աշախատանքները  յուրաքանչյուր տարի  իրականացրել ենք ինչպես  նախորդ ՝ 2023-2024 թվականներին:

-Խմելու ջրի ներքին ցանցը և ոռոգման համակարգը մենք գիտենք, որ բարվոք վիճակում  չէր,  այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել գյուղական բնակավայրերում:

-Այո: Իրականում  Խորհրդային տարիներից ի վեր  մեր գյուղական ՝ և այլ  բնակավայրերում խմելու ջրի ներքին և արտաքին  ցանցը չէր վերանորոգվել՝ ամբողջությամբ քայքայված էր , որը վերաբերվում է նաև ոռոգման ջրի համակարգին: Այդ ուղղությամբ ինչպես  արդեն ասացի  աշխատանքներ արդեն կատարվել են նախորդ՝  և այս ընթացիկ տարում մեծ մաշտաբի աշխատանքներ ևս կատարվելու են: Եվ ի ուրախություն մեր գյուղաբնակների  մենք իրականացնում ենք  խմելու և ոռոգման ջրագծերի   կառուցում և մասնակի վերականգնման աշխատանքներ, որը դարակազմիկ աշխատանք է մեր համայնքում:

 

 

Ընթացիկ 2025 թվականին ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու Վայք համայնքում , որը հետաքրքրում է մեր ընթերցողներին և ազգաբանկչությանը:

-Նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց մեր համայնք և մենք  տեղում ծանոթացրեցինք   համայնքի  խնդիրներին , մենք ևս առաջարկեցինք, որպես  համայնքի զարգացման մի կարևոր ծրագիր դա մեր մշակույթի տան վերակառուցման աշխատանքն էր:Վարչապետը հավանություն տվեց մեր առաջարկին և տրվեց ծրագրի մեկնարկ . մենք նախագծային աշխատանքները մեր  (համայնքի) ֆիանանսական միջոցներով կատարեցինք, իսկ մնացած շիանարարկան աշխատանքները կիրականացվի կառավարության  ծրագրով , որը կլինի աննախադեպ  համյանքի համար, քանի-որ կոմպլեքսը ներառելու է մշակութային, սպորտային , ժամանցային և հանգստի կազմակերպման համար նախատեսված ծառայություններով լի կառույց,  այն  կունենա նաև լողավազան , որը  կլնի ոչ միայն մեր՝ այլև հարակից համայնքների համար այցելության և հանգստի լավագույն վայրերից մեկը:Բացի  այդ մենք շարունակելու ենք այս տարի ևս ասֆալտապատման աշխատանքները, այսպիսով մենք ցանկանում ենք հասնել  բարեկարգ և մաքուր փողոցներով համայքն ունենալու  նախընտրական մեր ծրագրին:

Ի՞նչ հարցերով են հաճախ Ձեզ դիմում քաղաքացիները:

-Ես միշտ հասանելի եմ իմ  համայնքի բնակիչներին , նրանք ինձ դիմում են ցանկացած հարցերով, սակյան ամենից հաճախ առողջապահական, սոցիալական:

-Պարոն ՄԱԹԵՎՈՍՅԱՆ այս տարիների ընթացքում Ձեր նախընտրական խոստումներից ո՞րոնք եք իրականացրել:

-Գիտեք   ես այնքան աշխատանք եմ կատարել մեկ տարվա մեջ , որ 30 տարի չէր արվել:Նախընտրական ծրագրերից իրականացրել ենք ինչպես արդեն ասացի խմել ու և ոռոգման  համակարգերի կառուցման ինչպես նաև համայնքային նշանակության շատ աշխատանքներ:Ընթացիկ 2025 թվականին նախատեսվում է 15 գյուղական մեր բնակավայրերում  շուրջ 8 կմ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:

-Դուք ժամանակին   ներդրումների, ինչպես նաև համայնքը գրավիչ դարձնելու եղանակների մասին և  նոր աշխատատեղեր ստեղծման հետ կապված  մոտեցումներ եք առաջարկել:Հիմա  ի՞նչ  առաջընթաց կա:

-Համայնքը գրավիչ դարձնելու համար ստեղծում ենք պայմաններ այդ  թվում բարեկարգման, մանկապարտեզների , մշակույթի , արվեստի  ու սպարտի ոլորտներում էական աշխատանքներ  են իրականացվում:Իսկ գյուղական բնակավայրերում ապրող մեր երեխաների կյանքի որակը բարձրացնելու, մարզա-մշակութային կյանքին մասնակից դարձնելու  նպատակով համայնքում գործում են անվճար տրանսպորտ , որը   Վայքին կապում է գյուղական բնակավայրի երեխաներին:

