Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur-ի հարցին պատասխանել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մասնավորապես նա ասել է. 1.Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը: 2.Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: 3.Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են: 4.Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է:
5.Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը:
Լրահոս
Post Views: 157