«ՄԵԶ ՀԵՏ ՄՐՑԱԿՑԵԼԸ ԲԱՐԴ Է» .ԿԱՐԵՆ ԱՖՐԻԿՅԱՆ




  «Զրույց» թերթը  և « Progressarmenia .com» էլեկտրոնային կայքը շարունակում են   մեր ընթերցողներին  ներկայացնել  նախորդ տարում  մեր  արդյունաբերող կազմակերպություններին և նրանց ձեռքբերումներին ու բացթողումներին եվ առաջիկա ծրագրերի հետ կապված աշխատանքներին:

Այս անգամ մենք հանդիպեցինք   մեր սպառողներին շատ հայտնի ալրային եվ շաքարային հրուշակեղենի հայրենի լավագույն արտադրողներից ՝ «Դարոյնք»  կազմակերպության ղեկավար ՝ Կարեն Աֆրիկյանին, ով մեզ ներկայացրեց  նախորդ տարվա ձեռքբերումները:

-Պարոն Աֆրիկյան նախորդ  տարվա կտրվածքով ի՞նչ  ձեռքբերումներ ունեցավ կազմակերպությունը  եվ   ի՞նչ սպասելիքներ ունեք  2022 թվականից:

– 2021 թվականը  բարենպաստ էր մեր  կազմակերպության ձեռքբերումների համար: Սակայն կցանկանայի ընդգծել նոր հոսքագծի ձեռքբերման  փաստը, որը  ժամանակակից  և մրցունակություն ապահովող  ևս մեկ   կարևոր ձեռքբերում էր մեր ընկերության համար:

Մշակել ենք նոր արտադրատեսակ , որը ցավոք չհասցրեցինք  նախորդ տարի արտադրել , սակայն ես վստահ եմ , որ այս տարի  մեր սպառողներին կներկայացնենք մեր նոր արտադրատեսակները, որը համոզված եմ նույնքան սիրելի կլինի և ընդունված, որքան մեր մյուս արդեն   ծանոթ   քաղցրավենիքները: Նոր ծրագրեր ունենք , որը ընթացիք տարում  պարզ կլինի, իսկ  առհասարակ դրական տեղաշարժ ենք ակնկալում 2022 թվականից:

-Ո՞րքանով է բարդ մրցակցային շուկան տեղական արտադրողի համար:

-Մրցակցությունը միշտ ավելանում է , ինչպես գիտեք դա ազատ շուկայական հարաբերությունների մարտահրավերներից է , բայց մենք այս տարիների ընթացքում կարողացել ենք մեր դերն ու նշանակությունը ամրապնդել սպառողական շուկայում և մեր հանրապետությունից դուրս: Մեզ հետ դժվար է մրցակցել և այդ են վկայում հանրապետությունում մի շարք ֆաբրիկաների լուծարումը, որը ի դեպ ցավով եմ նշում , բայց մրցակցությունը ենթադրում է իր կանոնները:

– Արտահանման աշխարհագրությունն ընդլայնման հետ կապված կա՞ն նոր ծրագրեր:

-Ծրագրեր միշտ էլ կան այդ ուղղություններով: Մենք արտահանում ենք ԱՄՆ , Վրաստան  և այո՛  ընթքացիկ  տարում  նոր բանակցություններ ենք տանելու  այլ  շուկաներ  մտնելու համար:




– Իսկ  գործարանը խոշորացնելու հեռանկարներ  արդյո՞ք կան և  հրուշակագործ-տեխնոլոգները   դրսից եք հրավիրում:

– Կախված առաջընթացից  և արտադրության ծավալների աճից գուցե հեռանկար լինի խոշորացման հետ կապված: Իսկ ինչ վերաբերվում է վարպետ-տեխնոլոգներին նրանք բոլորը  մեր հայ  փորձառու հրուշակագործներն են, սակայն կախված նոր արտադրատեսակների արտադրությունից երբեմն հրավիրում ենք  դրսից համապատասխան մասնագետների նրանց հմտության և փորձի փոխանակման  կիրառման համար:




Հ.Գ. ստորև  մեր ընթերցողներին ենք ներկայացնում հայրենական հրուշակեղենի արտադրությամբ զբաղվողներից՝   «Դարոյնք» կազմակերպության ստեղծման հակիրճ  պատմությունը:

 «Դարոյնք» հրուշակեղենի ձեռնարկությունը հիմնվելէ 1998 թ. Երևանում: Առաջին արտադրանքը` «Արևիկ» եւ «Փոքրիկ» թխվածքաբլիթները, արտադրվելէ 1999 թ.: Գործունեության առաջին իսկ օրերից հատուկ ուշադրություն է տրվում արտադրանքի որակի խնդրին: Ահա թե ինչու մեր ապրանքանիշն այսօր ամենա սիրվածներից է Հայաստանում, իսկ արտադրվող ապրանքների տեսականին արդեն մի քանի տասնյակ անունի է հասնում: Ձեռնարկության ձեռբերումների անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության Կառավարությունը` 2003 թվականից մենք այն եզակիների շարքումենք, որոնք արժանացել են Արտադրանքի բարձր որակի համար շնորհվող կառավարական մրցանակին: Նույն, 2003 թ. Ժնևում B.I.D. (Busines Initiative Directions) վարչությունը պարգևատրելէ «Դարոյնք» ձեռնարկությունը որակի ոսկե աստղով (International Quality Gold Star): Սակայն մենք չենք բավարարվում եղածով: Կազմակերպության ողջ աշխատակազմը անդադար ջանում է արտադրաեղանակների զարգացման, արտադրանքի որակի և արտադրական կուլտուրայի բարձրացման, տեխնիկատեխնոլոգիական հիմքի հետագա զարգացման և արտադրական հզորությունների աճի ուղղությամբ: Մեր գործունեության հիմքում ընկած է հոգածությունը գնորդի հանդեպ և մենք միշտ կուրախացնենք Ձեզ նոր և համեղ արտադրանքով:

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Spread the love