Ներդրումների և աշխատատեղերի ապահովման նպատակով էլ առաջիկա օրերին լսումների ենք հրավիրել  մեր ակտիվ մտահոգ քաղաքացիներին քննարկելու ՈԿՖ(ոսկու կորզման ֆաբրիկայի) շահագործման թեման, որը հավանության տալու դեպքում կստեղծվի շուրջ 250 նոր աշխատատեղեր:

-Իսկ ի՞նչպիսին է մարզպետ , կառավարություն և համայնքի ղեկավար հարաբերությունները հաշվի առնելով   աշխատանքների ընթացքը  օպերատիվ արձագանքման առումով:

-Ես  պետական բոլոր կառույցների և նրանց կադրերի  հետ լավ հարաբերություններ ունեմ: Համայնքի աշխատանքները  գործնականում կապված են   գրեթե բոլոր ապարատների  հետ , իսկ  մարդկային և աշխատանքային հարաբերություններն  ընթանում են բնականոն  կերպով:Համայնքային աշխատանքների  հետ կապված մենք խնդիրները  փորձում ենք  լուծել հնարավորինս արագ, սակայն պահպանելով սահմանված նորմերը՝ արդյունքում մեր փոխհամագործակցությունը տալիս է դրական պտուղներ:

-Համայնքում գյուղատնտեսական , ո՞ր ճյուղերն են զարգացած:

-Հացահատիկային կուլտուրաները , արոտավայրերը քիչ չեն, սակայն  անջրտի հողերը զգալի են, որից նախկինում մշակվում էր  30-50 հա.(հեկտար) իսկ կառավարության  սուբսիդավորման շնորհիվ , հողօգտագործողներից շատերը դարձան ծրագրի շահառու և   հողամշակումը կտրուկ աճեց հասնելով շուրջ 800  հա.:

-Ի՞նչ եք պատկերացնում  զարգացած համայնք ասելով :

-Իմ  նպատակն է հնարավորինս շատ բան անել  իմ համայնքի և ազգաբնակչության համար:Ինչպես ասել եմ դա իմ սկզբունքն է  Վայք համայնքի արդյունավետ կառավարման գործում:Եվ այս տարիների ընթացքում մեր թիմային աշխատանքի շնորհիվ կարծում եմ կարողացել եմ գնալ այդ սկզբունքի հետքերով և իրականացնել շատ ծրագրեր, որոնք ժամանակին անհնարին էր թվում, այսօր արդեն իրականություն է: Շրջելով գյուղերում, հանդիպելով  ժողովրդին, լսում ենք նրանց առաջարկներն ու խնդիրները, որից հետո   մեր թիմի  և ավագանու հետ  համատեղ  քննարկումներ ենք կազմակերպում և գտնում ենք դրանց հետ կապված  օպտիմալ լուծման ուղղիներ: Ինձ համար  համայնքի զարգացման  ճանապարհը դա առաջնահերթ,  սակայն կարևոր ենթակառուցվածքների արդիականացումն ու կառուցումն է՝ գիշերային լուսավորության, մանկական խաղահրապարակների  և կանաչապատ  տարածքների  ավելացման, բոլոր բնակավայրերի փողոցների  բարեկարգ և ասֆալտապատ լինելն է:Ինչպես նաև   մանկապարտեզների,  մարզադպրոցների,  արվեստի  դպրոցների  վերակառուցման և  վերազինման աշխատանքների իրականցումը, որն իր հերթին  համայնքը կդարձնի գրավիչ մեր ժողովրդի համար: Այսպիսով ես կարծում եմ, որ վերոհիշյալ առաջնային համայնքային խնդիրների կարգավորումն արդեն իսկ զարգացած համայնք ունենալու հիմքն է,  սակայն կյանքն առաջ է շարժվում և ժամանակի հետ նրա  պահանջները փոխվում են՝ հետևաբար և զարգացվածության չափանիշները,  բայց երբ  մեր երեխաներն իրենց ապագան նախընտրում են տեսնել սեփական բնակավայրում ինձ համար դա արդեն  կայունության և զարգացման հիմքն է: 

Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

Spread the love