Վաղը մեկնարկելիք ԱԺ նիստից առաջ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է անելու։ Օրակարգի հարցերից բացի, ըստ տեղեկությունների ՔՊ–ականները քննարկելու են նաև օրերս էկոնոմիկայի նախարարությունում ԱԱԾ–ի բացահայտած կոռուպցիոն սկանդալը։ Մասնավորապես խմբակցության պատգամավորներից շատերը անընդունելի են համարում հատկապես մայրական կաթով սնվող երեխայի մորը նախնական կալանք տալը։ Ի դեպ, այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խուսափում են խոսել այս աղմկահարույց գործի մասին։