Բայրամովը հայտնել է «ադրբեջանա-հայկական խաղաղ օրակարգի առաջմղման պատմական պայմանների մասին»

2024թ. մարտի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հետ։

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք բխում են Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության օրակարգից, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում։

Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հետագա զարգացմանը, հատկապես համատեղ գործունեությանը, որն իրականացվում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։

«Նշվել է ադրբեջանա-հայկական խաղաղ օրակարգի առաջմղման համար պատմական պայմանների առկայությունը, ինչպես նաեւ այն, որ Ադրբեջանը նախաձեռնում է կայուն ջանքեր այդ ուղղությամբ հնարավորությունների առավելագույն օգտագործման համար»,- մեջբերել է ԶԼՄ-ն հաղորդագրությունը։

Գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը նշել է Ադրբեջանի ավանդի կարեւորության մասին ՆԱՏՕ տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ոլորտում։

Spread the love