ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 21-ից մարտի 9-ը հյուրախաղերով հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հյուրախաղերը իրականացվում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 160-ամյակի շրջանակում: Թատրոնի հյուրախաղերը մեկնարկել են փետրվարի 21-ին «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացմամբ: Մարտի 2-ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսի դատին է հանձնվել «Սիրո Casting» կատակերգությունը: Հյուրախաղերը կեզրափակվեն մարտի 9-ին. հանդիսատեսին կներկայացվի «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա…
Կարդալ ավելինՄշակույթ
ԾԱՂԻԿՆԵՐԻ և ԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
Դիանա Աբգար այգի Մարտի 8-9 | 10:00-22։00 ք.Երեւան Հարգելի՛ գործընկերներ, Կանանց Միջազգային օրը՝ մարտի 8-9ին սիրով հրավիրում ենք Ձեզ Դիանա Աբգար այգի, մասնակցելու՝ Հայաստանում կայանալիք ամենայուրօրինակ և գարնանային միջոցառմանը՝ “Ծաղիկների և Բույսերի Փառատոն“ին Գարնանամուտով սկիզբ է դրվում Հայաստանի եզակի փառատոններից մեկը, որն այս տարի կնվիրվի Կանանց միջազգային օրվան Ամբողջ աշխարհում տարածված ծաղիկների փառատոնը այժմ արդեն տեղի է ունենում Հայաստանում Տոնական տրամադրությունն ապահովելու համար նախատեսված է ամեն ինչ՝ Այգում այդ օրերին կգործի ծաղիկների,…
Կարդալ ավելինԿայացել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը
Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի N 137–Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ավետիք Իսահակյանը, որը ևս հանձնաժողովի անդամ է: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Ավետիք Իսահակյանի…
Կարդալ ավելինՆերկայացվել են պետական աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերը
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում 2025 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային նախագծեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ներկայացվել են 8 ոլորտների 35 մրցութային և 22 նպատակային հաստատված ծրագրերը: Պետության կողմից մշակութային նշյալ ծրագրերին հատկացված ընդհանուր բյուջեն կազմում է 937 մլն 204.7 հազար ՀՀ դրամ:…
Կարդալ ավելինՀայաստանի Հյուրընկալության Ապագան Ապրիլի 25-27-ը Հայաստանի մարզահամերգային համալիրում տեղի կունենա PROFOOD ARMENIA 2025-ը՝ միջազգային ամենամասշտաբային F&B միջոցառումը
PROFOOD ARMENIA 2025 – Հայաստանի Հյուրընկալության Ապագան Ապրիլի 25-27-ը Հայաստանի մարզահամերգային համալիրում տեղի կունենա PROFOOD ARMENIA 2025-ը՝ միջազգային ամենամասշտաբային F&B միջոցառումը, որը միավորելու է ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին և նորարարներին ամբողջ աշխարհից։ PROFOOD ARMENIA-ն բացառիկ հարթակ է գործարար կապերի հաստատման, գիտելիքների փոխանակման և նոր բիզնես հնարավորությունների ստեղծման համար։ Միջոցառման շրջանակներում կլինեն էքսպո ցուցադրություններ, խոհարարական վարպետաց դասեր, բիզնես խորհրդատվության հարթակներ և PROCHEF 2025 խոհարարական մրցույթը, որի հաղթողը հնարավորություն կունենա վերապատրաստվել Դուբայում՝ աշխարհի լավագույն ռեստորաններից մեկում։ Հատուկ…
Կարդալ ավելինՄանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների բազմամասնագիտական հանձնաժողովում ընդգրկվելու հայտերի ընդունում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթություն և համերաշխություն արհեստակցական կազմակերպության» հետ համագործակցությամբ հայտարարում է հայտերի ընդունում՝ մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների բազմամասնագիտական հանձնաժողովի ձևավորման համար: Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները սահմանվել են ԿԳՄՍ նախարարի 2023թ․ N 10-Ն հրամանով: Բազմամասնագիտական հանձնաժողովը կձևավորվի վերջինիս վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, առաջացած վեճերի կարգավորմանն աջակցելու նպատակով: Հանձնաժողովի կազմում կարող են ներառվել կրթության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայտագրումն իրականացվում է առցանց՝…
Կարդալ ավելինՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության զարգացումը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը՝ ի շահ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման: Ընդգծելով արդեն իսկ առկա համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանում…
Կարդալ ավելինԵրգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցի երաժիշտներին իր երգը «գողանալու» մեջ և հարցին տվել իրավական ընթացք (ՎԻԴԵՈ)
Հայտնի երգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցիներին իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը «գողանալու» մեջ՝ հայտնելով, որ հարցին տվել է իրավական ընթացք․ ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի երգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցիներին իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը «գողանալու» մեջ՝ հայտնելով, որ հարցին տվել է իրավական ընթացք։ Նա նշել է, որ «Ոչ ավել , ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել,աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում , առանց որևէ թույլատվության։ «Ես…
Կարդալ ավելինՍուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնում Հայաստանի տաղավարն արժանացել է մրցանակի
Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում փետրվարի 7-23-ը տեղի է ունեցել Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը: Հեղինակավոր միջոցառմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ամեն տարի մասնակցում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ ներկայացնելով հայկական մշակույթը: Թանգարանի վարպետներ՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության վարպետ Մարինե Ղարիբյանը և տիկնիկագորրծ Թագուհի Ասատրյանը, ներկայացրել են հայկական ձեռարվեստի բազմաբնույթ նմուշներ: Փառատոն-տոնավաճառի ընթացքում հայ վարպետները, իրենց աշխատանքների ներկայացմանը զուգընթաց, անցկացրել են նաև…
Կարդալ ավելինՍոցիալական կրեդիտ. ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է երաշխավորված ծրագրերի և կազմակերպությունների ցանկերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում` escs.am: ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններ, Հանրակրթական հաստատություններ, Քոլեջներ, Բուհեր, Արտադպրոցական հաստատություններ, Ոչ ֆորմալ կրթություն, Ուղեցույցներ ենթաբաժինները: «Նախադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ցանկերը: «Հանրակրթական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են ՀՀ…
Կարդալ ավելին







