Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին ասել է, որ Իրանը և Եվրամիությունը կշարունակեն խորհրդակցությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ պատժամիջոցները վերացնելու խնդրի շուրջ, հայտնում է IRNA-ն։
Բաղերին X-ի էջում գրել է, որ «օգտակար» հանդիպում է ունեցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի և Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Սվեն Կուփմանսի հետ։