Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն շարունակում է էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 6-ին, կազմել է 404.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.71 դրամ (նվազել է 0.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 506.80 դրամ (նվազել է 2.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 407-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 425-432 դրամով, վաճառվում է 439-442 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.17-4.45 դրամով, վաճառվում է 4.50-4.70 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 402-403 դրամով, վաճառվում՝ 407 դրամով:

Եվրոն գնվում է 433-435 դրամով, վաճառվում է 440-441 դրամով:

Ռուբլին գնվում է 4.30-4.38 դրամով, վաճառվում է 4.50 դրամով:

Spread the love