Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «Սույն թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի, ներկա է գտնվել «Դրոշի հրապարակի» բացմանը, որը կառուցվել է դեռևս 2021 թվականին՝ Ադրբեջանի կողմից ոչնչացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի վայրում։ Համաձայն ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկատվության՝ «Դրոշի հրապարակի» մոտ կառուցվելու է նաև «հաղթանակի թանգարանը»՝ նվիրված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին: Նշենք, որ այստեղ է կառուցվում նաև Ադրբեջանի «հաղթանակը» մատնանշող Շուշիի նոր մզկիթը, որի հիմնարկեքը…
Կարդալ ավելինՄշակույթ
Լույս է տեսել «Արդի դեմիրճյանագիտություն»` երկար սպասված ժողովածուն
Լույս է տեսել «Արդի դեմիրճյանագիտություն»` երկար սպասված ժողովածուն, որն ընդգրկում է ժամանակակից գիտնականների դեմիրճյանագիտական հոդվածները և դասականի` մինչ օրս անտիպ երկեր։ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը հրավիրում է բոլոր դեմիրճյանասերներին գրքի շնորհադեսին։ Այն կկայանա Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, հոկտեմբերի 4֊ին, ժամը 15։30֊ին։
Կարդալ ավելինԴենիս Մացուևը և ընկերները հրավիրում են Դվին Մյուզիք Հոլլ՝ վայելելու հանրահայտ « Ջազը և դասականը »
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00, Դվին Մյուզիք Հոլլում, աշխարհահռչակ դաշնակահարը հանդես կգա հանրահայտ երաժիշտների հետ՝ կատարելով դասական և ջազային երաժշտություն՝ համեմված նմանը չունեցող իմպրովիզներով։ Համերգին մասնակցում են՝ Անդրեյ Իվանով / կոնտրաբաս Ալեքսանդր Սինգեր / հարվածայիններ Եկատերինա Մոչալովա / դոմրա Բորիսլավ Ստրուլև / թավջութակ Սոֆյա Տյուրինա / սաքսոֆոն Շտապեք ձեռք բերել տոմսերը, քանի որ տեղերը սահմանափակ են։ Դվին Մյուզիք Հոլլ Նոյեմբերի 8՝ ժամը 19:00 Մենակատար՝ Դենիս Մացուև Մանրամասների համար՝ +374 77 805687 https://tickets.hayafest.com/…/Denis_Matsuev_and_Friends
Կարդալ ավելինՀոկտեմբերի 1-6-ը Երևանում և մարզերում կանցկացվի գիտության շաբաթ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 1-6-ը կանցկացնի Գիտության շաբաթ, որը միջազգային տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու և սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա մեկնարկի պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի Ազատության հրապարակում: Մեկնարկի միջոցառմանը կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Գիտության շաբաթ» նախագիծը նախատեսում է մի շարք բազմաձևաչափ միջոցառումներ, որի հիմնական թեման է՝…
Կարդալ ավելինAMIO Pay. վճարային տերմինալ ձեր սմարթֆոնում
AMIO Pay-ը բոլորին հայտնի POS (point of sale) տերմինալի մոբայլ տարբերակն է (mPOS), որը կցվում է ձեր հեռախոսին և դարձնում այն վճարային տերմինալ։ Սա հատկապես հարմար է փոքր և միջին բիզնեսների համար, ինչպես նաև առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների, տաքսի ծառայությունների, օնլայն խանութների և առհասարակ բոլոր այն ընկերությունների, որոնք հաճախորդից վճարումն ընդունում են այս կամ այն կետից։ Ի՞նչ է անհրաժեշտ անել․ Ունենալ Android օպերացիոն համակարգով աշխատող և ինտերնետային հասանելիություն ունեցող սմարթֆոն, Դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ ծառայությունն…
Կարդալ ավելինՄարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության, գոյության դեմ, հարված հասցնել պետականությանը.Գարեգին Երկրորդ
Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից։ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ՝ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է Հայոց Եկեղեցին։ Այս մասին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման առիթով իր պատգամում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Յանուն Հօր եւ Որդւոյ…
Կարդալ ավելինՎայոց Ձորի Մոզրովի դպրոցը կփակվի, իսկ Մեծ Մասրիկի տարրական դպրոցը կմիավորվի միջնակարգի հետ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշեց Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոցը միացնել Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցին և ստեղծել մեկ միջնակարգ դպրոց: Հիմնավորման մեջ նշվում է, որ Մոզրովի հիմնական դպրոցին լիզենզիայով հատկացվել է 100 տեղ, սակայն ներկայումս դպրոցում սովորում է 0 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 5-ն է: Իսկ ահա Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի հզորությունը նախատեսված է 330 սովորողի համար, սովորում է 143 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր…
Կարդալ ավելինԱՍՀ նախարարը և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են սոցպաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները
Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի ղեկավար (AGFUND), Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ: «Քննարկել ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ դիտարկելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել համատեղել ջանքերը խնամատարության ինստիտուտի զարգացման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով»,- գրել է նախարարը։
Կարդալ ավելինՄայր Տաճարի վերաօծման արարողություններին իշխանության ներկայացուցիչները մասնակցելու են.ԶԼՄ
Մամուլում տարածված տեղեկություններով, Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին իշխանության ներկայացուցիչները և ՔՊ խմբակցության պատգամավորներ մասնակցելու են։ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցելու հարցը դեռ քննարկվում է։ Այս մասին փոխանցեց ԱԺ նախագահի խոսնակը Մովսես Հարությունյանը։ Հիշեցնենք, որ Սիմոնյանը վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ եթե գործուղման չգնա այդ օրերին, ապա կմասնակցի։ Երեկ պարզ դարձավ, որ Ալեն Սիմոնյանի՝ Կանադա նախատեսված գործուղումը հետաձգվել է։
Կարդալ ավելինՀայաստանի երեխաների առողջության հիմնադրամը 40 միլիոն դրամ է տրամադրում Արցախի երեխաներին
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը (ՀԵԱՀ) ակտիվորեն ներգրավված է Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող երեխաների առողջական խնդիրների լուծման գործում: Հիմնադրամը, համագործակցելով Հայ օգնության ֆոնդի, ԱԿԲԱ բանկի և Հայ ավետարանչական ընկերակցության հետ, ներգրավել է շուրջ 40,000,000 դրամ՝ աջակցելու քրոնիկ շնչառական, իմունային համակարգի, ռևմատոլոգիական, նյարդաբանական, գաստրոէնտերոլոգիական, լյարդաբանական խնդիրներ և լեյշմանիոզ ունեցող երեխաների բուժմանը: Մեկամյա ծրագրի շրջանակներում 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀԵԱՀ-ը նվիրաբերել է անհրաժեշտ դեղորայք Արաբկիր բժշկական կենտրոնին, Յոլյանի արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին և Մուրացան հիվանդանոցին, որոնք օգտագործվել…
Կարդալ ավելին









