Երգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցի երաժիշտներին իր երգը «գողանալու» մեջ և հարցին տվել իրավական ընթացք (ՎԻԴԵՈ)

Հայտնի երգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցիներին իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը «գողանալու» մեջ՝ հայտնելով, որ հարցին տվել է իրավական ընթացք․ ՎԻԴԵՈ
Երգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցի երաժիշտներին իր երգը «գողանալու» մեջ և հարցին տվել իրավական ընթացք (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի երգիչ Էրիկ Կարապետյանը մեղադրել է ադրբեջանցիներին իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը «գողանալու» մեջ՝ հայտնելով, որ հարցին տվել է իրավական ընթացք։

Նա նշել է, որ «Ոչ ավել , ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել,աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում , առանց որևէ թույլատվության։

«Ես լռել եմ։ Բայց համբերությանս բաժակս լցվեց, երբ օրեր առաջ

Ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ առանց որևէ թուլատվության հնչեց ԻՄ երգը աղավաղված տարբերակով ՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ։

Ու ցավալի ու ամոթալին այն է , որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգր», – նշել է երգիչը Instagram–ի իր էջում։

Նա հայտնել է, որ երգը գրել է 2018 թվականին, Երևանում։

«Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար», – նշել է երգիչը։

Նա ընդգծել է, որ ստեղծագործությունը առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։

«Ցավ եմ ապրում, որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները։ Բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տեսնելով այս ամենը արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում ինձ», – նշել է Էրիկը։

Spread the love