Հայտնի երգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցիներին իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը «գողանալու» մեջ՝ հայտնելով, որ հարցին տվել է իրավական ընթացք․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի երգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցիներին իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը «գողանալու» մեջ՝ հայտնելով, որ հարցին տվել է իրավական ընթացք։ Նա նշել է, որ «Ոչ ավել , ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել,աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում , առանց որևէ թույլատվության։ «Ես…
Կարդալ ավելինՄշակույթ
Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնում Հայաստանի տաղավարն արժանացել է մրցանակի
Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում փետրվարի 7-23-ը տեղի է ունեցել Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը: Հեղինակավոր միջոցառմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ամեն տարի մասնակցում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ ներկայացնելով հայկական մշակույթը: Թանգարանի վարպետներ՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության վարպետ Մարինե Ղարիբյանը և տիկնիկագորրծ Թագուհի Ասատրյանը, ներկայացրել են հայկական ձեռարվեստի բազմաբնույթ նմուշներ: Փառատոն-տոնավաճառի ընթացքում հայ վարպետները, իրենց աշխատանքների ներկայացմանը զուգընթաց, անցկացրել են նաև…
Կարդալ ավելինՍոցիալական կրեդիտ. ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է երաշխավորված ծրագրերի և կազմակերպությունների ցանկերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում` escs.am: ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններ, Հանրակրթական հաստատություններ, Քոլեջներ, Բուհեր, Արտադպրոցական հաստատություններ, Ոչ ֆորմալ կրթություն, Ուղեցույցներ ենթաբաժինները: «Նախադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ցանկերը: «Հանրակրթական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ…
Կարդալ ավելինԴրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականացման համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր: Մրցույթին մասնակցելու համար կազմակերպությունը պետք է բավարարի ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1027-Լ որոշմամբ սահմանված հետևյալ նվազագույն որակավորման չափանիշներին,…
Կարդալ ավելինՀայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայում
Ռումինիայի Պլոեշտի քաղաքում օրերս անցկացվել է դպրոցականների միջազգային 9-րդ InfO(1)Cup օլիմպիադան: Հայաստանի թիմի բոլոր 4 մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։ Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը: Թիմի ղեկավարը ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն է: InfO(1)Cup ամենամյա օլիմպիադան անցկացնում է Ռումինիայի Պրահովայի շրջկենտրոն…
Կարդալ ավելինՄարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առաջարկների հավաքագրում
2025 թվականին լրանում է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Անվանի արվեստագետի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել հոբելյանական հանձնաժողով: Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ: Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի մարտի 31-ը: Ստացված առաջարկները քննարկելու է հոբելյանական միջոցառումները համակարգող հանձնաժողովը: Հոբելյանական միջոցառումների առաջարկներ կարող են ներկայացնել գիտական, կրթական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները՝ հայտերն…
Կարդալ ավելինՀայաստանում կանցկացվի մանուշյանական շաբաթ
Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ» միջոցառումը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական և հայկական պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Մասնավորապես՝ տեղի կունենան «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» գրքի և «Մանուշյան․․․» պիեսի շնորհանդեսները, Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան» ներկայացման առաջնախաղը, Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը…
Կարդալ ավելինՔննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպաններին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցի նախագահությամբ: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտելով, որ Ֆրանկոֆոն միջոցառումներին նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հանրային ընդգրկվածությամբ։ «Ֆրանկոֆոն միջոցառումներում ներգրավված է կրթական և մշակութային 500-ից ավելի հաստատություն, ինչը ցույց է…
Կարդալ ավելինԱռաջին անգամ կանցկացվի սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադա․ տեղի է ունեցել կազմկոմիտեի անդրանիկ նիստը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադայի կազմկոմիտեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ, նախարարությունում կայացած նիստի ընթացքում հաստատել է օլիմպիադայի կանոնակարգը, ինչպես նաև օլիմպիադայի շրջանակում իրականացվող սոլֆեջոյի դասավանդման մեթոդական աշխատանքների մրցույթի կարգը: Առաջին անգամ Հայաստանում իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ-ում գործող երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները մրցակցային պայմաններում կներկայացնեն «Սոլֆեջո» առարկայի…
Կարդալ ավելինՆոր շոու ծրագիր Վարդանյան եղբայրների կրկեսում
Պատրաստվեք դիտել անմոռանալի ներկայացում, որտեղ երազանքները իրականություն են դառնում։ Նոր ծրագրում. Խելահեղ ակրոբատիկա և օդային մարմնամարզություն Ծիծաղաշարժ ծաղրածուներ և կախարդական պատրանքներ Ձեռնածություն, ֆրիսթայլ և աներևակայական կերպարանափոխություններ Ազատ մետաղալարով քայլող լարախաղաց և այլն։ Դրանից բացի, ձեզ համար հատուկ առաջարկ ենք պատրաստել. 5000դր և ավելի տոմս գնելու դեպքում ստանում եք նվեր՝ տոմս դեպի DinoPark։ Ներկայացումները տեղի են ունենում ամեն շաբաթ և կիրակի՝ ժամը 17:00-ին: Հասցե՝ Հաղթանակի զբոսայգի («Մայր Հայաստան» հուշարձանի մոտ) Տոմսերի համար՝ +374 93 66…
Կարդալ ավելին







