Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսով քննարկել է փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերը, ներառյալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։