Կանադան կվերականգնի ֆինանսական օգնությունը ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործակալությանը

Կանադան հայտարարել է, որ վերականգնում է ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության գործակալության ֆինանսավորումը այն հետաքննությունից հետո, որը ցույց է տվել, որ գործակալության որոշ աշխատակիցներ հանցակից են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը, տեղեկացրել է ВВС-ն։

Կանադան 16 երկրներից մեկն է, որը դադարեցրել էր գործակալության հետագա ֆինանսավորումը այն բանից հետո, երբ Իսրայելը ներկայացրել էր գործակալության աշխատակիցների կողմից կատարված բռնության ապացույցներ։ Կանադայի հայտարարությունում ասված է, որ ֆինանսավորումը կվերականգնվի, քանի դեռ շարունակվում է աշխատակիցների հետաքննությունը։

2022թ. տվյալներով՝ Կանադան զբաղեցնում է 11-րդ տեղը գործակալության բյուջեին արվող նվիրատվությունների ծավալով։

Ուրբաթ ֆինանսավորման վերականգնման մասին հայտարարել է  Կանադայի միջազգային զարգացման նախարար Ահմեդ Հուսենը։

Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է «ի նշան այդ մեղադրանքների հետաքննության ակտիվ գործընթացի ճանաչման»։

Նա ավելացրել է, որ ժամանակավոր դադարը չեղարկվում է, «որպեսզի կարելի լինի ավելին անել պաղեստինցիների անհետաձգելի պահանջմունքների բավարարման համար»։

Բացի այդ, Կանադայի Զինված ուժերը Հորդանանին կհանձնեն մոտ 300 բեռնային պարաշյուտներ, որպեսզի դրանք կարելի լինի օգտագործել օդով բեռները Գազա հասցնելու համար։

Spread the love