Կենդանաբանական այգում հինգ անգղ է սատկել, մեկ արջ և մեկ քարայծ Posted on January 20, 2022January 20, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Երևանի կենդանաբանական այգում սարսափելի իրավիճակ է ստեղծվել. կենդանիները հերթով սատկում են, ու ոչ ոք նրանց տեր չի կանգնում, գրում է Hraparak.am-ը:Կայքին ասացին՝ այգու տնօրենի ժ/պ նշանակված Արևիկ Մկրտչյանը, ակնհայտորեն գլուխ չի հանում իր պարտականություններից։Այգում բարձիթողի վիճակ է ստեղծվել, խոսվում է չարաշահումների մասին, որոնց հետեւանքով է նաեւ, որ կենդանիներին նորմալ կեր չեն տալիս, չեն խնամում, ինչն էլ հանգեցնում է նրանց անկմանը։ Մենք տեղեկացանք, որ մոտ տասն օր առաջ Կենդանաբանական այգում մեկ օրվա մեջ միանգամից հինգ անգղ է սատկել։ Ասում են՝ պատճառը նրանց օրերով սոված թողնելն է, թեեւ այգու տնօրինությունը փորձում է ներկայացնել, որ թռչունների անկման պատճառը հիվանդությունն է, ոչ թե սովը։ Սրանից զատ՝ նաեւ երկու արջերից մեկն է սատկել։ Ասացին՝ դարձյալ սովից իրար վրա են հարձակվել եւ, կարելի է ասել, իրար են կերել։ Այգու ներսից մեզ ահազանգեցին նաեւ այս ընթացքում մեկ քարայծի սատկելու մասին։Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին այգու աշխատակիցները բողոքի ակցիա էին անում ընդդեմ տնօրենի ԺՊ նշանակված Արեւիկ Մկրտչյանի, թե ինչու է այգու` ժամանակին աշխատանքից ազատված աշխատակիցը նշանակվել տնօրեն։Նշենք, որ Մկրտչյանը Կենդաբանական այգու տնօրենի ԺՊ է նշանակվել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, այժմ Երեւանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ-Մելքոմյանի միջոցով։ Հենց նա էր գնացել այգի՝ ներկայացնելու իր կադրին, որին ժամանակին հեռացրել էին այգուց։ Post Views: 78 Spread the love